Posted in Առանց կարգի

Դդումի օգտակար հատկությունները

Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Այդ իսկ պատճառով Ուզում եմ ներկայացնել 15 օգտակար հատկություններ։

1.      Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դրանք հարուստ են C, B1, B2 վիտամիններով, բետա-կարոտինով, պանտոտենաթթվով, նիկոտինաթթվով, ֆրուկտոզայով և մի շարք հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, պղինձը, մագնեզիումը, կալիումը և այլն: Սա նշանակում է, որ երբեմն դեղատնային վիտամինների փոխարեն կարելի է օգտագործել դրանց շատ ավելի համեղ տարբերակը՝ դդումները:

2.      Հաշվի առնելով դդմի թույլ միզամուղ ու լուծողական հատկությունները՝ կարելի է ասել, որ այն բարելավում է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի դդմի յուղը կարելի է օգտագործել աղցանների մեջ ձիթապտղի յուղի փոխարեն:

3.      Դդումն ամրապնդում է իմունային համակարգն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Բացի այդ, բետա-կարոտինի պարունակության շնորհիվ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:

4.      Դդմի պտղամիսը գրեթե 90%-ով բաղկացած է ջրից, մանրաթելերից ու մի փոքր սախարոիդներից, ուստի այն, իր ցածր էներգետիկ արժեքի շնորհիվ, դարձել է բազմաթիվ դիետաների անբաժանելի մասնիկը: Բացի այդ, դդմի առավելություններից մեկն էլ այն է, որ այն բացարձակապես զուրկ է խոլեստերինից:

5.      Ալկալոիդային հանքային աղերի պարունակության շնորհիվ՝ դդմի պտղամիսը չեզոքացնում է ստամոքային թթվի ավելցուկը և նրբորեն պաշտպանում է ստամոքսի լորձաթաղանթը: Սա է պատճառը, որ դդումը (հատկապես կաթի հետ խառնած) խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսային թթվի ավելցուկի, այրոցի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքում:

6.      Բացի այդ, դդմի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը գործում են որպես նուրբ լուծողական՝ առանց աղիները գրգռելու:

7.      Բետա-կարոտինը, վիտամին C-ն և սննդային մանրաթելերն ունենում են նաև հակաքաղցկեղային ազդեցություն, ինչի շնորհիվ դդումը նույնպես համարվում է քաղցկեղի առաջացումը կանխարգելող մթերք:

8.      Դդումները կարելի է օգտագործել նաև ինտերիերի զարդարման համար: Ինչպես ասվում է՝ բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են, ուստի գեղեցիկ ու հաճելի մթնոլորտը կօգնի խուսափել դրանցից:

9.      Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Սա է պատճառը, որ այն անվանվում է նաև առողջության էլիքսիր:

10.  Դդմի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ռիբոֆլավինը ճարպերի քաքայման հիանալի միջոց է: Բացի այդ, այն անչափ օգտակար է աչքերի ու մաշկի առողջությունը պահպանելու համար: Դդումն, առհասարակ, երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց է:

11.  Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:

12.  Գիտնականները վաղուց են ապացուցել, որ դդմի սերմերը նվազեցնում են օստեոպորոզի առաջացման հավանականությունը: Դդումները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչն էլ կանխում է ոսկորների փխրունությունը: Բացի այդ, դրանք օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում:

13.  Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը, իսկ դդումով ապուրն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում, քանի որ պարունակում է խորխաբեր նյութեր:

14.  Դդմի դերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում: Դրանք նաև շատ օգտակար են այն մարդկանց համար, որոնց արյան մեջ բարձր է խոլեստերինի մակարդակը, քանի որ պարունակում են բուսական ստերիններ, որոնք խոչընդոտում են խոլեստերինի կլանմանը:

15.  Եվ վերջապես՝ դդումը պարզապես անչափ համեղ մթերք է:

Posted in Առանց կարգի, Երկրաչափություն

Կոն

Կոն


Կոն, երկրաչափական մարմին, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և շրջանագծի եզերած շրջանով:

Լայն իմաստով կոն ասելով հասկանում ենք այնպիսի մարմին, որի մակերևույթը ստացվում է հետևյալ կերպ։ Վերցվում է կամայական հարթ, փակ, առանց ինքնահատումներիր
կոր և նրա հարթությունից դուրս գտնվող կամայական
կետ։
կորն անվանում են կոնի ուղղորդ, նրանով սահմանափակվող պատկերը՝ կոնի հիմք, կետը՝ կոնի գագաթ։ Կոնի գագաթը նրա  ուղղորդի կետերի հատ միացնող հատվածները կոչվում են կոնի ծնորդներ։ Նրանք լցնում են կոնի կողմանյին մակերևույթը։ Եթե կոնի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, ապա այն հնարավոր կլինի փռել հարթության վրա։ Ուղիղ շրջանագծային կոնի փռվածքը կլինի շրջանային սեկտոր, որի շառավիղը հավասար կլինի կոնի ծնորդի երկարությանը