Posted in Առանց կարգի

Մամուռներ

Գյուղական տորտուլա
Օվալաձև գրիմիա
Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են: Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ: Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ: Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են: Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն:
Արծաթափայլ 
թելամամուռ 

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում: Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում:

Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով: 
Մամուռները չորադիմացկուն բույսեր են: Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է: Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս: Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով: Քարաքոսերի նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են: Կազմում են տորֆի հիմնական զանգվածը: Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով
Posted in Առանց կարգի

Քիմիա․ դաս 5

Քիմիական նյութերի  ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների
Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,

ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,

լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:

Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և

կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին

թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե

բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:

Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք

առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:

Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են

իրար, անվանվում են հատկություններ:

Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը

նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:

Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են

նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:

Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի

որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,

պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-

րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:

Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և

նկարագրել զգայարանների օգնությամբ:

Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք

կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:

Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`

դիտարկումով:

Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն

ուսումնասիրելու նպատակով:

Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների

նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է

կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում

օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով

բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

  1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
  2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
  3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,

գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է

փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի

(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:

Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-

րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը

4.ջերմահաղորդականությունը

      2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա                          1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ                                     2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ                                   3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Դ.Ջուր                                         4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի

Տարբեր  նյութերի ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:
Տնային առաջադրանքներ`
Սովորել`էջ 18-25,վարժ.էջ 26 

mimia.png

Posted in Առանց կարգի

Նախագիծ․ երևույթները մեր շրջապատում

Փորձ 1 Այսոր մենք քիմիայի լաբորատորիայում կատարեցինք երեք փորձ մոմը հալեցրինք և սառեցրինք ջրի միջոցով։ Մոմը դրեցինք ալյումինե տարայի մեջ և սպիրտայրոցի օգնությամբ հալեցրինք այն։ Երբ մոմը գրեթե ամբողջությամբ ջրիկացավ մենք այն լցրեցինք սառը ջրի մեջ և այն վայրկյանական սառեց և դարձավ այն նույն մոմի կտորը որը մենք հալեցրել էինք։ Այս երևույթը ֆիզիկական երևույթ էր քանի որ մենք այն կկատարելիս ոչ մի նոր նյութ չստացանք։

Փորձ 2 Ամոնիումի բիքրոմատի քայքայումը։ Մենք լցրեցինք Ամոնիումի բիքրոմատ սարի տեսքով, հետո ձողիկի օգնությամբ մի քանի կաթիլ սպիրտ կաթացրեցինք, վառեցինք սպիրտը լուցկու օգնությամբ և այն սկսեց քայքայվել և գույնը փոխել։ Ամոնիումի բիքրոմատը սկզբում վառ նարնջագույն էր բայց երբ մենք այն այրեցինք նա սկսեց գույնը փոխել և այնքան շատացավ, որ հրաբխի նման սկսեց թափվել տարայի մեջ։ Այն փոխեց իր գույնը և ստացավ մուգ կանաչասեև գույն։ Այս երևույթը Քիմիական էր, քանի որ մենք երկու նյութ իրար խառնեցինք այրեցինք այն և ստացանք մի այլ նյութ։

Փորձ 3 Մենք սպիրտայրոցի միջոցով տաքացրինք և ծռեցինք ապակե խողովակը։ Այս փորձը կատարեց մեր դասավանդողը, քանի որ մենք կարող էինք մեզ վնասել։ Նա մի ապակե խողովակ վերձրեց և սկսեց այն հալեցնել սպիրտայրոցի միջոցով, ապակին մի փոքր կարմրավուն գույն ստացավ և հետո Ընկեր Սուսաննան այն ծռեց։ Հետո փորձեց ուղղել, բայց ապակին կոտրվեց։ Այս երևույթը ֆիզիկական էր, քանի որ մենք ոչ մի նոր նյութ չենք ստացել այլ ուղղակի դեֆորմացիայի ենք ենթարկել ապակին։

Posted in Առանց կարգի

Գործնական աշխատանք՝ նյութեր ֆիզիկական հատմությունների ուսումնասիրություն և նյութերի հատկությունների ուսումնասիրում

 

Նյութի անվան. Ագրեգ.վիճակը գույնը հոտը համը Խտու-թյունը
գ/մլ
ρ
Լուծ.ջրում tհալմ.tեռմ. Ջերմա-Էլեկտրա-հաղորդակց. Պլաստ.
երկաթ պինդ մոխրագույն չունի չունի 7,87 չի լուծվում 2870 + +
պղինձ պինդ կարմիր չունի չունի 8,96 չի լուծվում 2543 + +
արծաթ պինդ սպիտակ չունի չունի 10,5 չի լուծվում 2167
ոսկի պինդ դեղին չունի չունի 19,3 չի լուծվում 2880
ջուր հեղուկային, պինդ, գազային չունի չունի չունի 1,00* լուծվում է 0 +
կերակրի աղ պինդ սպիտակ չունի աղի 2,17 լավ 1465
ալյումին պինդ արծաթագույն չունի չունի 2,70 չի լուծվում 2500
կավիճ պինդ սպիտակ չունի չունի 2,71 չի լուծվում քայքայվում է
պղնձաջարսպ պինդ երկնագույն չունի չունի 2,28 լուծվում է քայքայվում է
ածխաթթու գազ ջերմային չունի չունի չունի 0,00198 չի լուծվում -***
շաքար պինդ սպիտակ կամ շագանակագուն չունի քաղցր 1,59 լուծվում է քայքայվում է
էթիլ սպիրտ հեղուկ չունի սուր քաղցր,այրող 0,79 լուծվում է 78 +
քացախաթթու հեղուկ, պինդ չունի սուր թթու 1,05 լուծվում է 118 +
ացետոն հեղուկ, գազային չունի սուր ? 0,79 լուծվում է 56 +
Posted in Անհատական ուսումնական պլան, Առանց կարգի

2019֊2020 առաջին շրջանի անհատական ուսումնական պլան

 

Ընտրության գործունեություն -երգ
Մարզական ակումբ — սեղանի թենիս
Լրացուցիչ կրթություն դպրոցում — չեմ մասնակցու
Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս -հաճախում եմ կիթառի
Շուրջտարյա նախագծեր — ֆլեշմոբեր, թարգմանչական նախագծեր
Տնային աշխատանք֊հայոց լեզու, երկրաչափություն, հանրահաշիվ, գրականություն, կենսաբանություն, քիմիա, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, տեխնոլոգիա, անգլերեն։
Posted in Պատմություն, Առանց կարգի

Պատմություն․ դասարանակն 16.10.2019

Դասարանական /Համաշխարհային պատմություն, Միջին դարեր,էջ 24-28/

Կարոլինգների կայսրությունը

  • Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:Կարոլինգներ-Կարոլինգներ թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներին (751 թվականից) և թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը (թագավորել է 814-840թվականներին)։

    843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։ Կարլոս III Հաստամարմինը (կայսր 881-ից 887 թվականներին) կարճ ժամանակով վերամիավորեց կայսրությունը։ Նրանից հետո Կարոլինգները թագավորեցին Իտալիայումմինչև 905 թվականը, Արևելաֆրանկական թագավորությունում (Ֆրանսիայում՝ մինչև 987 թվականը)։

    Մերովինգներ-Մերովինգներ, առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Նրանց պետության սահմանները ձգվում էին ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի ինչպես նաև Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների տարածքներով: Ավանդական տոհմահայրը Մերովեն է, որտեղից էլ եկել է դինաստիայի անվանումը։ Մերովինգների օրոք Ֆրանկական պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մերովինգները տիրել են V դարից մինչև VIII դարիկեսեր (751 թվականը)։

    Մերովինգների գլխավոր ներկայացուցիչներն են․ Խիլդերիկ 1-ին (կառավարել է 457-481 թվականներին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Խլոդվիգ 1-ին (կառավարել է 481-511թվականներին), Խիլպերիկ 1-ին (կառավարել է 561-584 թվականներին, ֆրանկական հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ 1-ին (կառավարել է 561-575 թվականներին, Ավստրազիայում), Կլոտար 2-րդ (584-629, մինչև 613-ը՝ Նեյստրիայում), Դագոբերտ 1-ին (629-639), Խիլդերիկ 3-րդ (743-751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։

 

  • Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ I, ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507)։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։

Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

Փարիզ

Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզն իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է՝ շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ2։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։

Այսօր Փարիզը բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Փարիզն իր արվարձաններով հանդերձ ներառում է Ֆրանսիայի արդյունաբերության մեկ քառորդը, 2010 թ. € 572.4 բիլիոն արդյունքով և ՀՆԱ ցուցանիշով աշխարհի քաղաքներից առաջատարն է։ Փարիզը և տարածաշրջանը զբոսաշրջության ցուցանիշով նույնպես աշխարհում առաջինն է։ Փարիզում են տեղակայված ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության չորս օբյեկտներ և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

  • Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կառլ I Մեծ  ապրիլի 2, 747 կամ 748թ.– հունվարի 28, 814թ․, Աախեն), 768-814 թվականներին Ֆրանկական թագավորության թագավոր, ում կառավարման ժամանակ կայսրությունը հասել է իր գագաթնակետին, 800 թվականի դեկտեմբերի 25-ին ճանաչվել է առաջին հյուսիսեվրոպայի կայսր։ Նրա թոռը եղել է Կարոլինգներիկայսրության կայսր։

Posted in Հայոց լեզու, Առանց կարգի

Նարինջները․ Վերլուծություն

 

Ես կարծում եմ որ պատմվածքը պատմում էր, մարդու անփոփոխ սովորությունների մասին։Իմ կարծիքով այս պատմվածքը ուզում էր ասել, որ եթե մարդ սիրով իր գործ չի անում դա երբեք իր մոտ լավ չի ստացվի։Բացի այդ էլ  մարդիկ չեն կարող ամեն մեկի նման մտածել,  ու մենք պարտավոր ենք մարդուն ընդունել այնպես ինչպես ինքը կա։

Posted in Հայոց լեզու, Առանց կարգի

Մի կարդացած գրքի մասին

Այս շաբաթ ես սկսեցի կարդալ <<Հրաշք>> գիրքը որը պատմում էր, տասնամյա Օգի Փուլմանի մասին, որը ծնվել էր դեմքի ահավոր շեղումներով և որը սովորականի նման ապրելու համար


պետք է մեծ դժվարություններ հաղթահարեր։Տնայի կրդություն ստանալուց հետո արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր միջին դպրոցներից մեկը։Դպրոցական կյանքը, իր հետ բերում է նոր տահաճություներ, համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում։ Բայց իր բնավորության և կամքի ուժի շնորհիվ Օգիին հաջողվում է ապացուցել, որ ինքն էլ, բոլորի նման սովորական աշակերտ է, ովորական երեխա

Posted in Առանց կարգի

Քիմիա․ դաս 4

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 

 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              

Ամրակալ` դա մի սարք է որի շնորհիվ մենք կարողանում ենք տարան ամրացնել ձողի վրա այդպես ավելի հարմար է որոշ իրավիճակներում։
Քիմիական ամանեղեն`դրանց օգնությամբ մենք կարողանում ենք անել տարբեր քիմյական փորցեր մենք մեր քիմյական նյութերը պահում ենք դրանց մեջ։


Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ) 
2. սկավառակով խողովակ 
3. բամբակե պատրույգ 
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: 
Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: 

Գործնական ածխատանք`Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով

Համապատասխան սարքերի միջոցով կատարեք հեղուկ և պինդ նյութերի տաքացում:

 Նյութերի տաքացումը
Գրել պատում նյութերի տաքացման կանոների վերաբերյալ

Մենք ընկեր Սուսանի հետ լաբարատորիայում կատարեցինք նյութերի տաքացում։Մեզ պետք եկավ ջուր, փորձանոթ, սպիրտարյոց, ձագար,բռնակ , ամրակալ, և կրակայրիչ։Սկզբում մենք վերձրեցին փորձանոթը ամրացրեցինք ապրակալից և ձագարի օգնությամ ջուրը լցրեցինք փորձանոթի մեջ, բայց ամենակարևորը այն էր, որ պետք է ջուրը լցնել ատուկ չափով-2ից-9 մլլ․։Սպիրտայրոցը դնում ենք փորձանոթի տակ և կրակայրիչով վառում ենք պատրույքը։Փորձանթը ամրացնում ենք ամրակից ձքում ենք և պահում կրակի վրա։Փորձանոը պետքը ամբողջությամբ տարածել որպեսզի տակը չճաքի և ամենակարևորը պետք է թեք պահել այլ ոչ մեր տեմքին կամ ընկերների դեմքին որպեսզի տաք նյութը եռալու ջամանակ չթռնի և չվնասի մեզ կամ մեր ընկերներին։

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17

Posted in Հայոց լեզու, Առանց կարգի

Թարգմանություն

THE STAG, THE SHEEP, AND THE WOLF

One day a Stag came to a Sheep and asked her to lend him a measure of wheat. The Sheep knew him for a very swift runner, who could easily take himself out of reach, were he so inclined. So she asked him if he knew someone who would answer for him.

“Yes, yes,” answered the Stag confidently, “the Wolf has promised to be my surety.”

“The Wolf!” exclaimed the Sheep indignantly. “Do you think I would trust you on such security? I know the Wolf! He takes what he wants and runs off with it without paying. As for you, you can use your legs so well that I should have little chance of collecting the debt if I had to catch you for it!”

Two blacks do not make a white.

ԵՂՆԻԿԸ, ՈՉԽԱՐԸ, ԳԱՅԼԸ

 

Մեկ օր եղնիկը եկավ ոչխարի մոտ և խնդրեց պառտքով մեկ բաժին ցորեն տալ իրեն: Ոչխարը գիտեր եղնիկին որպես շատ արագ վազող կենդանի, որը հեշտությամբ կարող էր անհետանակ տեսադաշտից: Այդ օատճառով նա հարցրեց, եթե եղնկը գիտի  որևէ մեկին, որը կարող է իր փոխարեն պատասխանատու լինել:

«Այո իհարկե»,-պատասխանում է եղնիկտ,-«գայլը կլինի իմ վստահված անձը»:

«Գայլը՞»,- բացականչեց ոչխարը վրդոված,-«Միթե՞ կարծում ես, որ ես կվստահեմ այդ տեսակ ապահովագրման: Ես լավ եմ ճանաչում գայլին: Նա վերցնում է այն ինչ ցանկանում է և անհայտանում առանց վճարելու: Իսկ դու կարող ես այնպես լավ օգտագորործել սեփական ոտքերը, որ ես չեմ ունենա հնարավորություն հասնել քեզ և պառտադրել վերադարձնել պարքը:»

Երկու սև երբեք սպիտակ չեն տա: