Posted in Առանց կարգի

Ֆիզիկա. Մարմիների խտություն

Մխիթարյան մաս I էջ՝33:

Միավոր ծավալով վերցված նյութի զանգվածը կոչվում է տվյալ նյութի խտությունը։ Նյութի խտությունը կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։ ρ=m:V

Տարբերակ I

  1. Բետոնի խտությունը 2200կգ/մ3 է, նշանակում է, որ 1մ3 ծավալով բետոնը 2200կգ է։

Պատ.՝ 1:

2. V=20մ3

m=16000կգ

ρ=m:V=16000:20=800կգ/մ3

Պատ.՝ 2:

3. V=0,002մ3

m=1,6կգ

ρ=m:V=0,002մ3:1,6կգ=800կգ/մ3

Պատ.՝4:

4. ρ=2700կգ/մ3

գ/սմ3=?

Պատ.՝1:

Posted in Առանց կարգի

Նախագիծ

Ջրածին H

Ջրածինը (H) պարբերական համակարգի առաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։ Այն տիեզերքում ամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված Է մեկ պրոտոն ունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

 

Helium    Հելիում   He

Հելիում լատ.՝ Helium, գտնվում է Մենդելևի պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբում, որի նշանն է He և ատոմային թիվը՝ 2։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 2, ատոմական զանգվածը՝ 4,0026:

Բնածին հելիումը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 3He և 4He (վերջինը անհամեմատ շատ է)։

Հելիումը տիեզերքում ամենատարածված տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ջրածնից հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո)։ Գոյություն ունեցող բոլոր հայնտի նյութերից ունի ամենացածր եռման ջերմաստիճանը։

Կալիում     kalium        K

 

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է կապտավուն երանգով։ Այն լավ էլեկտրահաղորդիչ է։ Կալիումը փափուկ է և հեշտությամբ կտրվում է դանակով։ Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50% (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։ Խտությունը՝ 862 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 63, 55 °C, եռմանը՝ 760 °C։ Քիմիապես ավելի ակտիվ է, քան լիթիումը և նատրիումը։ Միացություններում միարժեք է։ Օդում (հատկապես խոնավության առկայությամբ) կալիումը արագ օքսիդանում է, այդ պատճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի մեջ։

Կալիումի օգտակար հատկությունները

 

Օգնում է կանխել գլխուղեղի կաթվածը

 

Կալիումն օգնում է պահպանել գլխուղեղի առողջ գործառնությունը, իսկ օրգանիզմում դրա բարձր մակարդակը նպաստում է գլխուղեղի բջիջները թթվածնով հագեցնելուն, մարդու մտավոր կարողությունների բարելավմանն ու նեյրոնային ակտիվության խթանմանը: Հաշվի առնելով, որ կալիումն ազդում է որպես անոթները լայնացնող միջոց՝ այն թուլացնում է արյունատար անոթները, ինչի շնորհիվ արյունը հեշտությամբ է հոսում և նվազում է կուտակումների ու գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը:

 

Կարգավորում է զարկերակային ճնշումը

 

Անոթները լայնացնելու հատկության շնորհիվ՝ կալիումը նվազեցնում է արյունատար անոթների լարվածությունը, որն էլ արյան գերճնշման հիմնական պատճառներից է: Այն նաև վերահսկում է նատրիումի մակարդակը, որն էլ կարգավորում է զարկերակային ճնշումն ու նվազեցնում սրտային հիվանդույթունների առաջացման հավանականությունը:

 

Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

 

Կալիումն օգնում է պահպանել գլխուղեղի էլեկտրահաղորդականությունը, ինչն էլ նպաստում է ամբողջ մարմնով էլեկտրական հոսանքի տարածմանը: Այս նյութը նաև բարելավում է գլխուղեղի այնպիսի գործառույթները, ինչպիսին են հիշողությունն ու մտավոր կարողությունները, մինչդեռ կալիումի պակասը կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների առաջացման պատճառ (օրինակ՝ էպիլեպսիայի):

 

Ազատում է անհանգստությունից ու սթրեսից

 

Կալիումը հայտնի է որպես հզոր հակասթրեսային միջոց, որը նպաստում է մտավոր կարողությունների զարգացմանը: Այն շատ օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են տարատեսակ հոգեկան խանգարումներից: Բացի այդ, մեծ քանակությամբ կալիում օգտագործելը նպաստում է օրգանիզմում տարատեսակ հորմոնների մակարդակի կարգավորմանը (օրինակ՝ կորտիզոլի և ադրենալինի):

 

Սրտի և երիկամների հիվանդություններ

 

Այս կարևոր նյութը մեծ նշանակություն ունի սրտի և երիկամների անխափան աշխատանքի համար: Բացի այդ, այն օգնում է երիկամներին ազատվել տոքսիկ նյութերից:

 

Այնուամենայնիվ՝ կալիումն ընդունելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կալիումի պատճառով օրգանիզմը կարող է չափից դուրս շատ կալցիում կլանել, ինչն էլ կարող է դառնալ երիկամների հետ կապված խնդիրների առաջացման պատճառ:

 

Նպաստում է ոսկորների առողջացմանը

 

Կալիումը չեզոքացնում է օրգանիզմում եղած թթուները և պահպանում է կալցիումը, ինչի շնորհիվ նպաստում է ոսկորների ամրությանն ու առողջությանը:

 

Պահպանում է մկանների առողջությունը

 

Կալիումը շատ մեծ նշանակություն ունի մկանների պարբերաբար կծկման համար, ինչը նշանակում է, որ բավարար քանակությամբ կալիում ստանալու դեպքում մկանները պարբերաբար կկծկվեն ու կթուլանան: Բացի այդ, կալիումն օգնում է նաև խուսափել մկանային ջղաձգումներից:

 

Ջրային բալանս ու էլեկտրոլիտներ

 

Ջրային բալանսն առանցքային նշանակություն ունի առողջության պահպանման հարցում, ուստի մարզումներից հետո միշտ խորհուրդ է տրվում բանան ուտել: Քրտնարտադրության միջոցով կորցրած էլեկտրոլիտների քանակը կարելի է լրացնել՝ կալիումով հարուստ մթերք օգտագործելով: Կալիումն ամենակարևոր էլեկտրոլիտն է, որին հաջորդում են կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը, նատրիումը:

 

Նյութափոխանակություն

 

Գիտականորեն ապացուցված է, որ կալիումը շատ մեծ նշանակություն ունի այն սպիտակուցների սինթեզի համար, որոնք ազդում են նյութափոխանակության, բջիջների աճի և հյուսվածքների ռեգեներացիայի վրա:

 

Posted in Առանց կարգի

Փարվանա

Կարդում եք ,, Փարվանա,, ստեղծագործությունը:

Դուրս եք գրում անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրում:

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ(խրոխտ, հպարտ, պանծալի) սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ:
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թո՜ղ առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի(անզուսպ, վայրագ, կատաղի),
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները(քաջարի, խիզախ, արի) Կովկասի.
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:
Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՜ր, դստրի՜կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՜րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՜րն էլ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՜ր, զարկի՜ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվեց պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՜կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին: —
Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հո՜ւր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…
Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՛ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՛ս, գընո՛ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III
— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդառան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
―Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվնեոով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՛վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, Սև ջըրից.
Ո՛վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
―Ո՞ւր է, հայրի՜կ, ե՛րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա,
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:
— Կըգա, դըստրի՜կ իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ, շա՜տ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
―Հայրիկ, հայրի՜կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…
Էլ չի խոսում, մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՛կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըըերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
***
Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

 

Համացանցից տեղեկություններ եք գտնում Փարվանա լճի մասին, կարդում, պատմել սովորում:

Փարվանա, լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։

Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ: Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։

Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։

Posted in Առանց կարգի

Գործնական քերականություն

Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները  հոգնակի թվով են գործածվում:

Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց տվող բառի  կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:

1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

 

Այն ժամանակ Լեհաստանում ապրում էին հարյուր տասնինը վայրի ցլեր որոնցից չորսը պահվում էին  փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը կա՛մ արգելանոցներում էին ապրում, կա՛մ ազատ արածում էին որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ էին:Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ, ոչ մեկը չէր հետևում նրանց: Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում։

 

2.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա տարբերակում ասում է, որ բոլոր դասարաններում միասին կա քսանհինգ ախակերտ: Բ տարբերակում ասում է, որ ամեն դասարանում կան քսանգինգական աշակերտ:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա:
Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա տարբերակում ասում է, որ ամբողջ Շրջանի գյուղերում կա երկու դպրոց: Բ տարբերակում ասում է, որ ամեն գյուղում կա երկուական դպրոցներ:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան:
Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա տարբերակում ասում է, որ թռչունները գցեցին չորս փետուր: Իսկ Բ տարբերակում ասում է, որ ամեն թռչուն թափեց չորս փդտուր:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:
Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
Ա տարբերակում ասում է, որ ընկերներս միասին ունեն մի տուն: Բ տարբերակում ասում է, որ ընկերներիցս յուրաքանչյուրը ամրոցում ունեն մեկ տուն։

 

 

3. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տասը-տասը, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

4.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորըը երկուական հաղթանակ շահեցին:

Առաջինում օգտագործված է քանակական, բացարձակ թվականը, իսկ երկրորդում քանակական, բայց բաշխական թվական:

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին: 

Առաջինում օգտագործված է քանակական, բացարձակ թվականը, իսկ երկրորդում քանակական, բայց բաշխական թվական:

Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում:

Առաջինում օգտագործված է քանակական, բացարձակ թվականը, իսկ երկրորդում քանակական, բայց բաշխական թվական:

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:

Առաջինում օգտագործված է քանակական, բացարձակ թվականը, իսկ երկրորդում քանակական, բայց բաշխական թվական:

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:

Առաջինում օգտագործված է քանակական, բացարձակ թվականը, իսկ երկրորդում քանակական, բայց բաշխական թվական:

5. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն-քառասուն-քառասուն, յոթանասուն-յոթանասնական, ութսուն-ութսունական, տասնութ-տասը-տասը, երկու հարյուր-երկու հարյուրական:

6.Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից բոլոր ցուցադրվող վաթսունական առարկա կա:

Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինգ սեղան է դրված:

Բոլոր երամում տասնհինգական կռունկ է:

Այդտեղ ամեն մի գետ երեքական վտակ ունի:

Շենքերի նկուղները երկու ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազար դրամով պարգևատրեցին:

7. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուրտասնյոթ
հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:Այդքան թուղթը
բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:

Իրար ետևից յոթանասունհինգ բառ թելադրվեց:

Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք:

Posted in Առանց կարգի

Թարգմանություն

Հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցնեգերը լսուանկար է հրապարակել, որում նա քնած է փողոցում, իր բռոնզե արձանի տակ և տխրությամբ գրառել է,<<ինչպես են փոխվել ժամանակները>>։

Երբ Առնոլդը եղել է Կալիֆորնիայի նահանգապետ, անձամբ մասնակցել է մի հյուրանոցի բացմանը։Հյուրանոցի ղեկավարությունը ասաց Առնոլդին․

-Դուք կարող եք գալ և համար վերցնել ցանկացած պահի, ամրագրվածը Ձեր համար։

Երբ Առնոլդը լքել էր նահանգապետի պաշտոնը և եկել էր հյուրանոց, ղեկավարությունը հրաժարվել էր նրան սենյակ տրամադրել, պահանջելով գումարը, այն պատճառով, որ իրենց հյուրանոցը ունի մեծ պահանջարկ։

Նա բերել էր քնապարկը և քնել էր արձանի տակ, բացատրելով, որ ցանկանում է մարդկանց հասցնել հետևյալը․

-Երբ ես կարևոր դիրք ունեի, նրանք միշտ գովաբանել են ինձ, երբ ես կորցրեցի այդ դիրքը, նրանք մոռացան իմ մասին և չկատարեցին իրենց խոստումը։Մի հավատացեք ձեր դիրքերին կամ գումարներիի քանակներին, ո՛չ ձեր ուժին, ո՛չ էլ ձեր քաղաքավարությանը։Ոչինչ հավերժ չէ։

 

 

Знаменитый актёр Арнольд Шварценеггер разместил фотографию, где он спит на улице, под своей бронзовой статуей и с грустью написал: «Как изменились времена».

Когда Арнольд был губернатором Калифорнии, то лично участвовал в открытии одного отеля. Администрация отеля сказала Арнольду:

— В любой момент вы можете прийти и взять номер, зарезервированный для вас.

Когда Арнольд покинул пост губернатора и пришёл в гостиницу, администрация отказалась предоставить ему комнату, требуя оплату, поскольку их отель пользуется большим спросом.

Он принёс спальный мешок и спал под статуей, объяснив, что хочет донести людям следующее:

— Когда я был на важной должности, они всегда хвалили меня, когда я потерял эту должность, они забыли обо мне и не выполнили своих обещаний. Не верьте вашим должностям, или суммам денег, ни вашей силе, ни вашей интеллигентности. Ничто не вечно.
Источник: 

Posted in Առանց կարգի

Վահան Տերյան. Գարուն

Վահան Տերյան

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Մրրկել-փոթորկել

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:

Գարունը այնքան ծաղիկ է վառել արտահայտությունը իմ մեջ առաջացնում է գարնանաբույր հոգեթով զգացողություն։Տպավորություն է ստեղծվում, որ կախարդական փայտիկով գարունը վերակենդանացնում է ձմռան ցրտից մեռած բնությանը և կյանք պարգևում ծաղիկներին և դրանով է պայմանավորվում իմ բացված սրտում հնչող երջանկության մեղեդին։Չգիտես ինչու ես մտածում եմ, որ դա վալս է և ես ինքնամոռաց պարում եմ կանաչազարդ և երփներանգ ծաղիկներով լեցուն բացատում։

  1. Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

 

  1. Ցույց տուր անձնական ապրումի և բնապատկերի կապը:

Երբ գարունը նորից գալիս է, երբ գարնանը պայծառ է ամեն ինչ բանաստեղծի հոգում կրկին սիրելու ցանկություն է առաջանում։Նա ուզում է անուշ փայփայել մեկին այնպես, ինչպես գգվում է երեկոն, ինչպես ծաղիկները նազով փակվում են։Գարնանամուտին նրա սրտում մի նոր հուզում է առաջանում և շուրջը՝ մի անուշ տագնապ, իսկ երբ զանգերի կարկաչ է լսում նրա սիրտը նույնպես սկսում է երգել, քանի որ նրան թվում է, թե մեկը երազում է իրեն և քնքուշ ձեռքով կանչում։

 

  1. Բացատրիր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես:

Ես կվերնագրեի Գարնան գալուստ, Վերածնունդ կամ Գարնանամուտ։

Posted in Առանց կարգի

Բառային աշխատանք

Մեր տան իտև

 

Մեր տան իտև արտ կորընգյան(հացահատիկի տեսակ),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան,

Ձեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ծիանք ինի կըխըրխնջան.

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Հավար տարեք տեքեր կնգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսասար ցանած կյարի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Արտոսասար ցանած կյարի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Կյարին տանեմ տամ խնձորի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Խնձոր հորողկեմ իմ յարին,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Մեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Ձեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան

 

Եղբայր եմք մենք

Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
 Չունին ձայն մը այնքան սիրուն,
Քան զանձկալի(ցանկալի) եղբայր անուն:

Լա, լա…

Տուր ինձ քու ձեռքդ, եղբայր եմք մենք,
Որ մրրկով էինք զատված,
Բաղդին ամեն ոչ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց:
Ընդ աստեղոք ի˜նչ կա սիրուն,
Քան զանձկալի եղբայր անուն:
Լա, լա…

 

Էրթանք սարերը սեյրան

 

 

  1. Ման արի մանիդ մեռնեմ,

Մանդըր տերև ըռեհան,

Քո չինար բոյիդ մեռնեմ,

Էրթանք սարերը սեյրան:

 

Էրթանք սարերը սեյրան,

Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:

 

  1. Ես ղուշ եմ թևըս դեղին,

Մանդըր տերև ըռեհան,

Ման գուկամ նանիս գեղին:

Էրթանք սարերը սեյրան:

 

Էրթանք սարերը սեյրան,

Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:

 

  1. Ծաղիկ ես փնջի միջին,

Մանդըր տերև ըռեհան,

Անուշ կաթ՝ սընձի միջին:

Էրթանք սարերը սեյրան:

 

Էրթանք սարերը սեյրան,

Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:

 

  1. Խնձոր ես ծառի վրա,

Մանդըր տերև ըռեհան,

Ծաղիկ ես սարի վրա:

Էրթանք սարերը սեյրան:

 

Էրթանք սարերը սեյրան,

Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան:

 

 

  1. Արև ելավ էն սարից,

Մանդըր տերև ըռեհան,

Կաքավ կանչեց էն քարից:

Էրթանք սարերը սեյրան:

 

Էրթանք սարերը սեյրան,

Տեսնենք՝ ու՞մ յարն է ջեյրան(այծյամ,եղնիկ):

 

Սասունա սար փչեց ուր հով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Մշու դաշտի ծաղկներնին հոտով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

 

Կուժն առա ես, հելա սարը

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Չտեսա իմ ֆեդան(երիտասարդ,պարթևահասակ) յարը,

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

 

Սասունա սար փչեց ուր հով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Չուր ե՞րբ մնամ էրազներով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

 

Տղա ա՛րի դիմալուսուն,

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Հէլնինք, էրթանք, մըր Մուշ, Սասուն

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

 

Մարութա լեռներ քարքարոտ

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

Մեր սիրտ Էրգրին մնաց կարոտ

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

 

Կոմիտաս

Սարեն կուգաս

 

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Արևն առե խորկանց(խորքերից) մեղրուց(մեղրի),

Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,

Կըլոր, մըլոր չուր(մինչև) կանաբոց(բոց լինի),

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Կըգեր(գալիս էր) հ՚ Արզումա բուքն ու քյամին,- բուքն ու քամին Արզումայից էր փչում

Բարով կըգեր էն խընամին,

Մերիկ մեռներ քյու շեկ ծամին,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ (մի համբույր) տաս ձի՝ թամամ(ամբողջական,լավ) կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜

Posted in Առանց կարգի

Ածական անուն գործնական քերականություն

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

  1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: – Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու ամձեռակերտ կոթող կա:

Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով:-Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով:

Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:-Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:

Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է :- Սիսի գագաթամասը նույնպես քարածածկ է :

Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: -Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով:

Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: – Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ:

Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:-Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից։

 

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Անհրապույր թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա իսկական թշնամիներին:

Փոքրիկ դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Բազմազան մյուս ձկների արձակած բազմաթիվ ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմաթիվ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Մեծ ծովային լամանտինը մի անվնաս կենդանի է, որը հավանաբար հետաքրքիր նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ և չքնաղ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ լայն մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես բուսական զանազան սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները հետաքրքիր ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ հմուտ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի աններելի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , հեռատես ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Անմոռանալի շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար հսկայական Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

4. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:

Կոպիտ է խոսում ընկերների հետ:

Շատ կոպիտ դեմք ունի:

 

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:

 

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:

 

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:

Արձագանքները լռեցին:

 

Ափսեները դրեց պահարանում:

Եկավ ու իր օրենքը  դրեց:

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:

 5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Աննան և Արամը վերջապես լեզու գտան ու ընդհանուր որոշում կայացրեցին։

Մայրենի լեզուն ամենակատարյալն է ինձ համար։

Համը զգում ես լեզվով։

Posted in Առանց կարգի

Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները. Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկա հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է գոյություն ունենալ, իրական լինել։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, […]