Posted in Առանց կարգի

Լուսաբանում. Շրջակա միջավայր

Գրադարանում այս օր ջրեցինք ծաղիկները տեխնոլոգիայի ժամին այնուհետև խնամեցինք բակի ծաղիկները և հավագեցինք ղբը որը կարող էր վնաս տալ ծաղիկներին և ծառերին։

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն 30.09.2020

1. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք:

Փորձելով, պարզելու,
 գնանք,

2. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):


Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

3. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:


Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր են քնում, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում, ու խեղդվում են:

4. Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են, Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

5. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:


Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:֊Ենթադրական եղանակ
Բ. Գնաս,գնայիր֊
Գ. Կգնաս, կգնայիր:֊ըղձական եղանակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:֊հրամայական եղանակ,
Ե. Գնա՛, մի՛ գնա:֊սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ

6. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞  մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

Posted in Առանց կարգի

Անհայտ ու հայտի Կոմիտաս. Թարգմանություն

Կոմիտասն առօրյա կյանքում
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան

 «Комитас был для меня современным человеком, мы годами жили в Грузинской семинарии, под одной крышей, разговаривали, шутили, вместе путешествовали, были в Европе, в Стамбуле.
Но все это мне кажется нереальным, настоящий Комитас для меня теперь легенда, далекий миф, և его жизнь и славное дело — чудесное чудо ».
Средний. Исаакян

Ինչպիսի՞ն էր Կոմիտասը առօրյա կյանքում, ի՞նչ նախասիրություններ ուներ…
Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:
 
Каким был Комитас в повседневной жизни, какие у него были предпочтения?
Друзья Комитаса помнят его как вдумчивого, жесткого, сдержанного, строгого и требовательного на уроках, экспериментах и ​​в повседневной жизни, в дружеской обстановке, как очень веселого, юмористического, разговорчивого, разговорчивого, оптимистичного человека.

Posted in Անգլերեն

English homework. Exercises

Ex. 2

Read the conversation and complete the sentences. Put the verbs in brackets into the correct form.

A: Let’s go into town.

B: No, I’ve got to do this homework. If I go into town, I won’t finish it today.

A: So what?

B: Well if I don’t finish (not finish) it today, I can’t give (not give) it to the teacher tomorrow.

A: I see – and if you don’t give (not give) it to her, she will be (be) angry with you.

B: That’s right.

A: Well, I‘ll be (be) angry with you if you don’t come (not come) into town with me.

B: Oh, no! Look – if I come (come) with you, can you help (help) me later with the homework?

A: OK – it’s a deal!

Ex. 3

Underline the correct option.

1. The book was so interesting/boring that he read it three times.

2. I didn’t enjoy the film last night – it was very fantastic/dull.

3. I don’t like that painting at all – I think it’s really attractive/ugly.

4. Those sunglasses are great – you look really awful/cool in them!

5. Next week we’re going to Florida on holiday – we’re all very excited/exciting.

6. I told him all about myself but I don’t think he was interesting/interested in listening to me.

Ex. 4

Complete each dialogue. Use should or shouldn’t and a phrase from the box.

go this evening, go to school, ask your parents, eat more breakfast, be more polite, be more relaxed

1. A: I’m going to take scuba-diving lessons.

B: Oh? Well, I think you should ask your parents first.

2. A: Ellie and Josh are hungry – again!

B: Well, perhaps they should eat more breakfast in the mornings.

3. A: Are you worried about the test tomorrow?

B: Yes, a bit. I think I should be more relaxed about it.

4. A: Let’s g for a walk in the park.

B: No, it’s almost dark. We shouldn’t go this evening.

5. A: I’ve got a really bad cold.

B: Yes, you have. You shouldn’t go to school today.

6. A: I don’t know why he’s so angry with me.

B: It’s because you were rude to him. You should be more polite, you know.

Posted in Առանց կարգի

Իրանի մասին

Իրանը Միջին Արևելքի այն երկրներից է, որը պետք է անպայման այցելել: Դժբախտաբար այն վերջին ժամանակներս ստվերում է մնացել զբոսաշրջիկների համար օրենսդրական որոշ խստությունների և հիմնականում սեռական խտրականության հետևանքով:

Իրանն ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ և հինավուրց ժամանակներից պահպանված հսկայական շինություններ, որոնք ցանկացած զբոսաշրջիկ, անկախ իր մշակութային հետաքրքրություններից, կհավանի: Օրինակ վերցնենք Քաշանի պատմական տները, որոնք քաջարական դարաշրջանի Իրանի շքեղության մասին մեզ պատկերացում են տալիս:

Առանձնակի ուշադրության է արժանի Խանրնաք լքված գյուղի Ճոճվող մինարեթը: Այն իր անունը պատահական չի ստացել: Շինարարական նյութը ցեխից աղյուսներն են և փայտյա դետալները, որոնց շնորհիվ էլ այն ճոճվում է: Ուշագրավ է, որ դուք էլ կարող եք բարձրանալ մինարեթի վերնամասը և ճոճել այն:

Լեռնային տեսարանի սիրահարները նույնպես մի հետաքրքիր զբաղմունք կգտնեն այստեղ: Ալամութ հովիտը և Մարդասպանների բերդերը կապշեցնեն նրանց տպավորիչ տեսարանով:

Իրանում դուք կկարողանաք տեսնել աշխարհի ամենամեծ շուկան՝ Թավրիզի շուկան: Այստեղ կարող եք գնել աշխարհով մեկ հայտնի պարսկական գորգեր, զարդեղեն, համեմունքներ և այլն:

1930-ական թթ. Ֆրանսիացի հնագետները բացահայտեցին և պեղեցին Պարսից կայսրության ծիսական մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: Մինչ բացահայտումը լավ պահպանված ավերակները ծածկված էին ավազով: Այն ևս ուշագրավ վայր է զբոսաշրջիկների համար:

Մեկ այլ հիանալի վայր Իրանում, որ արժե այցելել, բանաստեղծ Հաֆեզի շիրիմն է, որը գտնվում է Շիրազ քաղաքում: Հաֆեզին սիրում և մեծարում էին Իրանում իր պոեզիայի համար: Եվ պատահական չէ, որ մի ժամանակ Իրանը հայտնի էր որպես պոեզիայի երկիր: Հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը, երբ այցելում են բանաստեղծի շիրմին: Այնպիսի տպավորություն է, կարծես սրբատեղի են եկել:

Իրանը այն երկրներից է, որտեղ արժե լինել: Այնտեղ գնալու լավագույն սեզոնը գարունը և աշունն են:

Posted in Պատմություն

Պատմություն․Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.
Արցախի զինված պայքարը ինձ ավելի գրավեց և հետաքրքեց: Այստեղ պայքարը ավելի թեժ եր, ավելի ուժեղ ու հետաքրքիր: Համեմատ Սյունիքի պայքարի, այս պայքարը իրոք աշխուժ եր, թեժ եր ինչու ոչ, և ավելի վտանգավոր: Բայց այս ամՀատկապես ինձ դուր եկավ 1724թ Սեպտեմբերի 26-ի պայքարը, ըստ իս դա ամենահետաքրքիր հատվածն էր: Սյունիքի պայքարը այդքան էլ թեժ չեր, բայց նույնպես հետաքրքիր էր: Հատկապես ինձ դուր եկավ Դավիթ Բեկը, նրա պայքարը, որոշումները և այլն: Նաև հետաքրքիր էր գյուղին հասցրած ուժեղ հարվածը:

Տանը. Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը:

Posted in Հայոց լեզու

Անհայտ և հայտի Կոմիտաս

Հայտնի ու անհայտ Կոմիտասը

Կոմիտասն առօրյա կյանքում
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
 

Ինչպիսի՞ն էր Կոմիտասը առօրյա կյանքում, ի՞նչ նախասիրություններ ուներ…
Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:
 

Մտերիմների շրջանում
Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:
 

Աշակերտների հետ
Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
— Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
— Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:
 

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
— Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:
 

Խրիմյան Հայրիկի պատվերը
Իր բացառիկ դուրեկան ձայնի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին և տոնական օրերին Հայրիկը նրան էր վստահել ղեկավարելու խորանի երգեցողությունը` դպրաց դասի և ավետարանների ընթերցումները: Հր. Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Ս. Գևորգի տոնին, պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին պատիվ է անում` նրան հրավիրելով սեղանակից դառնալ իրեն: Բայց Կոմիտասն անհետացել էր. այդ օրը բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվել Հայաստանի տարբեր շրջաններից և սովորության համաձայն սեղաններ էին բացել. ուրախանում էին` ժողովրդական երգ ու պարի, դհոլ ու զուռնայի ուղեկցությամբ: Ավելի ուշ հայտնվում է Կոմիտասը` ուրախությամբ հայտնելով ընկերներին, որ ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր: Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ Վեհի ցանկությումբ իր մեղքը կքավի` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին պատարագից հետո ազատորեն շրջել և գրառել հայ ժողովրդի երաժշտական գանձերը:

Posted in Հայոց լեզու

Ընթերցանություն գրադարանում․ լուսաբանում

Մենք գրադարանում կարդացինք մեր կողմից ընտրված գրքերը, ինքըս ընտրել էի <<Մեծն Գեթսբին>>։ Այն ամերիկյան գրականությն է <<ջազի դարը>> բնորոշող ստեղծագործություն։Այդ ժամանակաշրջանաը որը ընդգրկում է արաջին աշխրհամարտից հետոն պատմում է Գեթսբի անունով տղամարդում մասին ով չէր տեսել իր սիրելին մարտի մեկնելուց ի վեր․․․