Posted in Առանց կարգի

Մեքսիկական ուտեստ ճամբարի ընթացքում

 

61845224_366412490667566_7737315551462031360_n.jpgՄենք այս օր պատրաստեցինք մեքսիկական ուտեստ խոհանոցում։Մենք սկզբում ուսումնասիրեցինք տարբեր երկրների խոհանոցներ որից հետո ընտրեցինք մեքսիկան և միայն դրանից հետո գնացինք բոլոր մթերքները հետո անցանք գործի դրա համար մեզ հարկավոր է գունավոր պղպեղ, լավաշ, տապակածա հավի կրցքամիս, և  լոլիկ; պատրաստելուց հետո մենք այն համտեսեցինք դպրոցի ակումբում։

Posted in Առանց կարգի

Համբարձման տոն

Համբարձում քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն  տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին ։Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի, խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Համբարձման տոնը ճանբարի ընթացքու

Posted in Առանց կարգի

Համբարձման տոն

Համբարձում քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն ։Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Posted in Առանց կարգի

Մայրը. Թեստ 4

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավդիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝           լրացնելով բաց թողած տառերը:
զվար□ -զվարթ

քա□ցր-քաղցր

վերադար□ել-վերադարձնել

ի□ավ-իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով  բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպքից-առիթից

ուրախ-երջանիկ

վայրկյանին-պահին

զիլ-վառ

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ

դ/այնտեղ-բարդ

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

6. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից: 
ենթակա- մայր

ստորոգյալ-թռավ

7. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

Posted in Առանց կարգի

Ակսել Բակունց. Մթնաձոր ․ ԹԵՍՏ 3

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ակսել Բակունց. Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում:
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
եր□-երբ

փա□չում-փախչում
ար□ին-արջին

փ□ած-փտած

2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ  պար են խաղում  բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարել

3. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս -խավար

բ/թաց -չոր

գ/ջահել -ծերունի
դ/կենդանի -մարդ

4.Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ  բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Նա գնաց առաջ և տեսա մի մեծ անտառ։

Նրա  այգում այնքան ծաղիկ կար, որ անտառի էր նման։

5. Ո՞րն է ագռավի ձայն  դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

6. Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

հարվածով -հարվածել

որսի-որսալ

երկյուղ- երկյուղել

երկար-երկարել

7. Տեքստում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
փտում

ոռնում են

8. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ

9. Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա:

10. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
Ինձ ամեն ինչ դուր եկավ, քանի որ այն շատ հետաքրքիր ու միաժամանակ շատ հանգիստ պատմվածք էր։

Posted in Առանց կարգի

Աղվեսը ու գայլը

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ  գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր?

Եվ գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

Лиса нашла исписанную бумагу отнесла её волку и сказала:

— Долгое время я работала многих добрых людей просила и у царя для тебя взяла бумагу чтобы в каждой деревне в которой бы ты ни был тебе давали барашка.

И так она обманула волка они пошли в деревню она села на холм а бумагу дала волку. Он вошел в деревню и на него набросились собаки и жители покусали и поколотили его. И окровавленный волк еле как освободившись дошел до лисы.
И она сказала.

— Почему ты не показал бумагу?

Волк сказал

— Показал но в деревне тысячи собак были которые не обучены грамоте.

Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը  տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.

– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

У одной вдовы женщины была одна корова, и у её иностранца внука был один осел. И иностранец внук украл еду коровы и дал её своему ослу. И вдова женщина помолилась богу чтоб бог убил осла. Но корова умерла и вдова поплакала и сказала.

– Бог не уж та ты не смог осла от коровы  различить не смог.

 

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

– Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Եվ նրանք ասացին.

– Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Եվ առյուծն ասաց.

– Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Եվ նրանք ասացին.

– Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:

Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.

– Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։

Եվ նա ասաց.

– Այո՛, ես եմ։

Առյուծն ասաց.

– Արի կռվենք:

Մարդն ասաց.

– Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

-Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդն երդվեց, և առյուծն ասաց.

– Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:

Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր  և սկսեց զարկել առյուծին։

Եվ առյուծը գոչեց.

– Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

Могучий лев сидел на дороге и какие-то звери пришли и дрожали таким образом. Лев спросил их. «Почему вы убегаете кого вы боитесь? И они сказали.
— Беги и ты потому что сюда приходит мужчина.
И лев сказал. «Кто этот человек и что он и какова его сила и его образ что вы бежите от него?»
Они ответили. «Он придет и увидит тебя и ты будешь жалеть».
А вот и фермер со своего поля.
Лев спросил. «Ты тот кто нападает на зверей?»
Он сказал. — Да я!
Лев сказал. — Давай драться. Человек ответил.
«Да но твоё оружие с тобой а мое в доме. Давай сначала позволь мне связать тебя чтобы ты не сбежал пока я не верну своё ружьё и не начну драться. Лев сказал.
«Давай клянись и я тебя соглашусь». Человек поклялся и лев сказал.
«Теперь привяжи меня и уйди рано или поздно». Мужчина достал веревку связал льва с дубом срезал ветку с дерева и начал бить льва. И плакал лев. «Если вы мужчина бейте меня сильнее по бокам потому что я глупый.

 

Posted in Առանց կարգի

Մանչուկն ու Կառլսոնը. թեստ 2

Առաջադրանքներ դասարանում և տանը

Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ուշադիր կարդա՛:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
եր□եք- երբեք

թ□չել- թռջել
Ամբո□ջ- ամբողջ

կդար□նե՞ն-կդարձնե՞ն

2.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/տխուր-տղուր

բ/ սիրունիկ-տգեղ

գ/  սովորական-անսովոր
դ/ փոքրիկ-մեծ

3. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով`

ա/ավարիա-ավտովթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնորեն
դ/զիբիլ-աղբ

5. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
աստղերին

երեխաներ
մեծերը
Փողոցներ

6. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր,Աստված էլ քեզ կօգնի:

/Աստված, ճշմարտությունը, /

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկը

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:

9. Նկարագրի՛ր Կառլսոնին:
Նա փոքրիկ էր հաստլիկ ու ինքնավստահ մեջքին ուներ պտուտակ իսկ փորին կոճակ։

10. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզենաի որ մանչուկի հայրը ու մայրը նրան նվիրեին հենց այն շանը ում հանդիպել էր փողոցում մանչուկը։

Posted in Առանց կարգի

Թեստ մայրենի

Վախթանգ Անանյան. Քարակոփ կածան

Ուշադիր կարդա՛ :

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրվածմի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորինականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալիձայներինթախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուցհալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
առա □ին-առաջին

բար□րացա-բարձրացա

եր□եմնի-երբեմնի

մար□ուց-մարդուց

  1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:

  1. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

պտուղներ-բերք

մաքրված-մաքրամաքուր

տխուր-տրտում,մռայլ

ոռոգել-ջրարբել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ-ավտոտնակ

բ/դաչա-առանձնատուն

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

  1. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ/ շատ էժան

դ/ շատ ջրիկ

 

  1.  Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ:

Վրա,գտա

Արևահայաց,հողակտոր

     7․Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

Աչքը Վարարակի խավար ձորինականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալիձայներինթախիծը հոգուն չոքած

ածական-խավար,խորհրդավոր

գոյական-ձոր, ականջ

  1. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

ստորոգյալ-երևում էին

ենթակա-հետքերը

 9. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

10.  Ի՞նչը զարմացրեց որսորդին.

ա/ որսը հաջող չէր

բ/ վայրի պտուղներ գտնելը

գ/ քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

11. Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն

բ. իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք

գ. այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր,

դ. մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար

 12. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Քարահունջի գաղտնիքները