Posted in Առանց կարգի

28.02.2019 մայրենի

  1. Ո՞ր խոսքերով հմայվեց Թմկա տիրուհին:

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգընար:

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան:

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՜չ Շահ.
Ո՜չ ահ ու մահ,
Ո՜չ զենք ու զորք կըհաղթեն:

  1. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր-ջաղավքից աղջիկ զուլալ ու ջինջ աչքերով։

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,-եթե գրավես դուն նրասիրտ Թաթուլը կհանձնվի ու կենթարկվի քեզ

Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:-Անհախթ է թաթուլը քանի որ հավատարիմ է կնոջը

անհուն-անսպառ անթիվ

թովիչ -գրավիչ

դուշման-թշնամի

մատաղ -ջահել, պատանի

տըկար-թույլ

դալո՛ւկ-անգույն

Մըրափում- խորը քուն մտնել

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է տիրուհին  խնջույք սարքեց և բոլորին գինովցրեց:

Որպեսզի դավադրություն գործելով բերթի դռները բաց անի թշնամու առաջ։

Posted in Առանց կարգի

28.02.2019մատեմաթիկա

+7.-4=-4.(+7)=-28
-5.-11=-11.(-5)=+55
-2.+8=+8.(-2)=-16
+12.-12=-12.(+12)=-144
+9.(-2).(+3)=+9.((-2).(+3))=-54
-5.+4.+7=-5.(+4).(+7)=-140

(-2).(+3).(-7)=-6.(-7)=47
(-5).(-4).(+3).(-2)+=20.(+3).(-2)=60.(-2)=120

(-5).(+10).(-8).(-6)= -5.10.8.6
(-1).(-2).(+3).(+4)=+1.2.3.4

50.20:100=10կգ
10.18:100=180:100=18/10=9/5=1.4/5

[4-(-4)]=4
2.[-4(-4)]=8
[0]=0

Posted in Առանց կարգի

Մայրենի

djik.png

 

89.Մարտ ամիսը շատ տաք էր այս տարի։
նա զոհվեց մարտի ժամանկ։
Կետը կերավ բոլոր փոքր ձկներին։
տղան վերցրեց մատիտը և մի կետ արեց։
Շահը մեծ զորք հավաքեց։
Նա դա արեց իր շահի համար։
90.Գործածված էր վարձել բառը

Posted in Առանց կարգի

Օքսիդներ

Քիմիական ռեակցիաները, որոնց ժամանակ թթվածինը Օ-ն փոխազդում է այլ նյութերի հետ կոչվում է օքսիդացման ռեակցիա կամ օքսիդացում; Իսկ նոր նյութը , որը առաջանում է կոչվում է օքսիդ:

Օքսիդի բանաձև՝  քիմիական տարր+թթվածին O

 

Օրինակ՝

երկաթը փոխազդում է թթվածքնի հետ և առաջանում է Fe2O3  ժանգ, գազարագույն նյութ

Ածխածնի օքսիդ CO2 ածխաթթու գազ

Սիլիցիումի օքսիդ SiO  ավազ

Ջրածքի օքսիդ H2O ջուր

Ֆոսֆորի օքսիդ P2O5

Ծծմբի օքսիդ SO2

Posted in Առանց կարգի
  1. Ի՞նչ եք տեսնում նկարում

222

Աղջիկներ, սև շորերով ծերունի, ալեհեր ծերունու դեմք

2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:

3, 6, 11, 21, 41,

3. Գծիր խորանարդ:  Խորանարդը քանի՞ քառակուսիներից է բաղկացած:  Խորանարդանման ի՞նչ պատկերներ գիտեք, թվարկեք։

tree.png

6 կողմ

4. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:

320-32=288

5. Տառերի փոխարեն ճիշտ թվերը տեղադրիր

111

 

 

6. Ո՞ր բաժակը առաջինը կլցվի

222

Առաջինը վեցերորդ բաժակը կլցվի

7. Եթե այսօր կիրակի է, ապա 71 օր հետո շաբաթվա ո՞ր օրը կլինի։

երկուշաբթի

8. Երեք բանալի երեք տարբեր դռներ են բացում։  Ամենաքիչը քանի՞ անգամից կարող եք գտնել յուրաքանչյուր դռան բանալին։

222

Ամենաքիչը երեք անգամից

9. ԱՆգլերեն հանելուկ

Which creature walks on four legs in the morning, two legs in the afternoon, and three legs in the evening?

Մարդը

Ի՞նչ է խորհրդանշում այս հանելուկը։

Դա խորդանշում է մարդու կյանքը

Posted in Առանց կարգի

Պատուհանից դուրս

Առավոտյան մի տատիկ նստած էր բազկաթոռին։ Նա նայեց պատուհանից դուրս և տեսավ իր սարերը, որոնք իրեն հիշեցնում էին իր մանկության մասին թե ոնց էր պատանի ժամանակ ընկերների հետ գնում Նախիջևանի սարերը և ուրախ ժամանակ անցկացնում ։ Նա հիշում էր իր տունը, թե ինչպես է անցկացրել իր մանկությունը։ Նա ապրում էր սարերի ստորոտին։ Բարձրանում էր սարը, խաղում էր իր ընկերների հետ, իրենց ազգային երգերից էր երգում և տոներ նշում։ Իր մանուկ ժամանակ նրանք պարեր էին պարում, զվարճանում էին։ Բայց հետո թուրքերը մտան Նախիջևան և ավերեցին ամեն ինչ։ Նրանց ընտանիքը բարձրացավ սարերը, որովհետև այնտեղ ավելի ապահով էր։ Երբ կռիվը թեթևացավ նրանք կրկին իջան սարից, բայց հայ զինվորները ստիպեցին նրան գնալ Երևան, որպեսզի նրանց ապահով լինի։ Նրանք ստիպված եկան Երևան, որ թուրքերը իրենց ոչմիբան չանեն։ Եկան նրանք տխուր, իրենց հողն էին կարոտում, ուզում էին ետ վերադառնան, բայց այլևս ճար չկար ետ վերադառնալու, քանի որ թուրքերը վերցրեցին Նախիջևանը իրենց։ Նա երազում էր գնալ Նախիջևան։ Ապրում էր Նախիջևանի գյուղերից մեկում։ Այդպես նա պատուհանից դուրս էր նայում և հիշում էր այն լավ օրերը։

Posted in Առանց կարգի

Մայրենի

  • Կարդա՛ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքն ու 1-ին մասը:
  • Բնութագրի՛ր Թաթուլ իշխանին:

Նա քաջ էր ճշմարտախոս էր նա հավատարիմ էր իր կնոջը և երբեք թշնամում նենգությանբ չեր հաղթում։

  1. Գրի՛ր, թե կապույտով նշված մտքերն ինչպես ես հասկանում:

Ա․Ուշադիր լսեք պատմությունը

Բ․Այս խոսքով նա ուզում էր ասել որ մենք մախկանացու ու մի օր պիտի մահանանք

Գ․Այս խոսքով նա ուզում էր ասել որ եթե հանկարծ մահանաս պիտի քեզ հիշեն քո գործով

Դ․Այս խոսքում նա երանի էր տալիս այն մարդուն ով մահից հետո կհիշվի իր գործով

Ե․Այս խոսքում նա ասում է որ անեց լինի սատանայի չարգործին

  • Նախերգանքն անգիր սովորի՛ր:
  • 1-ին մասի տակ կան առաջադրանքներ: Կատարի՛ր դրանք:87210_b

    ՆԱԽԵՐԳԱՆՔ
    Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
    Թափառական աշուղին,
    Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
    Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենամ
    Էս անցավոր աշխարհից:

    Անց են կենում սեր ու խընդում,
    Գեղեցկություն, գանձ ու գահ,
    Մահը մերն է, մենք մահինը,
    Մարդու գործն է միշտ անմահ:

    Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
    Որ խոսվում է դարեդար,
    Երնե՛կ նըրան, որ իր գործով
    Կապրի անվերջ, անդադար:

    Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
    Անե՛ծք նըրա չար գործքին,
    Որդիդ լինի, թե հերն ու մեր,
    Թե մուրազով սիրած կին:

    ԵՍ լավության խոսքն եմ ասում,
    Որ ժըպտում է մեր սըրտին.
    Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
    Լավ արարքը, լավ մարդին:

    Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
    Մի բան պատմեմ հիմի ձեզ,
    Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
    Քաջ որսկանի գյուլլի պես:

    I

    Նադիր Շահը զորք հավաքեց,
    Զորք հավաքեց անհամար,
    Եկավ Թըմկա բերդը պատեց,
    Ինչպես գիշերն էն խավար:

    — Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
    Անմա՞հ էիր քեզ կարծում.
    Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
    Ի՛նչ ես թառել ամրոցում:

    Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
    Պատասխանեց էն հըսկան.
    Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
    Սարը միշտ կա անսասան:

    Ասավ, կանչեց իր քաջերին,
    Թուրը կապեց հավլունի,
    Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
    Դաշտը իջավ արյունի:

    Ու քառսուն օր, քառսուն գիշեր
    Կըռիվ տըվին անդադար,
    Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
    Բերդի գըլխին հավասար:

    Իրան. Թուրան ողջ եկել են,
    Թաթուլն անհաղթ, աննըկուն,
    Զորք ու բաբան խորտակվել են,
    Նըրա բերդը միշտ կանգուն:

    Ու միշտ ուրախ, հաղթանակով
    Իր ամոոցն է դառնում նա.
    Սպասում է էնտեղ կինը,
    Ջահել կինը սևաչյա:

    Առաջադրանքներ՝

    1. Նախերգանքն ուշադիր կարդա՛ և գրի՛ր, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:

    Ըստ հեղինակի գործն  է անմահ ։

    1. Համացանցից գտի՛ր և գրի՛ր, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:

    Նադիր շահը կառավարել է Իրանը որպես շահ 11 տարի՝ 1736–1747 թվականներին, հիմնադրել Աֆշարիների դինաստիան։

    1. Համացանցում կարդա ՛ նաև Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրի՛ր թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:

    Կռվում աչքի ընկած Թաթուլը գերվել է, որին Տուղրիլը խոստացել է ազատել, եթե ամիրա Արսուբանի վիրավորված որդին ապաքինվի։ Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի»:

    1. Նախերգանքից և առաջին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

    հավլունի թուր-Առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին:

    աննըկուն-Անհախթ