Posted in Առանց կարգի

Մերկասերմեր

d5b4d5a5d680d5afd5a1d5bdd5a5d680d5b4

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորներիէ սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսերի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից:

Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին: Մերկասերմերը բույսերի հնագույն խումբ են, որոնք գերիշխել են մոլորակի վրա մոտ 150 մլն. տարի առաջ:

Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են՝ ծառեր, հազվադեպ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեջ արագությամբ, ինչպես ծաղկավոր բույսերում: Ջրի գոլորշիացումը փոքրացնելու համար տերևները վերածվել են փշերի

Posted in Առանց կարգի

Ինքնաստուգում

1․ Ի՞նչ է ուսումնասիրում հասարակական աշխարհագրությունը։

Հասարակական աշխարհագրությունը ուսումնասիրում է  բնակչության և տնտեսության տեղաբաշխման օրինաչափությունները ամբողջ աշխարհում, ինչպես նաև այդ տեղաբաշխման տեղական առանձնահատկությունները տարբեր տարածաշրջաններում ու երկրներում։

Աշխարհագրության մեջ պետությունները խմբավորում ենք ըստ․

  • աշխարհագրական ռեսուրսի

3․Լրացնել նախադասությունները։

Աշխարհի պետությունները ըստ պետական կառավարման ձևի լինում են միապետություն և հանրապետություն։ Գոյություն ունի հանրապետության երկու տեսակ նախագահական և խորհրարանական։Նախագահական հանրապետությունում նախագան ընտրվում է ժողովրդի կողմից պարբերաբար կատարվող ընտրությունների միջոցով։ Խորհրդարանական հանրապետության դեպքում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից։

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.   

  1. Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով ունիտար (միացյալ) են:

5․ Երկրագնդի վրա կամ դրա որևէ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է.     

  1. բնակչություն

6․ Կրոնապետություն է.        

  1. Վատիկանը

7․ Աշխարհում բնակչության մեծ կուտակումներ ունեցող գլխավոր արեալներից չէ

  1. Ավստրալիան

8 Բնական շարժի հետևանքով սերունդների հերթափոխման գործընթացը կոչվում է.  

  1. բնակչության վերարտադրություն

9Երկրի տարածքը 40 հազ. կմ2 է, բնակչության թիվը` 6 մլն մարդ: Բնակչության միջին խտությունը կլինի.        

  1. 150 մարդ/կմ2

10․ Ի՞նչ է միգրացիան․

Մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

11․ Որը՞ միգրացիայի դրդապատճառ է․

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է ։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։

Posted in Առանց կարգի

Ինչպես պյքարել ծխախոտի դեմ

Ես համացանցից գտնելով և կարդալով շատ տեղեկություներ իմացա որ մարդիկ սկսել են ծխախոտ ծխոլ դեռ չորսհարյուր տարի առաջ իմացա նաև որ հոկտեմբերի 12-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: Ծխախոտ օգտագործողների հիմնական մասը գիտակցում է դրա վնասակար ազդեցության հետեւանքները, բայց ավելի դժվար է այդ սովորույթից հրաժարվելը:Նաև կարող եմ ասել որ Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` ծխախոտն օգտագործելով որպես գլխացավի դեղ։Տարիներ անց ծխախոտի վաճառքը սկսել է ավելի արդեական դառնալ։
Posted in Առանց կարգի

Գործնական քերականություն 30.09.2019

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ
  • Անորոշ և որոշյալ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Հատուկ անուններ են՝

  • Անձնանունները
  • Տեղանունները
  • Կենդանիներին տրվող անունները
  • Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ,  բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….

Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…

Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։

Շնչավոր և անշունչ գոյականներ

Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝

  • հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
  • հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)

Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։

Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները։ Օրինակ՝ քար, գրիչ, շուն, ոչխար, օձ։

Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին:

Առաջադրանքներ

  1. Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):

Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն,  Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք:

Հասարակ-գյուղ, սեր, խնձոր, գայլ, կարոտ, խաղալիք, շուն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու, հրապուրանք.
Հատուկ-ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան.
Շնչավոր-Արաքս, գայլ, մարդ, շուն, Արմեն, ընկեր, Դավիթ, կատու.
Անշունչ-գյուղ, սեր, խնձոր, խաղալիք, հեռախոս, մժղուկ, գնդակ, Երևան, հրապուրանք.
Թանձարական-մարդ, ընկեր, Արաքս, Արմեն, Դավիթ, կատու.

2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թաղվող առվակի մեղմ խոխոջնն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիտն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

 Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գնում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են:

Խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցելորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

4. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյուն, անօրեն-, անձև-տձև:

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Լրացուցիչ աշխատանք

  1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

աշխարհ                      ուրախություն              հետախույզ                սարդ

Նեղոս                          հիացմունք                     երգչուհի                    աղջիկ

աղվես                         մահճակալ                       սեր                           պարուհի

աթոռ                           խաղաղություն              ուսուցիչ                   օդաչու

աշխատանք               վայելք                              բժիշկ                       մկրատ

Գոյականի թիվը

2 Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Հոգնակի թվով գրված բառերը- մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ.

Եզակի թվով գրված բառերը-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց.

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:

Բ. Երկիրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:

Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռեր:

Դ.  Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

4. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները, օրինակ` դժգույն-գունատ:

Անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:

5. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները, օրինակ` քերել-քերիչ:

Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագնելիք, ձգել-ձգիչ, փակել-փական, խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաիչ, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձիչ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկիչ, կապել-կապիչ, օրորել-օրորան:

Posted in Առանց կարգի

Պտերներ

Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:

Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում: Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Բույսը շատ վատ  է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:
Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով: Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում: Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին:
Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը: Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ
Posted in Հանրահաշիվ, Առանց կարգի

Հանրահաշիվ 14.11.2019

124.ա) x2+xy         125.ա)(a+1)(a+1)=a2+a+a+1=a2+2a+1

գ) (a+b).7                գ)(2+y)(y+3)=2y+6+y2+3y=y2+5y+6

դ)(3-x) . b\2            դ)(a+b)(a+b)=a2+ab+ba+b2=a2+2ab+b2

է)(a-b).2.(a+b)        ը)(a-b)(a+b)=a2-ab-ba+b2=a2-2ab+b2

126.ա)(5m+7n)(2n+4m)=10mn+20m2+14n2+28nm=38nm+20m2+14n2

գ)(2x-3y)(2x+3y)=4×2+6xy-6xy-xy-9y2=4×2-9y2

թ)(2×2-y2)(y2+2×3)=2x2y2+4×5-y4-2y2x3

 

 

Design a site like this with WordPress.com
Get started