Posted in Առանց կարգի

Գրականություն․ 25.11.2021

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

Իմ կարծիքով պատմվածքի ասելիքը այն է որ դու չես կարող լինել ոչ սթափ մարդ և կայացնել որոշումներ որոնք ավելի շատ հիմնված են եսասիրության վրա։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։

Ես կարծում եմ որ ավարտը շատ տեղին էր քանի որ Լուջին ստացավ այն ինչին որ արժանի էր ամբողջ ժաման այն ինչ նա անում էր դա ոչ սթափ ու մանկամիտ լինելն էր։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։

Առաջին ու մամենա գլխավոր կերպարը դա Լուիջին էր ում ես կնկարագրեմ որպես մանկամիտ տեղ-տեղ ընբոստ ու եսասեր մարդ, իսկ եկրորդ կերպարը դա Ալբերտոն էր որը այս պարագայում ավելի չեզոք կերպար էր չնայած նարն որ, պատմվածքում Ալբերտոյի բնութագրումը չկա ես կարծում եմ որ նա բնավորությամբ ավելի հանգիստ, ոչ ինքնամփոփ մարդ է սակաին դրան հետ մեկ տեղ հնարավոր է որ մի շաք վատ գործեր արած լինի ինչն էլ պատճառ էր դարձել որ Լուիջին վրեժխնդիր մնա։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

Ես կարծում եմ որ Լուջիի արած ամեն քայլում նա եսասեր էր գտնվում քանի որ, նույնիսկ այս հատվածներում կարող ենք տեսնել նրա ընդգծված եսասիրությունը։

<<Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:>>

<<Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:>>

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։

ես կարծում եմ որ խիղճը ամենա վատ զգացողություններից մեկն է, քանի որ մենք շատ հաճախ մեզնից անկախ խղճում ենք մարդկանց որոնց իրականում պետք չե խղճալ։Իսկ ինչ վերաբերվում է ինձ իհարկե եղել են պահեր որ ինչ որ մեկին խղճամ սակաին սովորաբար երկար եմ մտածում հարցի շուրջ մինչև ինքս ինձ թույլ եմ տալիս խղճալ։

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

Ինձ թվում է որ եթե Լուջին իր խղճի հանգստության համար Ալբերտոյին չսպաներ ապա իր խիղճ իրեն կսպաներ ներսից։

7.Ի°նչ նմանություն ես տեսնում այս եւ Օշոյի<<Պայքար առանց կատաղության>> գործի միջեւ։

Երկու պատմություններում էլ ընդգծված է զգացմունքների վրա հիմնվելու վատ կողմերը ու չնայած նրան որ, պատմությունները տարբեր են կարծես երկուսի գաղափարներն էլ նույնը լինի։

Posted in Պատմություն

Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Հայաստանը ֆաշիստական Գերմանիայի ռազմական պլաններում։

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը» ։Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել ր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։1943թ. ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների օգտին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բեկումը շրջադարձ կատարեց ֆաշիզմին ծառայող հայ ազգային շրջանների մոտ։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Սկսեցին քայքայվել նաև հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։
2․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը Խորհրդային Հայաստանից։ Տարբեր հավաքված տվյալներով պարզվեց, որ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ (մարշալներ, գեներալներ, ծովակալներ)։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։

ԽՍՀՄ բանակի գեներալիտետում ամենաբարձր կոչումներն ունեին խորհրդային ավիացիայի գլխավոր մարշալ Արմենակ Խանփերյանցը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը: Նշանավոր անուններն էին նաև բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելին, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյանը:

3․ Իրականացրե՛ք հարցում ձեր ընտանիքներում և պարզեք՝ ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական Մեծ  պատերազմին, պատմե՛ք այդ մասին /բլոգային աշխատանք/․

Posted in Առանց կարգի

Գրականություն․ 22.11.2021

1.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ընտրի’ր վերնագրերից մեկը, ստեղծագործի’ր`

Ազատությունը պարապություն չէ, այլ… 

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ … 

Ազատություն նշանակու՞մ է պատասխանատվություն… ։

Դու կարող ես կայացնել ցանկացած որոշում քո անձի հետ կապված դա քո իրավունքն է, սակայն ազատ լինել ինչ որ բանից չես կարող քո որոշումը ավարտվում է այնտեղ որտեղ նաև քո անձն է ավարտվում դու չես կարող վորոշել ու քեզ արտոնություն տալ անել մի բան որը քեզնից զատ է և քեզնից կախված չէ այդ ամենը անելով քո վրա կվերցնեն մեծ պատասխանատվություն ու արարքների համար միայն դու պատասխան կտաս։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու. 22․11․2021

  • Կարդա տեքստը։
  • Բառարանի օգնությամբ բացատրիր անկապտելիքերթող (քերթողահայր) բառերի բացատրությունները։

Ակապտելի – չխլվող, անկողոպտելի

Քերթող – քերականագետ, քերական

  • Տեքստում գտիր հայ գրողների անունները, նշիր՝ որ ստեղծագործությունների մասին է խոսվում։ Համացանցից գտիր՝ ուրիշ ինչ հետաքրքիր ստեղծագործություն ունեն նրանք։

Տեքստում խոսվում է Ղազարոս Աղայանի իր «Երկու քույր» վեպի մասին: Ղազարոս Աղայանը բոլորիս հայտնի գրող է և ունի այլ հայտնի ստեղծագործություններ՝ «Վաճառականի խիղճը», «Հազարան բլբուլ» և այլն:

  • Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Առաջնորդվել – արմատը առաջինն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Մտայնություն – արմատը միտն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Հնադարյան – արմատը հինն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Բռնել – արմատը բուռն է, ու-ն հնչյունափոխվել է ը-ի

Շրջան – արմատը շուրջն է, ու-ն հնչյունափոխվել է ը-ի

  • Տեքստում գտիր «գրավել» բառի հոմանիշները։

Գրավել – նվաճել, տիրել, հափշտակել, ունենալ

  • Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր դրանց դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը (եթե ունի)։

Արտահայտում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բնակվում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական
Բռնում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գալիս է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Սահմանում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գալիս էր-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բռնում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գրավում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նվաճում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Չէին ասում-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կտրում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հասցրել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Արտահայտվում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական

  • Գրավոր դիտարկիր այս հոդվածը այսօրվա պատերազմական իրավիճակի տեսանկյունից։

մի անգամ Մարտին Լյութեր Քինգը ասել է Մեր կյանքը սկսում է ավարտվել այն օրը, երբ սկսում ենք լռել այն ամենի մասին,
ինչը կարևոր է:այս խոսքերից հերևություն որ պետք է խոսել ու պայքարել այն ամենի համար ինչը մերն է անտարբերություննը
ու անզգայությունը ամենա սխալ բաննէ որ կարող ենք անել։

Ինչ որ բռնեցի կամ զավթեցի՝ իմն է
(Պետրոս Բեդիրյան. «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Այժմ՝ ժողովուրդների ու մարդկանց ներկա գիտակցության պայմաններում, աշխարհիս երեսին շատ մարդիկ ու պետություններ չէ, որ կարող են այս կարգախոսով առաջնորդվել ու հաջողության հասնելու հույս ունենալ։ Բայց….
Ղազարոս Աղայանն իր «Երկու քույր» վեպի «Միջանկյալ պատմության» մեջ, ի միջի այլոց, այսպիսի միտք է արտահայտում. «Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից առաջ է գալիս սեփականության մասին ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում»։
Այս մտայնությունը, որն ինչ-որ տեղ նաև բարոյականություն էր, գալիս էր դեռևս նախնադարից. նախապատմական վայրենիների տոհմերի կամ ցեղերի ըմբռնմամբ ինչ որ իրենք բռնում էին կամ գրավում, նվաճում՝ իրենցն էր, իրենց անկապտելի սեփականությունը, որ կարող էր միայն ու միայն ուժով էլ օտարվել, այսինքն՝ դառնալ նոր գրավողինը։ Իզուր հո չէի՞ն ասում հնում. «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի» («Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ ունի»)։ Ի դեպ, հնադարյան սույն ասույթն իր «Հայոց պատմության» միջոցով մեզ է հասցրել քերթողահայր Մովսես Խորենացին։
Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։
Սկսենք հայերենից։
Հին հայերենի բնիկ ունիմ  բայը, որի անցյալ կատարյալը կլինի կալայ, նշանակում էր թե՛ «բռնել», թե՛ «ունենալ»։ Համեմատեք ձեզ ծանոթ «Վահագնի ծնունդից» այս տողերը՝ «Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ («Երկունքը ծովում բռնել էր և կարմրիկ եղեգնիկին»)- «Նա հուր հեր ունէր» («Նա հուր մազեր ուներ»)։ Այս բային են հանգում նաև ունեցվածք, կալված(ք) բառերը, որոնք փաստորեն, ստուգաբանորեն նշանակում են «բռնված կամ գրավված բան՝ առարկա»։
Ինչպես ասացի, այսպես էր ոչ միայն հայոց ու հայերենի, այլև ուրիշ ժողովուրդների ու լեզուների մեջ։ Հին հույներն ասում էին (կատ)է՛խո և հասկանում էին «հափշտակել. գրավել, տիրել», նաև «ունենալ», (կատ)օ՛խիմուս՝ «ունեցվածքը՝ կալվածը՝ սեփականությունը հանդիսացող», նոր հույները՝ կատոքի՛ «ունեցվածք. կալված»։
Ռուսերեն (о)владеть և владение, անգլերեն (to) possess (փըզզես) և possission (փըզզեշըն), ֆրանսերեն posseder (պոսեդե ) և possession(s) (պոսեսիոն), առաջինները բայեր, երկրորդները՝ դրանցից առաջացած գոյականներ,- իմաստային չնչին նրբերանգով արտահայտում են «հափշտակել, գրավել, տիրել» և «ունեցվածք, կալված» նշանակությունները։ Անգլերեն (to) take possission of something (թեյք փըզզեշըն ըվ սամթհինգ) դարձվածքը նշանակում է «հափշտակել մի բան, տիրել մի բանի» և «մի բան ձեռք բերել, մի բանի սեփականատերը դառնալ» Անգլերեն possess և ֆրանսերեն posseder իրենց ձևով ու իմաստներով վերջին հաշվով հանգում են լատիներեն possideo (պոսսիդե՛ո) բային, որը, սակայն, բառացի նշանակում էր «ուժեղ նստել».  potis (պո՛տիս) «ուժեղ» +  sedeo (սեդե՛ո) «նստել»։
Ի՞նչ է դուրս գալիս։
Պարզվում է, որ եթե որոշ ժողովուրդների (ինչպես հայերիս) նախնադարյան մտայնությամբ ինչ որ բռնում էին կամ գրավում , ա՛յն էր իրենցը, ապա ուրիշների համար ուր որ ամուր նստում էին, դա էր նրանցը։ Ի միջի այլոց  նույն այս «տրամաբանությամբ»  են կազմվել նաև գերմաներենի besitzen (բեզիթցըն) բայն ու Besitzung (բեզիթցունգ), Besitztum (բեզիթցթում) գոյականները։ Առաջինը նշանակում է «գրավել, տիրել», նաև «ունենալ», մյուսները՝«ունեցվածք. կալված»։ Խնդիրը հստակ կդառնա, եթե նկատի առնենք, որ սրանց հիմքում կա sitzen (զիթցըն) բայը՝  «նստել»։
Այսպես ուրեմն. «Ի՛նչ որ բռնեցի կամ գրավեցի ու հափշտակեցի, կամ ո՛ւր որ ուժեղ նստեցի՝ իմն է»,- բառերի միջոցով ևս ազդարարում էր մարդը սրանից հազարավոր տարներ առաջ (ու դրանից հետո դեռ երկար դարեր)։
Սակայն այն, ինչ մարդկության վայրենության շրջանում միանգամայն բնական ու բարոյական էր դիտվում, մեր օրերում բարոյականության տեսանկետից դիտվում է, պետք է որ դիտվի… վայրենություն։

Posted in Առանց կարգի

Նահապետ Քուչակ․ Հայրեններ

Ո՞ր դարի բանաստեղծ է Նահապետ Քուչակը: Գրի’ր կենսագրական տվյալներ Քուչակի մասին։

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ի՞նչ է հայրենը։ Ի՞նչ թեմայով են գրված քուչակյան հայրենները: Քեզ դուր եկած 2-3 հայրեն տեղադրի’ր բլոգումդ։
Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։

Երթա´մ, չի կենա´մ ի հոս, ուր երթամ, հոն ա´լ չի կենամ.

Երթամ քանց Հոռոմն ի վար, վըտարի´մ, այլ իսկի չի գամ.

Թէ գան զիմ տեղըն ասեն, նայ, հեռու եմ, ա´յլ հեռանամ.

Թէ գան ու զքո տեղն ասեն, նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց.

Կըրակն ըզքո մարն երէ, որ տարաւ, երետ զքեզ այլոց.

Դատ ու դատաստան պիտէր ի Հռոմանց տունըն ւ’ի Հայոց,

Երթի, դատաստան կանգնի, չըթողի զքեզ այլ մարդու ծոց

Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի.

Կոճակն այլ արձակ թողու, ով տեսնու` սըրտիկն արունի.

Երթամ աղաչեմ զաստուած, լեղակին հունտըն հատանի.

Ո’չ նա այլ կապոյտ հագնի, ո’չ մանկան սիրտըն արունի:

Ի՞նչ կառուցվածք ունեն հայրենները:

Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը։

Posted in Պատմություն

Հայկական սփյուռքը 1920-45 թթ.

Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.

Առաջադրանք.
1. Ի՞նչ գիտեք հայոց պատմության մեջ տեղի ունեցած արտագաղթի ու բռնագաղթի մասին: Թվարկե՛ք իրենց հայրենիքից մարդկանց հեռանալու պատճառներ:

1921-1936 թ․-ին Խորհրդային միությունը թույլատրել է և նույնիսկ խրախուսել սփյուռքահայերի ներգաղթը Հայաստան։ Ներգաղթողների առաջին խումբը՝ մոտ 3000 մարդ Իրաքից Հայաստան եկավ 1921թ.-ի վերջին: Հետագա տարիներին (1922–1936 թվականներ) Հունաստանից, Իրանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից և Թուրքիայից Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 39 հազ. հայ: Մարդիկ ոգևորությամբ գալիս էին Հայաստան, ուզում էին վերջապես ապրել իրենց սեփական հողում և հայրենիքում։ Հավատում էին Խորհրդային միության մասին տարածվող հեքիաթների՝ որ հավասարություն է տիրում և համերաշխություն մարդկանց մեջ, որ կյանքը և ապրուստը ապահովված են։ Գալով Խորհրդային Հայաստան բախվում էին դառը իրականության հետ՝ ապրում էին չքավորության մեջ, չէին կարողանում աշխատել իրենց մասնագիտությաբ, ստիպված էին լինում կատարել ցածր որակի բանվորական աշխատանք։ Չէին կարող նաև լքել Հայաստանը, քանի որ Խորհրդային միության սահմանները փակ էին՝ ով մտավ, դուրս չի գա։

Ստալինը և իր ռեժիմը կազմակերպեցին դաժան աքսորներ, ձերբակալություններ և գնդակահարություններ՝ թիրախավորելով հայկական սփյուռքը։ Այսպիսով, ցեղասպանությունից մազապուրծ եղած, հրաշքով փրկված մարդիկ գալիս ընկնում էին մեկ այլ թակարդ, վարում էին աղքատ կյանք, իսկ շատերը հնարված մեղադրանքներով աքսորվում էին Սիբիր, կամ գնդակահարվում։


2. Ե՞րբ և ի՞նչ դեպքերի հետևանքով առաջացավ Հայկական սփյուռքը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված սարսափելի ոճռագործության՝ հայոց ցեղասպանության հետևանքով առաջացավ Հայկական սփյուռք։ Նրանք, որվեք կարողացան փրկվել և փախչել Արևմտյան Հայաստանի ջարդերից սփռվեցին աշխարհով մեկ։ Այսօր հայկական սփյուռքը տարբեր հաշվարկներով 8-10 միլիոն է, այն պարագայում, երբ Հայաստանում ապրում է հազիվ 3 միլիոն մարդ։

Posted in Հայոց լեզու

Անկանոն բայեր

15.11.2021

Առաջադրանք

  1. Գտիր անկանոն բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, սեռը եթե անդեմ է, դերբայական ձևը.
  • Ամպերը ճերմակ երամով անցան, իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
  • Գիտեինք, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է։
  • Հետո կուշտ կերած մեր հյուրերը սկսեցին բարձրանալ քարոտ արահետով։
  • Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին։
  • Սիրտս վառեց, մոխիր դարձավ, ինքը կրակ ու հուր մնաց.
    Դու էլ նրա գովքը արա, որ գա ոսկե մասը ձեռքին։՝՝՝՝
  • Բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա,
    Դու չմրսես ձմռան ցրտում. բոլորը քեզ…
  • Ոչ ոք չէր համարձակվում որևէ բան ասել։
  • Ես ամուր առողջություն ունեի և կարող էի մինչև լույս աշխատել։

Լալիս է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Եղած-հարակատար, պարզ, չեզոք
Կերած-հարակատար, պարզ, ներգործական
Տեսա-անցյալ կատարյալ, սահմանական, 1-ին դեմք, եզակի, պարզ, ներգործական
Եկավ-անցյալ կատարյալ, սահմանական 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Դարձավ-անցյալ կատարյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Արա-հրամայական, 2-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Գա-3-րդ դեմք, ըղձական, եզակի, պարզ, չեզոք
Տամ-ըղձական, 1-ին դեմք, սահմանական, եզակի, պարզ
Ասել-անորոշ, պարզ
Ունեի-վաղակատար անցյալ, 1-ին դեմք, եզակի, պարզ

2. Գտիր բայերը, որոշիր քերականական հատկանիշները .

Ասենք, այսպես դեկտեմբերի ցրտին Հաճի աղան դուրս եկողը չէր, այն էլ այս ցեխին, որ գոյացել էր սայլերի ու զորքի տակ կոխկրտած ձյունից՝ հակառակ, որ միշտ այս ամսին գետինը սառած էր լինում։
Անհանգիստ էր վերի՜ն աստիճանի։ Արդեն մի շաբաթ է, ականջին դիպել էր, որ թուրքը գալիս է։
Փորձված, կյանքի չար ու բարուն տեղյակ՝ Հաճի աղան, որ տեսել էր 1877 թվի ռուս-տաճկական պատերազմը, երբ թուրքը կարծես բնականորեն հաղթվում էր, այն Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թռւրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել, նա լավ գիտեր, որ երբեք չեն սպասիր վտանգը գա ու փեշիցդ բռնի.— պետք է ժամանակին որսալ խուսափելու անկրկնելի վայրկյանը։

Ասենք-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Եկողը չէր-
Գոյացել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Կոխկրտած-հարակատար, պարզ
Լինում էր-անկատար անցյալ, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ
Դիպել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Գալիս է-անկատար ներկա, 3-րդ դեմք, սահմանական, եզակի, պարզ
Փորձված-հարակատար, պարզ
Տեսել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հաղթվում էր-անկատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Զելվել-անորոշ, պարզ
Արել էր-վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պրծացրել-անորոշ, պարզ
Գիտեր-
Չեն սպասիր-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գա-
Բռնի-
Պետք է որսալ-հարկադրական
Խուսափելու-ապակատար

Posted in Առանց կարգի

“Կորսված օրերը” Դինո Բուցատի

Առաջադրանքներ`

Ա․ Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր
կատարած ընտրությունը.
այդ օրերը բոլորն էլ անցած էին,
• երեք օրերում էլ սիրելի էակներ էին,

• երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
• բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:
Դրանք այն օրերն էին որոնք նա չեր կարող հետ բերել այդ իսկ պատճառով էլ սա ընտրեցի։

Բ․ Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ
ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:

Այս տողերի կարևորությունը նրանում է որ Կաձիրան այս պահին հասկացավ որ այն ժամանակը երբ իր օրերը կորցնում էր, իր գումարը վաստակելու համար սխալ էր վարվում քանի որ այդ գումարով չեր կարող գնել իր կորցրած օրերը։

Գ․ Հիմնավորե՛ք պատմվածքի այսպիսի ավարտը․
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Ես կարծում եմ որ ամբողջ պատմվածքի ընթացքը դա Կաձիրայի երազն էր դրա համար էլ վերջում ասվեց թէ ինչպես չստացավ ամեն ինչ ու գիշերը ավելի մթնեց։

Դ․ Մեկ նախադասությամբ գրեք մեկ այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին

Մնաց միայն Կաձիրան ում աչքերը շուտով ծակեց արևի շողերը։

Posted in Առանց կարգի

Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Սիրելու տարիք

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Ես կարծում եմ որ պատմվածքում ներկայացված է, որ պետք չէ ինչ որ բան անես մարդկության կարծրատիպերի պատճառով;Նաև կար մակ այլ կարևոր միտք ինչը այն էր, որ մեկ-մեկ պիտի անձնազոհողության գանս ու ամեն ինչ անես որ քո սիրելի մարդու արժանապատվությունը բարձր պահես

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։
Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։

Կարծում եմ որ այս տողերում, շատ լավ ներկայացված է տղայի ապրումները և վախերը։