Posted in Պատմություն

Թեմա 3․ Արարատյան թագավորություն․

1․ Նշե՛ք Վանի տերության սահմանները Սարդուրի 2-րդի օրոք։

Սև ծով, Կուր գետ, Կասպից ծով, Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, Պարսից ծոց, և Միջերկրական ծով:

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն

Թեմա 2․ Պետություն. գաղափարներ և ուսմունքներ


Առաջադրանք.
1․ Ձեր կարծիքով, պետության ծագման ո՞ր տեսությունն է առավել հիմնավորված:

Շարունակել կարդալ
Posted in Առանց կարգի

Գրականություն

14․09․2022

Համտեսում ենք համաշխարհային գրականություն

Գարսիա Մարկես ․ «Ամենագեղեցիկ ջրահեղձը….»

  1. Կարդա պատմվածքը, գրառիր առաջին տպավորությունդ։

Արաջին տպավորությունը, որ ստացա պատմվածքից դա զարմանքն էր, քանի որ մի քիչ տարորինակ էր թե սկզբում ոնց էին երեխաները խաղում դիակի հետ, թե ոնց այդ երկրի մարդիք այդքան էլ չէին վախենում այն փաստից որ իրենց դիմաց դիակ էր։

  1. Առանձնացրու հատվածները, որտեղ երևում է այդ երկրի մարդկանց վարքուբարքը։

“Մինչ հարևան գյուղերում նրանք հարցուփորձ էին անում անհայտ կորածների մասին, կանայք ստանձնեցին ջրահեղձի խնամքը: Ծղոտե քիսաներով սրբեցին տիղմը, մազերից հանեցին խճճված ջրիմուռները ու ձուկը թեփուկից մաքրելու քերիչներով մարմնից պոկեցին ծովախեցիները: “-Այս հատվածում երևում է թե ինչպես էին նրանք փորձում անել, ինչ որ կարևոր բան, քանի որ նրանց կյանքը շատ միապաղաղ էր ։

“Կանայք մտքում համեմատում էին ջրահեղձին իրենց ամուսինների հետ, հասկանալով որ սրանք ողջ կյանքում չեն կարողանա անել այն, ինչ կաներ ջրահեղձը մեկ գիշերում, և իրենց հոգում վերջնականապես հրաժարվում էին այդ չնչին ու թշվառ արարածներից: Նրանք թափառում էին իրենց երևակայության լաբիրինթոսում, երբ ամենատարեց կինը, որը ջրահեղձին նայում էր ավելի կարեկցանքով քան կրքով, հոգոց հանեց.

-Դեմքից էլ երևում է, որ նրա անունը Էսթեբան է:”-Այս հատվածում կարող ենք նկատել թե ինչքան էին ձանձրացել կանայք ապրելով նույն կյոնքով ամեն օր, քանի որ սկսեցին դիակին այնպես վերաբերևել իբրև նա, ինչ որ մեկն էր։

  1. Ըստ տեքստի բնութագրիր այդ երկրի մարդկանց։

կարծում եմ որ այդ երկրացիները երազկոտ էին, միամիտ ու, ինչ որ տեղ էլ հիմար։

  1. Համեմատիր նրանց մեր երկրի մարդկանց հետ (սովորությունները, վերաբերմունքը միմյանց նկատմամբ, արժեքները և այլն)։

Չեմ կարծում, որ նրանք շատ բաներով էին տարբեր մեզանից, քանի որ մարդու բնույթն է փորձել գտնել նորը ու երբ նրան չի հաջողվում դա, նա այդ ամենը ստանում է դատարկությունից դրա մեջ դնելով իր երևակայությունը պահանջները ու կանոները։

  1. Մեկնաբանիր վերնագիրը. ինչո՞ւ «ամենագեղեցիկ»։

Քանի որ տեղացիներն էին այդպես որոշել, քանի որ տեղացիներին պետք էր, որ նա լինի ամենագեղեցիկը ու դա անելը այդքան էլ դժվար չէր, քանի որ նա մեռած էր ինչը նշանակում էր, որ նա այն էր ինչ որ տեղացիներն էին ասում։

  1. Քո կարծիքով ցանկալի՞ «հյուր» էր ջրահեղձը. ինչո՞ւ էր պետք, որ նա մեռած լիներ։

Կարծում եմ, որ ցանկալի էր։Նա միախմբեց մարդկանց ու պետք էր, որ մեռած լիներ, քանի որ պետք է գոհացներ մարդկանց, իսկ մեռած մարդիկ չեն կարող հիասթափեցնել ինչ որ մեկին։

  1. Էսսե գրիր մարդկային ցանկությունների և նրան ընձեռված հնարավորությունների հարաբերակցության մասին։

Մարդու ցանկություները շատ ժամանակ կարող են սկսվել ամենաչնչին բաներից և հասնել ամենաայրահեղության, բայց բոլորս էլ գիտենք, որ կան ցանկություններ որոնք պարզապես չեն կատարվում ու այդ պահին մեզ օգնում է դատարկությունը։Մարդիք չգիտեն թե ինչ է դատարկությունը, եթե ասում են դատարկություն պատկերացնում են սև տարածություն ու դրանից խուսափելու համար նրանք փորձում են լցնել այն ամենատարբեր բաներով հիշողություններ, մտքեր ու երբ հասկանում են, որ այդ ամենը բավարար չէ, որ լռացնեն իրենց դատարկությունը ու կյանքը ավելի հետաքրքիր դարձնեն, օգտագործում են երևակայությունը որտեղ նույն իսկ սև դատարկությանը կարող ես իրականության ու լիության մի մասնիկ դարձնել։

Posted in Առանց կարգի

Գրականություն

07․09․2022

Հովարդ Լավկրաֆտ, «Ուլտարի կատուները»

  1. Կարդա պատմվածքը, մի քանի բառով արտահայտիր զգացմունքդ, որ ունեցար ընթերցանությունից հետո։

Պատմվածքը ինչ որ տեղ դաժան էր ինչ որ տեղ հետաքրքիր կարծում եմ որ այն վերջացավ այնպես ինչպես որ պետք է վերջանար ծեր զույգը ստացավ այն ինչին որ արժանի էր։

  1. Բնութագրիր քաղաքի բնակիչներին և իշխանություններին։

Քաղաքի բնակիչները և իշխանությունները բավականին զուսպ մարդիկ էին ինքս հակված եմ մտածելու որ ամբողջ ժամանակ դժգոհություն չհայտնելու պատճառը այն էր որ նրանք փորձում էին “հարգել” ծեր զույգին։

  1. Գտիր պատմվածքում առասպելական հատվածները։

Պատմվածքում ասում են թե այդ գիշեր երբ կատուները սպանեցին ծեր զույգին այդ ամենը այն բանի գործոն էր որ Մենեսը արել էր մի տարօրինակ և անհասկանալի լեզվով աղոթք որն հանգեցրել էր նման ավարտի։’

  1. Բնութագրիր պատմվածքի ոճը՝ ավելի շատ հեքիաթի է նման, անեկդոտի, գիտական հետազոտության … Հիմնավորիր բնութագիրդ։

Ես մտածում եմ որ պատմվածքը ավելի շատ նման էր անեկդոտի քանի որ ինձ համար ծիծաղելի էր թե ինչպես էին մարդիկ փորձում բացատրել տեղի ունեցածը բայցի այդ էլ այն որ լռում էին ու ոչ մի դժգոհություն չէին հայտնում։

  1. Էսսե գրիր պատմվածքի շուրջ՝ ամբողջացնելով առաջին տպավորությունդ։

Պատմվածքը շատ հավանեցի քանի որ հասարակությունը, դաժանությունը և ֆանտաստիկան համադրել էին միասին ու ստացվել էր շատ հետաքրքիր պատմություն։Ինքս դեմ եմ որ կենդանիների հանդեպ նման կերպ վարվեն սակայն ինչ որ տեղ էլ կարող եմ հասկանալ ծեր զույգին հակված չեմ հավատալու որ փոքրիկ տղայի արած աղոթքը դրդեց կատուներին նման քայլի շատ դեպքեր են հայտնի երբ մարդիկ մահացել են և նրաց կատուները կերել են դին կարծում եմ որ սա էլ նույն դեպքն էր պարզապես համընկել էր այն ամենի հետ ինչ կատարվել էր դրանից առաջ։

Posted in Առանց կարգի

Գրականություն

09․09․2022

Համտեսում ենք համաշխարհային գրականություն

Ակուտագավա․ «Սարդոստայնը»

  1. Կարդա պատմվածքը
  2. Մեկնաբանիր Բուդդայի կերպարը

Ես կարծում եմ, որ Բուդդան շատ հետաքրքրասեր էր ու պարզապես ուզում էր տեսնել թե ինչպես իրեն կդրսեվորի Կանդիտան։

  1. Մեկնաբանիր Կանդիտայի կերպարը

Կրծում եմ, որ Կանդիտան անփոփոխ էգոիստ անձնավորություն էր։

  1. «Մեղք» հասկացությունը բացատրիր ըստ քեզ․ մեղավորի պատիժը ինչպես է ի հայտ գալիս։

Մեղքը հարաբերական է ամեն մեկիս համար, մեղքը ամեն մեկի կրոնում իր սեփական ձևն ունի։Միակ ընդհանուրությունը այն է, որ բոլորս մտածում ենք, որ մեղք գործողը պետք է պատժվի ու սովարաբար երբ, ինչ որ մեկի հետ վատ բան է պատահում ասում ենք որ պատժվեց իր մեղքերի համար։

1.Քո բառերով մեկնաբանիր պատմվածքի ասելիքը։

Կարծում եմ, որ պատմվածքի ասելիքը ավելի շատ աստվածաշնիչի հետ էր կապված, քանի որ ամբողջ իմաստը այն էր որ եթե նախանձում ես կամ էգոիստ ես դեռ փրկվելու տեղ ունես, բայց եթե չունես հավատ չես կարող փրկվել։

1.Էսսե գրիր՝ ընդհանրացնելով գրողի միտքը։

Գրողի ասելիքը իմ կարծիքով այն էր, որ մեր կյանքում մենք բոլորս էլ կախված ենք սարդոստյանից ու բացի մեզնից կան նաև ուրիշները։Եթե նախանձենք նրանց կկորցնենք հավատը, ինքներս մեր նկատմաբ և կյանքի ու կխորտակվենք շատ ժամանակ մեր հետ խորտակելով ուրիշներին։

Posted in Առանց կարգի

Հայկական գեղեցկության արդյունաբերության էվոլյուցիան՝ ըստ դրա ականատես կանոջ

Գեղեցկությունը հարաբերակն երևույթ է սակայն չենք կարող ասել որ տարբեր ժամանակահատվածներում մարդիկ չեն ունեցել ամենաքիչը գուցե մեկ ընդանուր գեղեցկության ինչ որ ստանդարտ։Այս թեման ինձ հետաքրքրեց այդ իսկ պատճառով թարգմանեցի այս հարցազրույը։Կինը ով կխոսի իր և իր մայրիկի մասին ամեիկահայ է որ ծնվել է Լոս Անջելոսում։

Armenia beauty industry during communist rule

2017 թվականի ամառ է, ես մայրիկիս հետ կանգնած եմ Երևանի սուպերմարկետներից մեկում։ Նա ներգաղթյալ է, ով լքել է նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները, երբ 10 տարեկան էր.Մենք կանգնել ենք ու նայում ենք բարձր պատին որը ըստ ծիածանի գույների լցված է գեղեցկության և հարդարման պարագաներով: Կան Garnier, Malibu C, L’Oréal Paris և Dove: Շպարը մաքրելու հեղուկ, մազերի ներկ, արևապաշտպան լոսյոն և հարյուրավոր տեսակի խոնավեցնող միջոցներ: Փաթեթավորումը հիմնականում ծանոթ է, միայն թե ապրանքանիշը ռուսերեն է, այլ ոչ թե անգլերեն: Մորս արձագանքը այս ամենին կարծես շատ զգացմունքային էր: «Երբ ես այստեղ էի,- ասաց նա,- մենք սրանցից չունեինք»:

Խորհրդային Միությունում մենք չունեինք… ծանոթ պատմություն է, որը ես լսելով եմ մեծացել:

«Սովետական ​​Միությունում, — ասում է մայրս, — դու գնում էիր խանութ և, եթե դարակները լցված լինեին ապրանքով, միևնույն է ունեիր միայն մեկ ընտրություն՝ մեկ տեսակի ատամի մածուկ, մեկ խոնավեցնող միջոց, գուցե երեք օճառ»։

«Բրենդներ չկային, բրենդը կառավարությունն էր»:
Կառավարության կողմից սահմանված օրենքով՝ բոլորը միասին աշխատում էին ապրանքներ պատրաստելու և ապրանքներ մատակարարելու համար, որոնք բաշխվում էին Միության ողջ տարածքում: Սա այն է, ինչ հայտնի է որպես պլանային տնտեսություն, փակ համակարգ, որը մերժում է օտարերկրյա ներմուծումները կամ մասնավոր ձեռնարկությունները, որոնք համարվու էին որպես մրցակցություն: Սա վերաբերում էր ամեն ինչին՝ հացից ու մսից մինչև օծանելիք և փոշի:

«Որո՞նք էին ապրանքանիշերը»:Հարցնում եմ մայրիկիս. Նա նայում է ինձ այնպես, կարծես ես բաց եմ թողել կոմունիզմի օրը դպրոցում: «Ոչ մի ապրանքանիշ չի եղել», — ասում է նա: «Կառավարությունը ապրանքանիշն էր». Ես փորձում եմ պատկերացնել մի խանութ, որը լի է ինքնորոշող ապրանքներով, ինչպես օրինակ ամերիկյան պետական պանիրը, որը պարզապես պիտակավորված է որպես «պանիր»:

Խորհրդային Միությունը նույնպես պատկերացումներ ուներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը։ Ամսագրեր, ինչպիսիք են Rabotnitsa («աշխատող կին») և Krestyanka («գյուղացի կին»), միլիոնավոր համարներով շրջանառության մեջ, հրապարակել են մաշկի խնամքի վերաբերյալ խորհուրդներ, կարի և տրիկոտաժի նախշեր և հոդվածներ տան մասին: Նրանք նաև ծառայում էին որպես իշխանության հզոր քարոզչություն՝ հաստատելով պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ կոսմետիկորեն ընդլայնված կանացի գեղեցկությունը հայրենասիրական չէ:

Advertising Poster For The State Parfume Factories Tezhe

Խորհրդային Ռուսաստանի պաստառը պետական օծանելիքի գործարանի համար, 1938 թ

«Կային նաև նորաձևության ամսագրեր, որոնք գալիս էին Մոսկվայից դրանք շատ գեղեցիկ և փայլուն էին, բայց դժվար էր ձեռք բերելը»:

Այս թարգմանությունը անելով հասկացա, որ սովետական Հայաստանում, կարծես թե այդքան էլ չէին կարևորվում շպարի և կոսմետիկ միջամտության կիռարումը:Այն ժամանկ կանայք սովորաբար իրենց մազերը չէին թափում ու հագնում էին զգեստներ, քանի որ, ինչ որ պատճառով ամոթ էր համարվում տաբատ կրել։Շպարվելիս կանանց մեծամասնությունը օգտագործում էր միյան շրթներկ ու իրենք էին կարում իրենց հագուստը այն ժամնակ ամենալավ նվերը համարվում էր կտորը։

Տեղեկության աղբյուր