Posted in Առանց կարգի

Գրականություն թարգմանչական աշխատանք

The Young Crab & His Mother

“Why in the world do you walk sideways like that?” said a Mother Crab to her son. “You should always walk straight forward with your toes turned out.”

“Show me how to walk, mother dear,” answered the little Crab obediently, “I want to learn.”

So the old Crab tried and tried to walk straight forward. But she could walk sideways only, like her son. And when she wanted to turn her toes out she tripped and fell on her nose.

Do not tell others how to act unless you can set a good example.

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը

«Ինչո՞ւ ես այդպես կողք-կողքի քայլում»:ասաց մի մայր խեցգետին իր որդուն.«Միշտ պետք է ուղիղ առաջ քայլես՝ ոտքի մատները պարզած»:

«Ցույց տուր ինձ ինչպես քայլել, մայրիկ»։ հնազանդորեն պատասխանեց փոքրիկ խեցգետինը.
«Ես ուզում եմ սովորել».

Այսպիսով, ծեր խեցգետինը փորձեց և փորձեց ուղիղ առաջ գնալ:Բայց նա կարող էր քայլել միայն կողքի, ինչպես նրա որդին։Եվ երբ նա ուզում էր ոտքի մատները դուրս պարզել, սայթաքեց և ընկավ քթի վրա:

Մի ասեք ուրիշներին, թե ինչպես վարվեն, քանի դեռ չեք կարող լավ օրինակ ծառայել:

Posted in Առանց կարգի

Գեղեցիկ է նա, ով կարդում է

կարդալը ամենա գեղեցիկ բանն է որ դու կարող ես անել։Ինքս կարդալ շատ եմ սիրում մեկ֊մեկ տպավորություն է որ կարդալն էլ ինձ է սիրում քանի որ ինձ շատ է օգնում գրքերում ես կարողանում եմ գտնել այն ինչ փնտրում եմ գիրք կարդալը քեզ ստիպում է երևակայել։

Posted in Առանց կարգի

Գրականություն.15.12.2021

Առաջադրանքներ`

1․Բացատրե՛ք այս հատվածի փոխաբերական իմաստը․,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։


 Ինձ թվում է որ այս հատվածում հեղինակը ծառերին համեմատել է ուժեղ մարդկանց հետ քանի որ բոլոր ուժեղ մարդիկ իրենց կյանքում ունենում են դժվար պահեր որի պատճառով էլ դառնում են ուժեղ։

2․Ըստ ստեղծագործության՝ ի°նչ է երջանկությունը։ Համաձա՞յն եք հեղինակի հետ։ Հիմնավորե՛ք։

ես համաձայն չեմ հեղինակի հետ ըստ ինձ չկան երջանիկներ ու դժբախտներ ես կարծում եմ որ ամեն մեկս ունենք մեր ձևը երջանիկ լինելու։

3.Մեկնաբանի’ր հետեւյալ տողերը` «Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ»:

Posted in Հայոց լեզու

Հյոց լեզու․ 15.12.2021


1. Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես։

Մեր լեզուն հին լեզու է։ Շատ է փոփողությունների ենթարկվել, շատ բառեր մոռացվել են կամ էլ մնացել նույնը, կան նաև այնպիսիները, որոնք պարզապես ձևափոխվել են, կամ էլ պատճենվել են այլ լեզուներից։Պատճենումը այն է, երբ ինչ-որ լեզվից ինչ-որ բառ են վերցնում, բառացի թարգմանում կամ էլ չեն թարգմանում բառը ենդարկում հնչունափոխության (շատ դեպքերում) ու օգտագործում իրենց լեզվում։

2. Դատող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր

Դատող-ենթակայական, պարզ, չեզոք
Բոլոր-որոշյալ դերանուն
Մարդկանց-գոյական, սեռական, անձանիշ, հոգնակի ու արտաքին
Անշուշտ-հաստատական վերաբերական
Վատ-որակական ածական
Սակայն-համադասական շաղկապ
Պիտի խոսվի-հարկադրական, ապառնի, եզակի թիվ, 3֊րդ դեմք, կրավորական ածանց
Հենց-սաստկական վերաբերական
Եթե-ստորադասական շաղկապ
Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Ունեցել ենք-դիմավոր բայ, սահմանական եղանակ, հոգնակի թիվ, առաջին դեմք, սոսկածանցավոր
Այժմ-ժամանակի մակբայ
Երրորդ-դասական թվական

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 13․12․2021


1.Կարդա տեքստը.
-Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։
կլինեք — ենթադրական, ապառնի, 2 — րդ դեմք, հոգնակի, պարզ
պետք է երևնար — հարկադրական, անցյալ, 3 — րդ դեմք, եզակի, ածանցավոր
սպասեր — ըղձական, անցյալ, 3 — րդ դեմք, եզակի, պարզ
կանգնած էին — սահմանական, անցյալ, 3 — րդ դեմք, հոգնակի, ածանցավոր
հանդիպել եք — սահմանական, անցյալ, 2 — րդ դեմք, հոգնակի, պարզ
հիշում եք — սահմանական, ներկա, 2 — րդ դեմք, հոգնակի, պարզ
ասում էինք — սահմանական, անցյալ, 1- ին դեմք, հոգնակի, պարզ
նշանակում է — սահմանական, ներկա, 3 — րդ դեմք, եզակի, պարզ
սովորեցնում է — սահմանական, ներկա, 3 — րդ դեմք, եզակի, պարզ
ավերել էին — սահմանական, անցյալ, 3 — րդ դեմք, հոգնակի, պարզ
ասում են — սահմանական, ներկա, 3 — րդ դեմք, հոգնակի, պարզ
ունեցել ենք — սահմանական, անցյալ, 1- ին դեմք, հոգնակի, ածանցավոր
հեռանում է — սահմանական, ներկա, 3 — րդ դեմք, եզակի, պարզ
-Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։
այսպիսի ֊ ձևի մակբայ
սովորության ֊ գոյական
ճերմակ ֊ ածական
նույն ֊ կապ
կես ֊ թվական
հետաքրքրական ֊ ածական
-Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։
երկու, բարձրագույն, սպասավոր, միջնադարում
-Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։
հանդիպած ֊ հանդեպ, ե > ի
արևմտահայերեն ֊ արևմուտ, ու > ը
պարսկերեն ֊ պարսիկ, ի֊ն սղվել է

2. Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։
Սպասավորը, տիրոջ, նաժիշտները, մանուկներ, դասընկեր, ծառա, կրոնավորները, դերասանը,

Posted in Առանց կարգի

Գրականություն.10.12.2021

1.Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

✓իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

✓իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,

✓իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

ես կարծում եմ, որ խաբեություն էր քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե իրենք էլ ունենա ոսկե ձկնիկներ նրանք էլ երջանիկ կլինեն այն ինչ պիտի իրենք դառնաին իրենց երջանկության պատճառը ։

2.Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Այն կոչվում է <<Փոքրիկ դրախտ>>քանի որ մարդիկ ստեղծում էին իրենց փոքր ուրախությունը ու ապրում դրա մեջ չնայած նրան որ դա ինչ որ տեղ խաբեություն էր նրան իրենց երջանիկ էին զգում ու այդ ամենամեծ ասոցացվում էր դրախտի հետ։

Posted in Առանց կարգի

Գրականություն.09.12.2021

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1.Վերլուծի’ր նովելը։

նովելը պատմում էր Հուսեփ աղայի մասին ով ուներ ֆինանսական խնդիրներ և դրանցից ազատվելու համար նա դիմում է ինքնասպանության ինչը իմ կարծիքով սխալ արարք էր։

2.Թվարկի’ր նովելի հերոսներին եւ բնութագրի’ր։

Կաշվե պայուսակ֊նա Հուսեփ աղայի անբաժան ընկերն էր հատ Հուսեփ աղայի պայուսակը իր հետ էր եղել ամենադժվար պահերին։

Հուսեփ աղա֊նա ավելի շատ ինքն իր մեջ փակված անձնավորություն էր, նա նաև շատ միայնակ էր ու չեմ կարող ասել որ իրեն ուրախ էր զգում ։

Հուսեփ աղայի աղջիկները֊նրանք գոռոզ էին ալարկոտ կյանքում չէին աշխատել և ապրում էին իրենց հոր ունեցվացքով։

Վաճառականները֊նրանք խարդախ էին ստախոս ու խաբեբա, մտածում էին միայն իրենց մասին։


3.Ինչի° խորհրդանիշն է Հուսեփ աղայի կաշվե պայուսակը. ինչո°ւ։

Ինձ թվում է որ այս պարագայում կաշվե պայուսակի փոխարեն կարող էր լինել ցանկացած մի այլ իր պարզապես Հուսեփ աղան մենակ էր ու այդ իսկ պատճառով հոգի էր դրել այդ պայուսակի մեջ։
4.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։

Posted in Առանց կարգի

Գրականություն․ 03.12.2021

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Երջանիկ մահը» նովելը։

Առաջադրանք`

1.Համացանցից տեղեկություններ հավաքի’ր Գրիգոր Զոհրապի մասին, տեղադրի’ր բլոգումդ։

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

2.Գրի’ր նովելի ասելիքը։

Նովելի ասելիքը այն էր, որ եթե քո կյանքում կա մի հարց մի բան որի պատճառով դու կարող ես ընկճվել ու տխրել ուրեմն դա դիր քո բոլոր միտքերի հետևում ու շարունակիր ապրել այնպես ինչպես որ ապրում էիր քանի որ լինելու բանը լինում է։

3.Ըստ քեզ` կա° արդյոք երջանիկ մահ ։

Ես կարծում եմ որ այս դեպքում կինը իրոք մահացավ երջանիկ, բայց ամեն դեպքու ըստ ինձ երջանիկ մահ գոյություն չունի ամեն դեպքում մահը դա վատ երևույթ է։

4.Իմ կարծիքը նովելի հերոսուհու մասին։

Ես կարծում եմ որ հերոսուհին ճիշտ վարվեց ու չփաղչեց մահից ապրեց այնպես ոնց որ ինքն է ուզում ու ոնց որ միշտ ապրել է և այդ պարագայում նա մահացավ երջանիկ իր սիրելի վայրում իր սիրելի մարդու գրկում։

Posted in Պատմություն

Թեմա 12․ ՀՀ անկախության գործընթացը Թեմա 13․ Խորհրդային Հայաստանի մշակույթը

Առաջադրանք․
1․ Ե՞րբ է ընդունվել «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»։ Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ հռչակագրով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հիմնավորե՛ք։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով սկսիզբ դրվեց Հայաստտանի անկախության գործընթացը: Համաձայն եմ այն մտքին, որ հռչակագրով սկիզբ դրվեց Հայաստանի անկախությանը, քանի որ, մինչ այդ Հայաստանում գործում էին միայն ԽՍՀՄ օրենքները, բայց հռչակումից հետո, եթե ՀՀ Գերագույն խորհուրդը համաձայն չէր տվյալ օրենքին, ապա, այն չէր կարող գործել: Հայաստանը արդեն ուներ իր պետականությունը և ինքնիշխանությունը, իսկ ԽՍՀՄ-ում չուներ:

2․ Հետպատերազմյան շրջանում գիտության ո՞ր ճյուղերը զարգացան և ի՞նչ նվաճումների հասան։ Նշե՛ք նաև ձեզ հայտնի գիտնականների անուններ։

Վերելք ապրեցին գիտությունը և կրթությունը, գրականությունը և արվեստը։
3․ Նշե՛ք գրականության և արվեստի գործիչներ և ստեղծագործություններ

Գեղարվեստական ծավալուն գործերից նշանավոր է Դ․ Դեմիրճյանի <<Վարդանանք>> և Ստ․ Զորյանի <<Պապ թագավոր>> պատմավեպերը։ Ստեղծվեցին պատերազմին նվիրված ծավալուն երկեր՝ Սերո Խանզադյանը <<Մեր գնդի մարդիկ>>։

Posted in Հայոց լեզու

Շաղկապներ․06․12․2021

Շաղկապներ, դրանց նշանակությունը։

Համադասական շաղկապներ. կապակցում են համադասական նախադասություններ և նախադասության համազոր անդամներ։ Դրանք են՝ 

  • Մենադիր՝ և, ու, իսկ, բայց, սակայն, կամ, էլ, նաև, այլև, նույնիսկ, անգամ, մանավանդ , մինչև իսկ, բայց և, բայց և այնպես, կամ թե, և կամ, մինչև անգամ
  • Զուգադիր՝ ոչ միայն… այլև, ոչ թե… այլ, թեև…բայց, չնայած… բայց և այնպես
  • Կրկնադիր՝  կա՛մ…կա՛մ, և՛…և՛, թե՛… թե՛, ո՛չ…. ո՛չ, է՛լ… է՛լ, և այլն։

Ստորադասականներն են՝ Որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, մինչև, մինչ, մինչդեռ, թեև, թեկուզ, թեպետ, թեպետև, մինչև որ, հենց որ, քանի որ, թե որ, քանի դեռ, չնայած որ և այլն։

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտիր կապերն ու շաղկապները։

և, եթե, բայց, ոչ միայն, այլև, ու,

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

Բազմաթիվ-բազմաքանակ, շատ-շատ
Բանակ-զորք
Գոռոզ-ամբարտավան
Տղամարդ-այր

  1. Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։

Ամբարտավան-ինքնահավան
Թշնամի-հակառակորդ

  1. Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

Գիծ-գծերը
Արյուն-արնախում

  1. Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.
  • արմատ+հոդակապ+արմատ

Փառ+ա+Սեր

  • արմատ+ածանց

Զորք+ավար

  • արմատ+արմատ+ածանց

Թատ+երգ+ություն

6.  Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տիրելով-անորոշ, գործիական, պարզ, ներգործական
Սկսում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Մեջ-կապ, հետադրություն
Բոլոր-որոշյալ դերանուն
Փառասեր-որակական ածական
Փրկված-հարակատար, կրավորական, չեզոք
Ինքն-անձնական դերանուն, երորդ դեմք, ուղղական հոլով,
Վճռական-հարաբերական ածական
Կհասցներ-ենթադրական, 3-րդ դեմք, եզակի, պատճառական, չեզոք
Վերջնականապես- ձևի, մակբայ
Թշնամուն-գոյական, հայցական, եզակի,
Վեհանձնություն-գոյական, ուղղական, եզակի,
Տալիս է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, անկանոն
Ամբողջ-որոշյալ դերանուն
Ձմեռ-գոյական, ուղղական, եզակի, իրանիշ
Հանդիսականներով-գոյական, գործիական, հոգնակի, անձանիշ

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հակառակորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։