Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 29.09.2021

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը, փորձիր կետադրել։
  2. Գտիր գոյականները, որոշիր դրանց քերականական հատկանիշները։

Տեքստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո դա հին ու իմաստուն երկիր էր աղքատ, սակայն վեհ մի երկիր՝ որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում կոկորդ խեղդում անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անորեն բռնակալն իր սուրը կառկառեցեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլինավոր անբասիր սրտեր խոցխոցեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական, եթերային ի դերև ելան։ Հատուկ կենտ մարդիկ փրկվեցին այդ անորեն հաշվեհարդարից։

Աչքի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, կոթողները- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, տաճարները- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մտքեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, կամարների- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, մագաղաթներ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մարգարիտներով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, մանրանկարներով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, երկիր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, գեղջուկի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, տքնությամբ- գործիական հոլով, -ա ներքին հոլովում, հողերն- ուղղական հոլով,-ի արտաքին հոլովում, բերք- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, կյանք- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, իմաստությանը- տրական հոլով, -ա ներքին հոլովում, ամենը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, անուրջ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, ամպի- սեռական հլով, -ի արտաքին հոլովում, քուլայի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, երկրից- բացառական հոլով, -ի արտաքին հոլովում, հայերս- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սուգ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, արտասուք- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, հեծկլտոցը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, ճիչերը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սիրտ- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, կոկորդ- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, խորշակը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, երկրի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, բռնակալն- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սուրը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, գեղջուկի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, հյուղը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սրտեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, երազներ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, հույսեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մարդիկ- ուղղական հոլով, -ու արտաքին հոլովում, հաշվեհարդարից- բացառական հոլով, -ի արտաքին հոլովում։

Posted in Պատմություն

Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ

1918թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ Բաթումում հաշտություն
կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր չափազանց
ծանր դրության մեջ։ Ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, թուրք-թաթարական շրջափակում, հարյուրհազարավոր գաղթականություն և այլն։
1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ Բաթումիի պայմանագիրը փոքրն-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։Քանի դեր շարունակվում էր աշխարհամարտը, Անդրկովկասում տեր ու տնօրինություն էիրն անում քառյակ միություան երկրներից Գերմանիան և Թուրքիան։Նրանքնույիսկ մրցակցում էին իրաի հետ, թէ տարածաշրջանում որ ավելի մեծ ազդեցություն ունի։Նրանց համար մեծ գրավչություն ուներ Ադրբեջանական նավթը։Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ երկրների հետ հատկապես Անտանտի ու Ռուսաստանի։Այս վիճակը շարունակվեց մինջև 1918թ. վերջերը Առաջին աշխարհամարտի ավարտը։Ի վերջո, Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելիակտիվ արտաքին քաղաքականություն վարել։


բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը

1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները պետք է հաշտության
պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում
նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից,
Փարիզում գործում էր մեկ այլ հայ ազգային պատվիրակություն եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար Փաշայի (1851-1930) գլխավորությամբ։Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին
ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք
նահանգներ` ծովային ելքով։

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ. և այսօր:

Հայաստանի Հանրապետության առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝ Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։

Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։ Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Անդրկովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։


2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Իսկ այսօ՞ր…

ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հիմնական խնդիրը նաև Հայկական հարցն էր։ Այս նույն խնդիրը հիմա էլ կա։


3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին՝

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (Հարավսլավիա), Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 24.09.2021

Բառերի բնույթը։ Բառերի նյութական, քերականական և վերաբերական իմաստները, խոսքի մասրի խմբերը։

Գոյական։ Գոյականի քերականականննն հիմնական կարգերը։

Գոյականի հոլովը և հոլովումը։

Առաջադրանք

Նախորդ դասի տեքստից գտիր գոյականները, որոշիր հոլովը։

Մարդը կթում է…հավին

Այգին-տրական

խողողի-սեռական

մրջույնի-սեռական

պտուղը-հայցական

այգուց-բացառական

Posted in Առանց կարգի

ԱՏՈՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԵՒ ԱՆՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԱՇՏ

1․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը:

Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը: Այդ սարքերն են ՝էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։

2.Ձեռքի տակ ունենալով լիցքավորված էլեկտրաչափ և տարբեր նյութերից առարկաներ։

3. Բերեք հաղորդիչների օրինակներ։

Հաղորդիչ է ալյումինը, մարդու մարմինը, հողը, երկաթը և այլն։

4. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերեք օրինակներ

Մեկուսիչներն այն մարմիններն են, որոնցով էլեկտրական լիցքերը հաղորդվում են։ Օրինակներ՝ Էբոնիտ, սաթ, հախճապակի, ռետին, տարբեր պլաստմասսաներ, մետաքս, կապրոն։

5. Նկարագրեք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։

Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:

6. Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Լիցքն անվերջ փոքրացնել չի կարելի, որովհետև այն ունի բաժանման սահման։

7. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:

8. Ո՞ր լիցքն են անվանում տարրական։

Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։

9. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտորնը 1898 թվականին հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը։

10. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

11. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը։

12. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

13. Ապացուցեք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատոմի միջուկի լիցքին, կստանանք 0։ Այդպիսով ատոմը չեզոք է։

14. Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։

Ալֆա ճառագայթներ, այս ճառագայթները իրականում մասնիկներ են, որոնք բաղկացած են երկու պրոտոնից և երկու նեյտրոններից:

Բետա ճառագայթներ, այս մասնիկները էլեկտրոն են կամ պոզիտրոն, որոնք ունեն բարձր արագություն, հետևաբար ունեն մեծ էներգիա, քանի որ դրանք էլեկտրոններ են:

 Գամմա Ճառագայթներ, այս ճառագայթը շատ բարձր էներգիայի էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը կարող է իոնացնել ատոմներն ու մոլեկուլները:

15. Բերեք ռադիոակտիվ նյութերի օրինակներ

Ուրան, Օսմիում, Մոլիբդեն, Գերմանիում, Նիկել, Ցինկ, Կոբալտ, Խրոմ մի խոսքով բոլոր ծանր մետաղները:

16. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

17. Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում: Դրական իոնները Մայքլ Ֆարադեյը անվանել է կատիոններ, բացասականները ՝ անիոններ:

18. Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Դրանք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում:

19. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտըմատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

20. Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

21. Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս կնվազի:

Տանը՝  Գրել էջ 192-193 -ի 10-22 խնդիրները։ Աշխատանքները հրապարակել անհատական բլոգներում և հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։

10. Վերցրեք պլաստմասսայե քանոնը և այն էլեկտրականացրեք։ Դրա վրա դրեք լավ <<գզած>> բամբակի փոքրիկ կտոր և, քանոնը թափահարելով այն վեր թռցրեք։ Քանոնը ներքևից արագորեն մոտեցնելով բամբակի կտորին՝ կտեսնեք, որ այն <<լողում է օդում>>՝ քանոնի վերևում։ Ինչպե՞ս է բացատրվում այս երևույթը։

Քանի որ բամբակը էլեկտրականացված էր, այն իր լիցքերի կեսը փոխանցեց քանոնին։ Քանի որ երկուսն էլ ունեցան նույն լիցքը՝ քանոնը բամբակին սկսեց վանել։

11. Նատրիումի ատոմի միջուկում կա 23 մասնիկ, դրանցից 12 նեյտրոններ են։ Միջուկում քանի՞ պրոտոն կա։ Քանի՞ էլեկտրոն ունի ատոմը, երբ այն էլեկտրաչեզոք է։

Ատոմը ունի 11 պրոտոն և 11 էլեկտրոն։

12. Ի՞նչ քիմիական տարր է պատկերված նկարում։

Հելիում

13. Որքա՞ն է նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը։

Նկարում պատկերված լիթիումի իոնի լիցքը բացասական է։

14. Նկարում ընտրեք այն գնդիկների զույգը, որի էլեկտրոնները ա կանցնեն բ գնդիկի, եթե դրանք հպենք իրար։

Երրորդ զույգը

15. ա և գ լիցքավորված մարմինների միջև տեղադրված է բ մարմինը։ Կլիցքավորվի՞ արդյոք բ մարմինը, եթե այն միացնենք լիցքավորված մարմիններին ապակե և երկաթե։

բ մարմինը չի լիցքավորվի։

16. Չլիցքավորված ա և գ էլեկտրացույցները միացվում են լիցքավորված բ էլեկտրացույցին էբոնիտե և պողպատե ձողերով։ Կլիցքավորվեն արդյո՞ք ա և բ էլեկտրացույցները։

Կլիցքավորվի մենակ ա և գ էլեկտրացույցները։

17. Մետաքսե թելերից կախված և նույնանուն լիցք ունեցող գնդիկները տեղադրում են օդահան մեքենայի զանգի տակ։ Կվանվե՞ն արդյոք, եթե զանգից օդը հանվի։

Այո, կսկսեն միմյանց վանել։

18. Մետաքսե թելից կախված գնդիկին մոտեցնում են դրականորեն լիցքավորված ձողիկը, և գնդիկը ձգվում է դեպի այն։ Լիքավորվա՞ծ է արդյոք գնդիկը։

Ոչ, լիցքավորված չէ։

19. Երկու էլեկտրացույց, որոնցից մեկը լիցքավորված է, միացված են ձողով։ Ի՞նչ նյութերից է պատրաստված ձողը՝ պողպատի՞ց, ալյումինի՞ց, ապակու՞ց, թե պղնձի՞ց։

Ապակուց

20. Միատեսա՞կ ուժերով է ազդում արդյոք լիցքավորված գլանընույն լիցք ունեցող ա և բ մարմինների վրա՝ նկարում պատկերված դիրքերում։

Ոչ, ա-ի վրա ավելի մեծ ուժով կազդի։

Posted in Առանց կարգի

Գրականություն. 23.09.21


Դմիտրի Լիխաչով` «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»


Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու աղբով,
քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին:
Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն էր որ ինտելիգենտ լինել նշանակում է լինել կոռեկտ, կարգապահ և հավասարակշռված անձնավորությու։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն էըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

հեղինակը այս տողերով ուզում էր ասել որ ինտելիգենտ անձը պիտի լինի համբերատար։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։

Ես որպես վերնագիր կընտրեի <<Ոչ բոլորը գիտեն>> քանի որ արծում եմ, որ ոչ բոլորն են հասկանում թէ ինչ է նշանակում լինել ինտելիգենտ։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու. 22.09.2021

Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Մարդը կթում է…հավին

Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը» Դրա համար էր Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.

Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։

Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»

Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։

Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։

Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։

Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ

  1. Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Կթելը ունի մի քանի իմաստ, դե առաջինը դա կթելն է, իսկ երկրորդը դա կութ արմատն է։ ԲԱյց առաջ դա օգտագործում էին որպես ինչ-որ բան ստանալ կամ քաղել կենդանուց։

  1. Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

Հավկիթ , Ձկնկիթ, այգեկութ, քթոցներ և այլն․․․

  1. Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։
  1. Տեքստում գտիր թվականները, որոշիր տեսակները։

քսան – բաշխական

  1. Որոշիր՝ տրամաբանությամբ, կենդանուց, պատմվածքում, այգի գոյականների հոլովն ու հոլովումը։

Տրամաբանությամբ – գործիական, ա
Կենդանուց – բացառկան, ու
Պատմվածքում – ներգոյական, ի
Այգի –
 ուղղական

  1. Տեքստում գտիր դերանունները, որոշիր դրանց տեսակները։

Մենք – անձնական

Դա – ցուցակն

այդ – ցուցական

մեզ – անձնական

այն – ցուցական

ինչպես – հարցական

Posted in Հայոց լեզու

հայոց լեզու. 16.09.2021

Կարդում ենք Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը

Ասպետը և իր ձին
Ավետիք Իսահակյանը Միքայել Նալբանդյանի մասին գրում էր. «Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը՝ իր ծանր հայացքով աշխարհի վրա, և ազգի դառը վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին» («Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին»)։
Իսկ Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում պարսավում էր.

Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ… (Ղողանջ Միջակության)

Ո՞ւմ հարցնես, որ չասի, թե ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։ Այս հիմունքով կազմված ունենք բավական թվով կայունացած արտահայտություններ՝ հեղափոխության ասպետ, սրտի ասպետ («երազած սիրո առարկա»), ասպետական դար կամ ժամանակներ, ասպետական վերաբերմունք (ցույց տալ), ասպետական քայլ (կատարել), ասպետական կեցվածք (ընդունել), իրեն ասպետի պես պահել, ասպետություն դրսևրել կամ հանդես բերել։

Ամեն մարդու ասպետ չեն հորջորջում, ինչպես որ շատ քչերին էին արժանացնում այդ կոչմանը հեռու միջնադարում, ավատապետական ու ազնվապետական Եվրոպայում, որտեղից գալիս է հիշյալ հասկացությունը՝ վերևում նշված իմաստով։ Գրում էին ասպետական երգեր ու բալլադներ, կլար նույնիսկ հատուկ գրական ժանր՝ ասպետական վեպ , որի տապանաքարը եղավ Միգուել Սերվանտես դե Սաավեդրայի «Դոն Քիշոտը»… Ու թեև միջնադարում (նաև, ավա՜ղ, այսօր) աշխարհում քիչ չեն եղել դաշույնի ու թիկնոցի ասպետներ էլ (ռուսերեն՝ рыцари плаща и кинжала), այսինքն՝ դավադիրներ, մարդուն մեջքից հարվածողներ, սակայն բոլոր դեպքերում ասպետը ասպետ է մնում։

Բայց «քարսիրտ» Ստուգաբանությունը գործ չունի բառի զգացական բովանդակության՝ ինչ-որ ասպետական իմաստների հետ և «անողոք շեշտով» հավաստում է, որ ասպետ բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։ Կազմված է հին պարսկերենի ասպ (ա) «ձի»+ պատի «տեր, պետ» բաղադրիչներից։

-Չե՞ք հավատում,-կասի ձեզ Ստուգաբանությունը,- խնդրեմ, տեսեք. ԱՍՊանդակ «ձիու թամբից կախված ոտնակ», «ԱՍՊազեն «ձիու զենք ու զարդ. ձիավորի զենքուզարդ. զինված ձիավոր», ԱՍՊաճարակական «ձիաբուծական», ԱՍՊաստան «ձիու ախոռ» ԱՍՊախումբ «ձիավորների խումբ», ԱՍՊարեզ «ձիարձակարան՝ ձի վարժեցնելու տեղ, հրապարակ, տարածություն ընդհանրապես. հնում՝ տարածության չափ՝ 125 քայլ», փոխաբերաբար՝ «բնագավառ», ԱՍՊատակել «հեծյալներով արշավել-ավերել-թալանել»… Նույնիսկ պարսկական հատուկ անձնանվան մեջ կա՝ Դարեհ ՎշնԱՍՊ(յան)։

Եվ սրանք սոսկ մի չնչին մասն են կազմում այն 1405 բառերի, որոնք հայերենը, վկայում է Հրաչյա Աճառյանը, փոխ է առել պարսկերենից, ավելի ճիշտ՝ 960-ը միջին պարսկերենից, 445-ը՝ պարսկերենից, 11-րդ դարից հետո։

  • Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

Ժամանակակից հայերենում «ասպետ» բառով բնութագում են ցանկալի և օրինակելի տղամարդու, և այժմ կան շատտ բառակապակցություններ թե՛ ուղիղ, և թե՛ փոխաբերական իմաստներով։

  • Ի՞նչ է նշանակում՝ դաշույնի և թիկնոցի ասպետ։

Դաշույնի և թիկնոցի ասպետ անվանում էին դավադիրներին, ովքեր մեջքից հարվածում էին, սակայն մնում էին ասպետ։

  • Ո՞ր լեզվից է փոխանցվել ասպ արմատը և ինչ է նշանակում ասպետ՝ բառացի։

«Ասպ» արմատը եկել է պարսկերենից, թարգմանաբար նշանակում է ձի, իսկ բառացի՝ ձիավոր։

  • Բառարաններից գտիր պարսավել, հորջորջել, հավաստելտապանաքար բառերի բացատրությունը։

Պարսավել – հանդիմանական խոսքեր ասել, նախատել ինչ-որ արարքի համար

Հորջորջել – անվանել, անուն դնել

Հավաստել – ճշգրտել, հավաստի դարձնել

Տապանքար – գերեզմանի վրա դրվող քար, որպես հուշարձան

  • Տեքստում հիշատակված հատուկ անունները առանձնացրու, տեղեկություններ գտիր նրանց մասին։

Ավետիք Իսահակյան – Հայ բանաստեղծ, արձանագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս։ Ծնվել է 1875թ․ հոկտեմբերի 19, և մահացել է 1957թ․ հոկտեմբերի 17։

Միքայել Նալբանդյան – Հայ գրող և բանաստեղծ, «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակ։ Ծնվել է 1829թ․ նոյեմբերի 2, և մահացել է 1866թ․ մարտի 31։

Պարույր Սևակ – Հայ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգամիչ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Ծնվել է 1924թ․ հունվարի 24, և մահացել է 1971թ․ հունիսի 17։

Միգուել Սերվանտես դե Սաավեդրա – Իսպանացի աշխարհահռչակ գրող, աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Ծնվել է 1547թ․ սեպտեմբերի 29, և մահացել է 1616թ․ ապրիլի 22։

Հրաչյա Աճառյան – Հայ լեզվաբան և բառարանագիր, ակադեմիկոս, և հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի վերաբերյալ։ Ծնվել է 1876թ․ մարտի 8, և մահացել է 1953թ․ ապրիլի 16։

  • Ներկայացրու ազնվություն, մանրուք, ձիավոր, պարսկերեն բառերի կազմությունը։ Օրինակ՝
    անձնազոհություն-անձն(արմատ)+ա(հոդակապ)+զոհ(արմատ)+ություն(ածանց)

Ազնվություն – ազնվ(արմատ)+ություն(ածանց)

Մանրուք – մանր(արմատ)+ուք(ածանց)

Ձիավոր – ձի(արմատ)+ավոր(ածանց)

Պարսկերեն – պարսկ(արմատ)+(ի)կ(ածանց)+երեն(ածանց)

  • Պարզիր՝ որ հոլովով են դրված մուգ գրված բառերը և որ հոլովման են ենթարկվում դրանք։

Ասպետը – ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Նվիրվածությունը – հայցական հոլով, ա ներքին հոլովում

Մարդու – սեռական հոլով, ու արտաքին հոլովում

Եվրոպայում – ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

Իմաստով – գործիական հոլով, ի արտաքին հոլովում

Ձիու – սեռական հոլով, ու արտաքին հոլովում

  • Տեքստից գտիր 5 ածական, որոշիր՝ որակական են, թե՞ հարաբերական։

Ծանր – որակական

Դառը – որակական

Անլռելի – հարաբերական

Մենավոր – հարաբերական

  • Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Իր – անձնական դերանուն

Մեր – անձնական դերանուն

Նրա – անձնական դերանուն

Ո՞ւմ – հարցական դերանուն

Այն – ցուցական դերանուն

Այս – ցուցական դերանուն

Իրեն – անձնական դերանուն

Ամեն – որոշյալ դերանուն

Ինչպես – հարաբերական դերանուն

Ինչ-որ – անորոշ դերանուն

Որ – հարաբերական դերանուն

Posted in Պատմություն, Առանց կարգի

Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը



ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ

Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն իր
դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Այդուհանդերձ նկատվում էր հասարակական
կյանքի աշխուժացում։ Երևանը և Ալեքսանդրապոլը
դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում լույս էին տեսնում մի
քանի տասնյակ անուն պարբերականներ, գործում էին
բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ։
Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի
առօրյան։ Կառավարությունը հիմնականում ապահովում
էր խոսքի ու մամուլի ազատությունը։
Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները
կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող
կուսակցությունը։ Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար
Դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական կառավարություն կազմեց Հայ ժողովրդական կուսակցությունը։ Վերջինս
Դաշնակցության պես պաշտպանում էր Արևելյան և Արևմտյան
Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու
գաղափարը։ Այդ ծրագիրն էր պաշտպանում նաև Հայ ռամկավարների
կուսակցությունը։ Ռամկավարները արտահայտում էին գերազանցապես հայ
գաղթականների շահերը։ Հատկանշական է, որ ազգային հարցում հայ
քաղաքական կուսակցությունները հիմնականում միակամ էին:
1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու
մասին։ Այդ գաղափարը կենսագործելու նպատակով Հայաստանի կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը` 1919թ. մայիսի 28-ին
պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի
հռչակման մասին։ Սակայն այդ հռչակագիրը կուսակցությունների միջև առաջ
բերեց սուր տարաձայնություններ, որովհետև ընդունվել էր առանց խորհրդարանի գիտության։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին,
իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։ Դրանով քայքայվեց կոալիցիան։
Դաշնակցությունը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ղեկը և
պատասխանատվությունը։

բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ

Հանրապետության
ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։
Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ
300 հազար արևմտահայեր։ Գաղթականության մի հոսք էլ առաջացավ
Ադրբեջանի Հանրապետության տարածքից։
ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու
համար հիմնվեցին մի քանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը
Ալեքսանդրապոլում էր։Պետությունն իր սուղ միջոցներով իվիճակի չէր հոգալ որբերի խնամքի ծախսերը։ Այդ պատճառով որբերին ու գաղթականությանը օգնության ձեռք էին մեկնում արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները։ Դրանցից առավել աչքի ընկավ Ամերիկյան օգնության կոմիտեն։ 1919թ. մայիսից Ամերկոմը հիմնականում իր վրա վերցրեց
որբ երեխաների խնամակալության գործը։ Միջոցներ ձեռնարկվեցին որբերին
արհեստներ սովորեցնելու, իսկ հասակավոր գաղթականներին` աշխատանքով ապահովելու։Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր ձեռնարկեց արևմտահայության ներգաղթը կազմակերպելու ուղղությամբ։ Սակայն 1920թ. աշնանից, երբ Հայկական հարցի հայանպաստ լուծումը փաստորեն ձախողվեց, փակվեց նաև ներգաղթի խնդիրը։ Հայրենիքից զրկված հարյուրհազարավոր տարագիր հայերը ստիպված էին համալրել սփյուռքահայերի շարքերը։

գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ապստամբություն Հայաստանի առաջին հանրապետության կառավարության դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարներական խմբավորումների, Բոլշևիկյան Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությամբ։ Նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ 1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։

դ/ Թուրք-թաթարական խռովությունները
1918թ. աշխարհամարտից հետո, Օսմանյան թուրքերը Հայաստանի թուրքաբնակ վայրերում թողեցին զինվորներ։

Թուրք-թաթարական խռովարարները չէին ենթարկվում Հայաստանի իշխանություններին։ Նրանք հալածում էին հայերինը, փակում ճանապարհները և այլն։

Հայաստանի իշխանություն, որոշեց հարցը լուծել խաղաղ միջոցով, սակայն չստացվեց։

1919թ. թուրք-թաթարական խռովությունները ստացան զինված ապստամբություն։

1920թ. կասեցված էին թուրք-թաթարական խռովությունները։ Թուրքերի մի
մասը հեռացավ Հայաստանից։

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։

1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և
դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն
օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը
իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։
Այսպիսով եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։Ի նշանավորումն այդ իրադարձության` Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը` Առաջին հանրապետության
անկախության օրը։
2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը, գործիչներին և նշանակությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

1920 թ․ տեղի ունեցած Մայիսյան ապստամբության նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ՌԿԿ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին, Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։

Posted in Անգլերեն

English

Unit 2

B Look at the pictures and complete the sentences. Use the correct form of the past simple.

  1. I don’t want to go and see the film because I saw it last week.
  2. I don’t need a football because I played yesterday.
  3. I know a lot about Paris because I was there two years ago.
  4. I don’t need to worry about my homework because I did it last night.
  5. I haven’t got PlayStation any more because I sold it in June.
  6. Mum is angry with me because I broke the window a week ago.

D Circle the correct word or phase.

  1. When we were in Canada we were goin skiing almost every day.
  2. About for years ago, I decided to become a chef.
  3. Georgia was having a shower when someone knocked at the door.
  4. Holly and I ran from the house to the taxi because it rained heavily.
  5. Two men were arguing outside, so I went to see what was happening.
  6. Daniel called you at one o’clock yesterday, but you were with me.
  7. We were eating breakfast when a letter came through the letter box.
  8. As I walked past window, I saw that Paula was making a cake.
  9. I was dreaming about my favourite band when the alarm clock went off.
  10. While I was practising the trumpet late last nigh, a neighbour came to complain.

Complete using the correct past simple or past continuous form of the verbs in the box.

One morning, Amber woke up early. The sun was shining and the birds was singing. Amber was very excited because it was the day of the big tennis match. Amber was going downstairs and into the kitchen, where her father had breakfast. ‘Morning Amber. Today’s the day! he said. Ambeer smiled nervously. ‘Don’t worry!’ he answered. ‘You’ll be fine.’ Amber put some toast into the toaster and opened the fridge. Just as she got the butter out, the phone rang. Her father continued it. After a few minutes, he put the phone down. ‘Bad news, I’, afraid. The other player practised yesterday when she had an accident. The match id off.’ Amber ate her toast slowly. She was surprised she didn’t feel disappointed.

Complete using the correct form of used to. You may have to use some negative forms.

  1. When I was younger, I used to eat pizza almost every day!
  2. Used there to be a supermarket on the corner?
  3. Bradley is a teacher, but he used to want to be a train driver.
  4. I didn’t used to like eating cabbage, but now I love it!
  5. Did Rick used to have blond hair when he was a little boy?
  6. I know Lily didn’t used to cook much, but now I think she makes dinner every day.

Unit 3

Complete using the correct form of the word and phrases in the box.

Do you dream of scoring the winning goal in a football match, or beating a top tennis player? Sport interest most young people, and it’s a great way to stay healthy and have fun at the same time. That’s why the local council has decided to help young people who want to organise their own sports club. We know it’s a big challenge, and that’s why we’ll give you the money you need to get started. We’ll help you find a place to train and give you money to find good players in you area. Contact the Town Hall for details.

Circle the correct word.

  1. I really like playing board games like Monopoly and Cluedo.
  2. Roy was the best player, so he wasn’t surprised when he became captain of the team.
  3. Lots of people get pleasure from just watching sport from their armchairs.
  4. I thought the music at the concert we we went to last night was great.
  5. Everyone in my family supports at the same team.
  6. I find classical music really boring, and I prefer pop.

D Choose the correct answer.

  1. You should take up a sport, than you would get more exercises.
  2. I’m trying to work! Could you turn your music down?
  3. Just ask, and I’m sure other children will let you join in.
  4. The referee sent David off for arguing with him.
  5. This is my favourite song! Turn it up.
  6. A mobile phone rang, but the musician just caried on pllaying.
  7. We can’t afford to eat out very often.
  8. I’ve decided to become a vegetarian and give up meat.

E Write one word in each gap.

  1. We were waiting outside the stadium for a long time before they finally let us in.
  2. I’ve got that concert on DVD – it’s fantastic!
  3. I ran all the way home and I was just in tipe for my favourite programme.
  4. Everyone clapped when the singer came on stage.
  5. At the cinema, Mum sat on the right, Dad on the left and I sat in the middle
  6. Ed doesn’t want to become a professional footballer. He just does it for fun.

F Complete by changing the form of the word in captals when in necessar.

  1. What’s the name of that song you were singing earlier?
  2. I started to learnm the piano, but I don’t think I’ve got much musical talent, to be honest.
  3. My dad used to be really fit and was on his college athletic team.
  4. When you were young, di you ever play in the street with other local children?
  5. Alan is studying to be an actor, but I don’t think he’s enjoying it.
  6. They have a wonderful collection of old toys at the museum in town.
  7. My grandad loves to sailing and we often go out on his boat.
  8. You have to practise a lot if you want to work as a musician.

G Use the word given in capitals at the end of each line to form a word that fits in the gap in the same line.

Why are kittens such playable animals? They love chasing a baloll or a piece of wool, and they always play in a very athletic way. But why? All of a kitten’s acts when playing are, in fact, important for the future. It might look like entertaining, but the kitten is practising its hunting skills. That heroable jump onto a toy teaches the kittenn a lot. Think about your own children and you’ll see that you learnt a lot through play.

H Write on word in each gap.

Diana: Hello, is that Jenny/ I’m bored of watching TV and I felt like having a chat. What are you doing? Jenny: Hi, Diana. Well, I’m reading a book by a Russian writer. It’s about how to become a great actor. Diana: Really? Oh, I’m really interested in acting. Tell me about it. Jenny: He says it takes a long time to get good at acting. To become popular at the public, you need to really understand people. Diana: That sounds just like me! Tell me more. What else does he say?

I Each of the words in bold is wrong. Write the correct word.

  1. I’m completely crazy with skateboarding! I love it! In skateboarding…
  2. In my free time I listen on music on CD or on the radio. Listen to
  3. Elsa isn’t very keen for this group, but they’re one of my favourites. To this group…
  4. Next week we’ve got a game to a team from Hungary. For a team…
  5. Is that Kylie? Oh, I’m a really big fan from hers. Of hers…
  6. I was really scared when I took part to the singing competition last year. Took part at the singing…