Posted in Պատմություն

Կիլիկյան Հայաստանը


ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ․ Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն՝ Ռուբինյան իշխանությունը։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Լեռնային Կիլիկիայի Կոռոմոզոլբերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։
Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095-1100թթ․)։ Այս նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը։ Կոստանդինի օրոք հայկական իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց։ 1098թ․ նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝Վահկաբերդըև դարձրեց իշխանության կենտրոն։ 

2․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
Կիլիկյան Հայաստանում իշխանությունն անցնում է Ռուբենի եղբայր Լևոն Բ-ին (1187-1219թթ․)։ Նրա կառավարման առաջին շրջանում ստեղծված միջազգային իրավիճակը բարենպաստ էր Կիլիկիայի համար։ Միրիոկեֆալոնի ճակատամարտից հետո Բյուզանդիան մեկընդմիշտ հրաժարվել է Կիլիկիայից։ Իկոնայի սուլթանությունը պատրաստվում էր խաչակրաց երրորդ արշավանքին։ Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ․ սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը։ Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ դրա դիմաց կայսրը համաձայնեց նրան ճանաչել Կիլիկիայի թագավոր։ Սակայն Կիլիկիայի գետերից մեկում խեղդվելու պատճառով Լևոնի թագադրությունը հետաձգվեց։
Արդեն XII դարի վերջին, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենաուժեղ քրիստոնյա երկիրն էր։ Արտաքին թշնամիների դեմ տարած հաղթանակները և երկրի սահմանների ընդարձակումն ու ամրապնդումը բարձրացրին Լևոն Բ-ի հեղինակությունը։
Եգիպտոսի հզորացումից և Երուսաղեմի անկումից հետո խաչակիրների վիճակը խիստ ծանրացել էր։ Նրանց օգնելու գործում Արևմտյան Եվրոպան հույսեր էր կապում նաև Կիլիկյան Հայաստանի հետ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Լևոնը շարունակեց քայլերն արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։ Բանակցություններ սկսեց Հռոմի պապի և Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI-ի հետ։ Այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ 1197թ․ Հենրիխ VI-ը պատվիրակության միջոցով թագ ուղարկեց Լևոնին։ Նաև նրան թագ էին ուղարկել Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս III Անգելոսը։ Լևոնի թագադրության հարցով շահագրգռված էր նաև պապականությունը, որը փորձում էր Հայոց եկեղեցին ենթարկել հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Լևոնի համար Հայոց թագավորության վերականգնման խնդիրը այնքան կարևոր էր, որ նա պատրաստ էր կատարել Հռոմի պապի պահանջները։ Սակայն, հայկական եկեղեցին ոչ մի զիջում չարեց կաթոլիկ եկեղեցուն։
Լևոն Բ-ը մեծ հանդիսավորությամբ հայոց թագավոր օծվեց 1198թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի մայր տաճարում։ Նրան թագավոր օծեց Գրիգոր Զ Ապիրատը։

3Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
XIIIդ․ կեսերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցան քաղաքական նոր փոփոխություններ, որոնք կապված էին մոնղոլական արշավանքների և Եգիպտոսում մամլուքների իշխանության հաստատման հետ։ Մոնղոլական արշավանքները նոր խնդիրներ դրեցին նաև հայկական պետության առջև։ Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա։ 1243թ․ Չմանկատուկի ճակատամարտում նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը։ Կոստանդին թագավորահայրը մեկնեց մոնղոլների հրամանատար Բաչուի մոտ և առաջարկեց դաշինք կնքել։ Մոնղոլներն ընդունեցին այդ առաջարկը՝ պայմանով, որ հայոց թագավորն անձամբ մեկնի մոնղոլների մայրաքաղաք Կարակորում։
Իր այցը Մոնղոլիա նախապատրաստելու նպատակով Հեթումն իր եղբայր Սմբատ Գունդստամբլին ուղարկեց Կարակորում։ Մոնղոլները համաձայնեցին պահպանելու Կիլիկյան Հայաստանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Հայերի բարեկամությունը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին Կիլիկիայից։ Մոնղոլները մասնավորապես պարտավորվեցին ռազմական օգնություն ցույց տալ Կիլիկիային Իկոնայի սելջուկների հարձակումների ժամանակ։
Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին։ Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը։ Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթում I-ը 1254թ․ գարնանը մեկնեց Կարակորում։ Նույն տարվա աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը հաստատեցին հայ մոնղոլական դաշինքը։ Երկու կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ։ Նաև հայոց եկեղեցիներն ու վանքերն ազատվում էին հարկերից։ Այսպես հայոց թագավորը ձգտում էր ստեղծել քրիստոնեա-մոնղոլական դաշինք ընդդեմ մահմեդականների։ 

Posted in Պատմություն

Հայաստանը 11-14-րդ դարերում.


ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1.Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։

Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

1064թ. բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:


2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /բլոգային աշխատանք/․

13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ
Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։
Բուրթել Օրբելյանի օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին, Եղեգիսի Զորաց տաճարը, Սպիտակավոր Աստվածածինը, Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին։

Posted in Հայոց լեզու

Ուինսթոն Չերչիլ, «Նրանց լավագույն ժամը». Թարգմանություն

Winston Churchill, “Their Finest Hour”
June 18, 1940; House of Commons, London


On May 10, 1940, the Germans began their invasion of France. On June 14 Paris fell. In a matter of days, France would surrender and England would stand as Europe’s lone bulwark against the twin evils of Fascism and Nazism. At this critical moment, Churchill gave his third and final speech during the Battle of France, once again imparting words meant to bring hope in this dark hour.

What General Weygand called the Battle of France is over. I expect that the Battle of Britain is about to begin. Upon this battle depends the survival of Christian civilization. Upon it depends our own British life, and the long continuity of our institutions and our Empire. The whole fury and might of the enemy must very soon be turned on us.

Hitler knows that he will have to break us in this Island or lose the war. If we can stand up to him, all Europe may be free and the life of the world may move forward into broad, sunlit uplands. But if we fail, then the whole world, including the United States, including all that we have known and cared for, will sink into the abyss of a new Dark Age made more sinister, and perhaps more protracted, by the lights of perverted science.

Let us therefore brace ourselves to our duties, and so bear ourselves that if the British Empire and its Commonwealth last for a thousand years, men will still say, ‘This was their finest hour.’

Ուինսթոն Չերչիլ, «Նրանց լավագույն ժամը»
հունիսի 18, 1940 թ. Համայնքների պալատ, Լոնդոն

1940 թվականի մայիսի 10-ին գերմանացիները սկսեցին իրենց ներխուժումը Ֆրանսիա։ Հունիսի 14-ին Փարիզն ընկավ։ Մի քանի օրվա ընթացքում Ֆրանսիան կհանձնվեր, և Անգլիան կկանգներ որպես Եվրոպայի միակ պատվարը ֆաշիզմի և նացիզմի զույգ չարիքների դեմ: Այս կրիտիկական պահին Չերչիլն իր երրորդ և վերջին ելույթը տվեց Ֆրանսիայի ճակատամարտի ժամանակ՝ ևս մեկ անգամ փոխանցելով խոսքեր, որոնք կոչված էին հույս բերել այդ մութ ժամին:

<<Այն, ինչ գեներալ Վեյգանդն անվանեց Ֆրանսիայի ճակատամարտ, ավարտվեց: Ես ակնկալում եմ, որ Բրիտանիայի ճակատամարտը մոտ է սկսվելուն: Այս ճակատամարտից է կախված քրիստոնեական քաղաքակրթության գոյատևումը: Դրանից է կախված մեր սեփական բրիտանական կյանքը և մեր հաստատությունների ու մեր կայսրության երկարատև շարունակականությունը: Թշնամու ողջ կատաղությունն ու ուժը պետք է շուտով մեզ վրա շուռ տան։

Հիտլերը գիտի, որ ստիպված է լինելու կոտրել մեզ այս կղզում կամ պարտվել պատերազմում։ Եթե մենք կարողանանք դիմակայել նրան, ողջ Եվրոպան կարող է ազատ լինել, և աշխարհի կյանքը կարող է առաջ շարժվել դեպի լայն, արևով լուսավորված բարձրավանդակներ: Բայց եթե մենք ձախողվենք, ապա ամբողջ աշխարհը, ներառյալ Միացյալ Նահանգները, ներառյալ այն ամենը, ինչ մենք գիտենք և հոգացել ենք, կսուզվեն նոր մութ դարաշրջանի անդունդը, որն ավելի չար, և գուցե ավելի երկարաձգված է այլասերված գիտության լույսերով: .

Ուստի եկեք պատրաստվենք մեր պարտականություններին և այնպես տանենք, որ եթե Բրիտանական կայսրությունը և նրա Համագործակցությունը տևեն հազար տարի, մարդիկ դեռ կասեն. «Սա նրանց լավագույն ժամն էր»:

Posted in Պատմություն

Թեմա 8. Հայաստանը 7-8-րդ դարերում.


ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ այն։

Այդ ժամանակահատվածում խալիֆայությունը դեռ մտածում էր Հայաստանը նվաճելու մասին։ Այդ պատճառով հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խումբ դեռ իրենց հույսն էր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Այդ խումբը գլխավորում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը։ Մյուս թևը, որը ղեկավարում էր Թեոդորոս Ռշտունին, փորձում էր Արաբական խալիֆայության հետ քաղաքական հարաբերություններ հաստատել։ 652թ․ Ռշտունին երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ընծաներով գնում է Ասորիք ու Վերին Միջագետք՝ կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները ձեռնտու են համարում և Դամասկոսում կնքվում է հայ-արաբական պայմանագիրը։

Ըստ պայմանագրի, խալիֆայությունը ամենաքիչը 3 տարի հարկեր չէր վերցնելու և հետո հայերը իրենց ուզած չափով էին վճարելու։ Հայերը պահելու էին իրենց 15-հազարանոց այրուձին ու Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Իսկ եթե Բյուզանդիան ներխուժեր, խալիֆայությունը պետք է հայերին օգնություն ցույց տար։ Պայմանագրի արդյունքում Հայաստանն ավելի ապահով էր և ազատ, քանի որ բնակիչները հարկերի տակ չէին տուժի և երկրում արաբներ չէին լինելու։ Սակայն վատ կողմն այն էր, որ արդյունքում հայ-բյուզանդական հարաբերությունները սրվեցին։

2. Վերհանե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները։

Հակաարաբական ապստամբությունները սկսվեցին Հայաստանում առաջին արաբական ոստիկանի դաժան հարկահանության ու կրոնական հալածանքների պատճառով։ Ապստամբությունները գլխավորում էր Սմբատ Բագրատունին։ Արաբների դեմ կռիվն ընգրկել էր Երևանը, Վանանդն ու Վասպուրականը։ Առավել հզոր էր 774-775թթ․ խալիֆայության տիրապետության դեմ ապստամբությունը, որը սկսվեց Շիրակի Կումայրի գյուղից՝ Արտավազդ Մամիկոնյանի կողմից։ 850-855թթ․ տեղի ունեցած ամենամեծ ու ցնցող ապստամբության արդյունքում Հայաստանում արաբներին կարողացան վերջապես հաղթել։ Դրանից հետո երկիրը սկսեց շարժվել անկախության և թագավորության վերականգնման ուղիով։ Այդ ընթացքի մեջ կարևոր դեր խաղացին ապստամբությունները։