Posted in Պատմություն

 Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները

 Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր,
«Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաև Սևրինը»

Առաջադրանք.

Առաջադրանք.
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։

  • թշնամություն հարևան երկրնեիր հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
  • կորցված հայկական տարածքներ՝ Արևմտյան Հայաստանը, Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը
  • Ռուսաստանի հետ լեզու գտնել չկարողանալը
  • թույլ բանակ

2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Նաև ներկայացրե՛ք արդյունքները։

Մոսկվայի պայմանագրին նախորդող բանակցություններում Հայկական պատվիրակույթյունը չի մասնակցել, սակայն զեկույց էր ներկայացրել ռուսական կողմին հետևյալ տարածքային պահանջներով՝ վերադաձրնել Կարսը, Սուրմալու, Նախիջևանը, Ալեքսադրապոլը։ Ռուսները կամ չեն բանակցում րդա շուրջ, կամ էլ փոխանակում են այդ տարածքների վերադարձման հարցը Բաթումի նավահանգստի հետ, որը Թուրքիաից անցնում է Վրաստանին։ Ըստ Մոսկվայի պայմանագրի, որը կնքվել է Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև, ԽՍՀՄ-ն ճանաչում է Թուրքիայի սահմանները՝ կորսված հայկական տարախքներն էլ մեջը։ Նախիջևանը դառնում է ինքնավար մարզ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կարսի պայմանագիրը կնքվում է Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի դարձյալ ճանաչվում են Թուրքիայի սահանները։ Ալեքսանդրապոլը վերադարձվում է Հայաստանին։

3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանը այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մենք մի տարի առաջ պարտվել ենք դաժան պատերազմում։ Ունեցել ենք հազարավոր զոհեր։ Կորցրել ենք տարածքներ, այդ թվում Արցախի 30%-ը, Հադրութը և Շուշին։ Գեղարքունիք և Սյունիք մարզերում Ադրբեջանական բանակը խախտել է մեր սահմանները և չի հեռանում՝ ցանկանալով և սպառնալով էլի առաջ գալ։ Մեր բանակը, համեմատած Ադրբեջանի բանակի հետ, թույլ է, փոքրաքանակ և վատ զինված։ Մեր պետության ապագան անորոշ է։ Դարձյալ ռուսներն ու թուրքերը առանց մեզ հարցնելու նստում ու բանակցում են մեր հարցերի շուրջ, որոշում ինչ պետք է լինի հայկական տարածքների հետ։ Ցավոք ամբողջ իրավիճակը նման է հարյուր տարի առաջ Հայաստանի իրավիճակին։

Ես կարծում եմ, որ իրավիճակը շատ բարդ է ու ես չգիտեմ ինչպես դուրս գալ այդ փակուղուց։ Գուցե պետք է ավելի ակտիվ աշխատել ուրիշ երկների հետ, որպեսզի անընդհատ չհայտնվենք Ռուսաստան-Թուրքիա երկրների արանքը։

տանք/․ 

Posted in Առանց կարգի

Գրականություն․ 20.10.21

20.10.21

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Պայքար առանց կատաղության։ Օշո

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք:Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչկավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, ևնիզակը օդի մեջ քարացավ:Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:Թշնամին ապշահար էր:— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որմի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայցքոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:Օմարը պատախանեց.— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմառանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենըանձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչևայս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարիպատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ
ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա միպահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելուքեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաքկռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եքանել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուքկդառնաք ամենակարող:Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ

Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.

 Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանցներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանիոր բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուքկդառնաք ամենակարող:

այս հատվածում ասվուըմ է որ եթե կռիվ ես տալիս ապա դա արա առանց զգացմունքների միայն այդ ժամանակ կկարողանաս հաղթել

 Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Անանձնական սիրով սիրել նշանակում է մարդուն սիրել ու դա սրտիտ մոտիկ չնդունել օրինակի համար եթե դա լինի միակողմանի դու դրանից քեզ վատ չզգաս։

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Օմարը ծնկեց թշնամու վրա՝նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչկավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, ևնիզակը օդի մեջ քարացավ:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը

վեռնագրում ասված էր այն ինչ Օմարը չկարողացավ անել դա պայքարելն էր առանց էմոցիաների։

Posted in Առանց կարգի

Փորձություն (hնդկական հեքիաթ)

14.10.21

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում
նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը
այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով
ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։
Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում
Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։
Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ
հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց
ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։
Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։
— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։
եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ
հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։
Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին
ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ
ժամանակ անցկացրին։
Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր
գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.
— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։
— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։
— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ
երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։
— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին
ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.
— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։
Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։
Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու
տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն՝ ինչ անեն։
Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.
— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին
դեմ գնալ։
Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան,
անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա
ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։
Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.
— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։
Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր
է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը
վտանգի ենթարկելով։

Առաջադրանքներ
Ա) Հեքիաթում արտահայտված գաղափարն այն է, որ․
 ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
 միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
 ընկերոջը փորձելը լավ բան չէ
 կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
 լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
 լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

Բ) Համաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը
հիմնավորելով հեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր
վերլուծությամբ։
 Դհավալմուքհը նախօրոք գիտեր, որ առաջին ընկերը լավ ընկեր չէ, բայց անչափ
սիրում էր նրան։

Կար արծում եմ որ նա պարզապես գիտեր որ առաջին ընկերը ծայրահեղ դժվարին պահերին իր կողքին չի կանգնի, բայց այնպես էլ չեր որ նա մտածում էր որ առաջին ընկերը շատ վատն էր։


 Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանից, իմանալով, որ
նա այնքան էլ անկեղծ չէ։

Նա պարզապես հարգում էր իր ընկերոջը և այն ժոխ հյուրասիրությունը որին նա ինքը առժանանում էր։


 Կինն ասում էր, որ աղքատ ընկերը կարող էր ինչ-որ բանով հյուրասիրել, բայց չարեց
դա, և դա նշանակում է, որ այնքան էլ լավ ընկեր չէ։

Կինը ավելի շատուշադրություն էր դարձնում նյութականին դրա համար էլայդպես էր մտածում։


 Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց
փորձության մասին։

Ես էլ եմ կարծումոր նա անկեղծ չեղավ երբ չասեց ընկերոջը փորցության մասին, բայց կար հարցի հաջորդ կողմը եթե ասեր հնարավոր է որ ընկերը նեղանար իրենից։

Գ.Հեքիաթի համար նոր ավարտ հորինի’ր։

Քիչ թե շատ ժամանակ անցավ եկրորդ ընկերը գլխի ընկավ, որ այդ ամենը փորձություն էր, ու Դհավալմուքհի հետ դաթարեց շբվել, քանի որ իրեն չվստահված էր զգում։Դհավալմուքհը շատ փոշմանեց իր արածի համար ու հասկացավ, որ կյանքում լինում են տարբեր դժվարություններ ու նրա ընկերներից ամեն մեկը չի կարող իրեն օգնել, նա հասկացավ որ նրա ընկերները նրան կարող են օգնել նրանով ինչ որ ունեն, ինչպես այս անգամ աղքատ ընկերը ուներ խիզախություն ու նրան օգնեց իսկ հարուստը չոգնեց քանի որ չուներ խիզախություն։

Դ.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ ասույթի շուրջ`

«Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք»:

Ժան Ժակ Ռուսո

Մտերմությունը դա վստահելը ու սիրելն է, իսկ ընկերությունը դա վստահություն է իրար պես ու միաժամանակ տարբեր ձևերով մտածելու կարողությունը, իրար կողքի կանգնել ու տեղից չշարժվելու մինչև մյուսը չգնա այսպիսի ուժեղ կապը մարդուհետ կյանքում միակողմանի չի կարող լինել։

Ե. Փոխե՛ք պատմության վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրությունը։

<<Ընկերության գաղտնիքը>>

ընտրեցի այս վերնագիրը քանի որ կարծում եմ այս հեքիաթում ներկայացված էր իրական ընկերության գաղտնիքը․ միշտ պիտի ընկերոջտ կողքին լինես։

Զ.Առանձնացրե’ք պատմության հիմնական  և երկրորդական գաղափարները։

Հիմնական գաղափարը այն էր որ ամեն բան չեն չափում նյութականով։

Եկրորդականնել այն էր որ միշտ պիտի ընկերոջտ պաշտպանես ու նրա կողքին լինես։

Posted in Առանց կարգի

Ինքնաստուգում․ աշխարհագրություն

1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  • Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:
  • Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:
  • Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները:
  •  Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը:

2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից:

  • Թոնդրակ
  • Հայկական պար
  • Վարդենիսի
  • Բյուրակն

3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից:

  • Սիփան
  • Նեմրութ
  • Արագած
  • Մասիս

4.Հայկական  լեռնաշխարհի  դիրքը  շրջապատում  գտնվող  խոշոր  աշխարհագրական օբյեկտների նկատմամբ  կոչվում է .

  • համաաշխարհագրական  դիրք
  • միկրոաշխարհագրական  դիրք
  • տնտեսաաշխարհագրական  դիրք
  • քաղաքաաշխարհագրական  դիրք

5.Ո՞ր լիճն ունի սառցադաշտային ծագում:

  • Սևանա
  • Քարի
  • Վանա
  • Արփի

6. Տրված երկրներից որի՞ հետ է սահմանակցում Հայաստանի Հանրապետությունը

  • Իրաք
  • Սիրիա
  • Իրան
  • Ռուսաստանի Դաշնություն

7. Հայկական  լեռնաշխարհի  կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  • Հայկական  լեռնաշխարհ  են  թափանցում  արևմուտքից  բարեխառն  օդային  զանգվածները:
  • Տարվա ընթացքում ամենաքիչ ամպամած օրերը լինում են Իջևանում:
  • Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը լինում է գարնան ամիսներին:
  • Ձմռան  ամիսներին  լեռնաշխարհ  են  թափանցում  արևադարձային  օդային  զանգվածները:


8.Ո՞ր  ծովի ավազանին են պատկանում Արաքս և Կուր գետերը:


                                                                                          Պատասխան——————————————————

9.<<Գետ- ակունք >> զույգերից  ընտրել  սխալը:

  • Արևմտյան  Եփրատ  — Ծաղկավետ  լեռներ
  • Արաքս- Բյուրակն  լեռնազանգված
  • Արածանի – Ծաղկանց  լեռներ
  • Տիգրիս – Վասպուրականի  լեռներ

10․ Որ   շարքում  են  տրված  հրաբխային  ծագում  ունեցող   լեռնագագաթները

  1. Մարութա,  Ջիլո,  Կապուտջուղ                            
    3. Սիփան,  Ծղուկ,  Սրմանց
  2. Առնոս,  Ավրին,  Արսիան                                         
    4. Գոմշասար,  Թեծ  լեռ,  Սուկավետ

11.  Հայկական  հրաբխային  բարձրավանդակի  կենտրոնական  մասի  մեջ  չի  մտնում.

1.Կարսի   սարահարթը                 2.  Սյունիքի   բարձրավանդակը

3.Գեղամա  լեռնավահանը             4.Արարատ   լեռնազանգվածը

12․ Գրել  հայկական    լեռնաշխարհի  բնական   պայմանների   գլխավոր   առանձնահատկությունները:

 ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

13.Գրել  ՀՀ  մարզերն  իրենց  մարզկենտրոններովՇիրակ-Գյումրի, Լոռի-Վանաձոր, Տավուշ-Իջևան, Արագածոտն-Աշտարակ, Կոտայք-Հրազդան, Արմավիր-Արմավիր, Արարատ-Արտաշատ, Գեղարքունիք-Գավառ, Վայոց ձոր-Եղեգնաձոր, Սյունիք-Կապան

14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները ․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշներից։

Հայաստանը չունի ոչ մի կապ, ճանապարհ ծովերի և օվկիանոսների հետ, որը որոշակի վնաս է հասցնում մեր պետբյուջեին: Հայաստանը չունենալով կապ ծովերի հետ, միժամանակ չի կարողանում օգտվել դրանցից բերվող բնական հարստություններից։Հայաստանի Հանրապետությունը նաև հեռու է գտնվում բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից, Ռուսաստանի հետ չունի անմիջական սահման։Ունենք թշնամական երկրներ, որոնց դեմ մեր քաղաքականությունը չի կարողանում ազդել, և որոնց շնորհիվ մենք կրում ենք տարածքային և մարդկային լուրջ կորուստներ։Ունի ուղիղ ճանապարհ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց չունի նրանց հետ բարեկամական հարաբերություններ։Կլիմայական կողմից կարծում եմ՝ վատ չէ, ամռանը ունենք տաք եղանակ, չնայած ամռանը ունենաում ենք բարձր տաքացումներ, որը իր հերթին ունի որոշակի խնդիրներ։Ձմռանը շատ ցուրտ չէ, որը իդեպ շատ լավ է։ Աշունը և գարունը անկանխատեսելի եղանակներ են, անձրևներ են լինում , և մեկտեղ շոգ էլ է լինում։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 13.10.2021

Անարգանքի սյունին գամել
(Պետրոս Բեդիրյան. Բառերի խորհրդավոր աշխարհից)

Այս դարձվածքի առաջացումը կապված է միջնադարյան Եվրոպայում տարածված մի սովորույթի հետ, ըստ որի՝ հասարակության աչքում այպանելի մեղք գործած անձնանց քաղաքի հրապարակում կապում էին սյունից՝ «անարգանքի սյունից», ի տես անցորդների։ Այս սովորույթը կար և որոշ ասիական ժողովուրդների մեջ, ուր տեղ-տեղ կարգ էր, որ անցորդները թքեին մեղադրյալի վրա։
Ուրեմն անարգանքի կամ խայտառակության սյունին գամել, անարգանքի սյունի մոտ կանգնեցնել (ռուսերեն поставить к позорному столбу) նշանակում են «(հասարակական) խիստ պարսավանքի ենթարկել»։
Կա նաև մահվան սյուն արտահայտությունը, որ շրջաբանորեն նշանակում է «կախաղան»։ Հիշո՞ւմ եք.
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև մահու անարգ սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար, ազատությո՜ւն։ (Միքայել Նալբանդյան, «Ազատություն»)։

Այս տողերին համահունչ են Շուշանիկ Կուրղինյանի հետևյալ խոսքերը.

Թե լծի տակից,
Անարգ սյունից կախ՝
Մահի ահն ատած մտքով գիտակից
Կյանք կուզենք անվախ… («Մենք»)

1- Կարդա տեքստը, բառարանից գտիր այպանելի, պարսավել, անարգ բառերի բացատրությունը։

  • այպանելի- Ամոթալի, պախարակելի:
  • պարսավել- մեղադրել
  • անարգ- ստոր, նվաստ, անպատիվ

2- Գտիր դերանունները, նշիր՝ որ դերանունն են։

  • Այս– ցուցական դերանունմի– անորոշ դերանուն
  • որի– հարաբերական դերանուն
  • որոշ- հարաբերական դերանուն
  • ուր– հարաբերական դերանուն
  • ես– անձնական դերանուն։

3- Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։

  • Դարձվածքի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • Եվրոպայում– ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում
  • սովորույթի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • հասարակության– սեռական հոլով, -ա ներքին հոլովում
  • աչքում– ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում
  • մեղք– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • քաղաքի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • հրապարակում– ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում
  • սյունից– բացառական հոլով, -ի արտաքին հոլովում
  • անցորդների– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • սովորույթը– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • ժողովուրդների– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • կարգ– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • անցորդները– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • մեղադրյալի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • անարգանքի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • խայտառակության– սեռական հոլով, -ա ներքին հոլովում
  • սյունին– տրական հոլով, -ի արտաքին հոլովում
  • սյունի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • ռուսերեն– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • պարսավանքի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • մահվան– սեռական հոլով,
  • սյուն– ուղղական հոլով, -ա ներքին հոլովում
  • արտահայտությունը– ուղղական հոլով, -ա ներքին հոլովում
  • կախաղան– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • մահ– ուղղական հոլով,
  • ազատություն– ուղղական հոլով, -ա ներքին հոլովում
  • տողերին– տրական հոլով, -ի արտաքին հոլովում
  • Շուշանիկ Կուրղինյանի– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում
  • տակից– բացառական հոլովում, -ի արտաքին հոլովում
  • խոսքերը– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում
  • մտքով– գործիական հոլով, -ի արտաքին հոլովում
  • կյանք– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում

4- Գտիր ածականները, որոշիր տեսակները։

  • Միջնադարյան– հարաբերական ած.
  • այպանելի– որակական ած․
  • ասիական– հարաբերական ած.
  • հասարակական– հարաբերական ած.
  • խիստ– որակական ած.
  • անարգ– որակական ած.
  • հետևյալ– հարաբերական ած.
  • գիտակից– որակական ած.
  • անվախ– որակական ած.։
Posted in Առանց կարգի

Գրականություն․ 11.10.2021

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ինչի՞ մասին է պատմվածքը:

պատմվածքը խոսում է այն մասին թե ինչպես պիտի լինես համարձակ և անվախ կատարենս այն ինչ երկար ժամանակ մտածել ես, որ չես կարողանա անել։


2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

ստեղծագործությունը սովորեցնում է լինել ավելի աշխատասեր, չհանձնվող, և ձգտում նպատակի հանդեպ։


3.Նմա՞ն ես այդ փղիկին:

Չեմ վախենա ասել որ ես բավականին նպատակասլաց եմ և ինչ էլ, որ լինի ու ինչից էլ որ հույսս կտրեմ չեմ կորցնի հույսս իմ ուժեղ լինելու վերաբերյալ։


4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

հսկայական-մեծ չափսերով անասելի-չպատմվող

ամուր-պինդ խելացի-հնարամիտ

ակնհայտ-երևացող ջանք-քրտնաջան աշխատանք

բազուն-շատ

Posted in Պատմություն

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ

Թեմա 5․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․
ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։

Ապստամբության նպատակն գրավել Երևանը և կառավարությունը իրենց ձեռքն վերցնել։ Ապստամբությունը սկսվեց 1921թ. փետրվարի 16-18-ը ապստամբները իշխանությունը գրավեցին և մտան Երևան։
2․ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Անդրկովկասյան Դաշնության կազմակերպումը։ Ձեր կարծիքով՝ ճի՞շտ էր Դաշնության մեջ մտնելը։


3․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային և շրջանային, ինչպես նաև
գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում
էր Արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները,
որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը
։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 11.10.2021

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ(եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք)

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև( սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ)

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր(իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի)

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին(ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած(ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը)

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ(ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե)

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր(ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․ Տեքստից գտիր`

  1. դերանունները, որոշիր տեսակները․
  2. անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
  3. թվականները, որոշիր տեսակները․
  4. ու հոլովման ենթարկվող երկու բառ.
  5. երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
  6. երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
  7. ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
  8.  երեք ածանցավոր բառ։
    Տեքստ

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։

1) Դերանունները, որոշիր տեսակները։

2) Անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները։

Այս– ցուցական

Ձեզ– անձնական, տրական

Մի– անորոշ

Մեր– անձնական, սեռական

Մեզ– անձնական, տրական

Նրանք– անձնական, ուղղական

Իրենց– անձնական, սեռական

Ի՞նչ– հարցական

Ինչ– հարաբերական

Որ– հարաբերական

Ով– հարաբերական

Դու– անձնական, ուղղական

3) Թվականները, որոշիր տեսակները։

Երկու– քանակական

Հինգ– քանակական

Երեք– քանակական

Մեկական– բաշխական

Յոթ– քանակական

Չորս– քանակական

Մի– քանակական

Մեկ– քանակական

4) -Ու հոլովման ենթարկվող երկու բառ։

Մարդ– մարդու

5) Երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ։

Պատմություն– Պատմություններ, 

Սսրճարան– սրճարաններ, 

Մուրացկան– մուրացկաններ,

6) Երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն։

Ձմռան– 5 տառ, 6 հնչյուն

Ցրտին– 5 տառ, 6 հնչյուն

Մտան– 4 տառ, 5 հնչյուն

Վերցրին– 7 տառ, 8 հնչյուն

Կտեսնես– 7 տառ, 8 հնչյուն։

7) Ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ։

Սրճարան– սուրճ-ի ու-ն հնչյունափոխվել է գաղտնավանկ ը-ի

8) Երեք ածանցավոր բառ

Սրճարան– սուրճ+արան(ածանց)

Մեկական– մեկ+ական(ածանց)

Ցնցոտիավոր– ցնցոտի+ավոր(ածանց)

Posted in Առանց կարգի

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ։ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնային առաջադրանք՝ դաս 6 և 7։ Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին։

1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք:

2. Նախ պետք է նյութը լիցքավորված ազատ մասնիկներ ունենա (հոսանքակիրներ), որոնք կկարողանան ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Եվ հետո այդ մասնիկների վրա մի որոշ ուժ պետք է ազդի ու ստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

3.
 Հոսանքակիրներն ազատ էլեկտրոններ են մետաղների մեջ:

4. Հոսանքի ջերմային ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է:

Հոսանքի քիմիական ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ նրանց մեջ գտնվող նյութերն անջատվում են և նստում լուծույթի մեջ սուզված մետաղական հաղորդիչների մակերեսի վրա:

Հոսանքի մագնիսական ազդեցություն – Հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում, ձեռք է բերում մագնիսական հատկություններ:

Հոսանքի կենսաբանական ազդեցություն – Հոսանքը կենդանու մարմնով անցնելու դեպքում կենդանու մկանների կծկում է առաջացնում:

Posted in Առանց կարգի

Գրականություն․ 05.10.2021

Գարսիա Մարկես.«Ինչպես նորոգել աշխարհը»։

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

 Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

ես մտածում եմ, որ ստեղծագործության անբողջ իմաստը կայանում եր այս տողերում քանի որ եթե ուզում ես աշխհարը ավելի լավը դարձնել պիտի առաջինը վստահ լինես որ այտեղ ապրողներն են լավը։


Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․


1. Աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
2.Քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
3.Ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։