Posted in Պատմություն, Առանց կարգի

Կիսամյակային ամփոփում

Կիսամյակային ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր Նոյեմբերի 18-24-ը

Արաջադրանք 1

Առաջադրանք 2

Նոյեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Դեկտեմբերի 2-6-ը

Առաջադրաք 1

Առաջադրանք 2

Դեկտեմբերի 9-15-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Նախագծեր «Նախագծային ընթերցանություն» «Հանրային աուդիտ» «Ամանորյա բացահայտումներ»

Անհատական նախագծեր

Թարգմանություններ

Հայրենագիտական ճամփորդություններ

 

Ամփոփում

 

Posted in Պատմություն, Առանց կարգի

Հայաստանը VI դարում

  • Ներկայացրու VI դարում Հայաստանում տեղի ունեցող ժամանակագրությունը:

VI-դարում Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայից և Պարսկաստանի միջև: Արևմտյան Հայաստանում պապանվել էին մի շարք նախարարական տներ: 527թ. գահ բարձրացավ Հուստինիանոս Ա.-ն, որը վերացրեց հինգ հայկական ինքնուրույն իշխանություները: Ստեղծվեց առաջին, եկրորդ, երորդ և չորորդ Հայք նահանգները 539թ. հայերը Հովահաննես Աևշակունու գլխավորությամբ, ապստամբում են և սպանում են կառավարչին: 506թ. Արևելյան Հայաստանում​ Դվինում գումարվում է եկեղեցական ժողով: Ուղենշվեց եկեղեցու դավանաբանական ինքնուրությունը: 554թ. Դվինի եկրորդ եկեղեցական ժողովը հաստատեց հայ առաքելական ազգային ինքնուրույթունը: 564թ. Հայաստանում մարզսպան նշանակվեց Պարսիկ Սուրները, որի օրոգ սաստկացան հարկերը և կրոնական հալածանքները: Նրան սպանեց Մանվել Մամիկոնյանը: 571թ. հայ ժողովուրդը ապստամբեց Վարդան Մամիկոնյանի`(կրտսեր) գլխավորությամբ: 572թ. ազատագրեցին Դվինը և սպանվեց մարզսպանը: 591թ. Պարսկա-բյուզանդական պատերազմը ավատվում է և Հայաստանը կրկին բաժանվում է 2 մասի: Հայաստանի մեծ մասը անցնում է Բյուզանդիային և կազմավորվում է 7խոշոր նահանագ: Երևանի տարածքում Բյուզանդացիները Քաղքեդոնական հակաթոռ (կաթողիկուսություն) են հիմնում, պայքար ծավալում Դվինում տեղակաված հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռի դեմ, բայց ծրագիրը խափանվում է:

  • Վերլուծիր Հուստինիանոս Ա-ի վարած քաղաքականությունը Հայաստանի  և հայերի նկատմամբ:

Հուստինիանոս Ա կայսրը ամենինչ անում էր հայերի ինքնուրյունությունը թուլացնելու համար:

  • Համեմատիր, համադրիր Արևելյան, Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

Վերացվեցին հայկական հինգ ինքնուրյուն իշխանություները: Օրենք հրապարակեց հողաժառանգության մասին: Նախարարական կալվածքները ժառանգելու իրավունք տվեց աղջիկներին, որի հետևանքով հողային տիրույթնրը մասնատվում էին:

  • Ներկայացրու օտար տիրապետողների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները:

Օտար երկրյա վարած քաղաքականությնա ուղղություններն էին ինքնուրնության թուլացումը և կրոնափոխությունը:

Posted in Առանց կարգի

Աշխարհագրություն. Ինքնաստուգում

Դեկտեմբերի 16-20

1․Ի՞նչ եք հասկանում ասելով ՝ ինքնիշխան պետություն։

Ինքիշխան պետություն է այն պետությունը, որը չի ենթարկվում ոչ մի ուրիշ պետությանը, որի ժողովուրդը ինքն է ընտրում իշխանություններին և ինքնուրույն որոշումներ կայացնում: Ինքնիշխան պետություն է այն պետությունը, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ:

2․ Նկարագրե՛լ տարածքային կառուցվածքի ձևերից մեկը։

Տարածքային կառավարում՝ երբ պետության տարծքը բաժանվում է տարբեր մասերի, որտեղ յուրաքանչյուր մասը ինչ-որ չափով ինքնուրույն է: Օրինակ, Երևան քաղաքը ունի իր քաղաքապետին, որին ընտրում է Երևանի բնակչությունը: Քաղաքապետը զբաղվում է քաղաքի հարցերով՝ տրանսպորտի, այգիների, շենքերի, ճանապարհների և նույնիսկ Ամանորյա տոնածառի:

3․Ի՞նչ  են  բնակչությունը և բնակչության բնական շարժը։ Նշե՛ք բնակչության վերարտադրության տիպերը։

Բնակչությունը դա երկրում մշտական բնակվող մարդիկ են:

Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետեւանքով։

Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնվածեւնեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում երբ ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են,այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Ամբողջ աշխարհում և երկրների ճնշող մեծամասնությունում հաստատվել է բնակչության ընդլայնված վերար-տադրություն։Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

4․Ի՞նչ է ցույց տալիս բնակչության խտության ցուցանիշը։

Այդ ցուցանիշը արտահայտում է մարդկանց միջին թիվը տարածքի 1 կմ² հաշվով:

5․Ի՞նչ է բնակչության միգրացիան և որո՞նք են դրա տեսակները ՝ըստ տարածքի ընդգրկման։

Բնակչության միգրացիան՝ երբ մարդիկ տեղափոխվում են իրենց բնակության վայրից այլ վայր ապրելու նպատակով: Միգրացիայի երկու տեսակներն են՝ ներքին և արտաքին: Ներքին միգրացիան դա՝ երբ մրադ տեղափոխվում է իր երկրի ներսում մի բնակավայրից մյուսը բնակվելու նպատակով: Արտաքին միգրացիան դա՝ երբ մարդ տեղափոխվում է մի երկրից դեպի ուրիշ երկիր բնակվելու նպատակով:

6․Թվարկե՜ք միգրացիայի տեսակները, ըստ դրդապատճառների։ Բերե՜լ օրինակներ։

Միգրացիայի պատճառները հետևյալն են. սոցիալ — տնտեսական է (աղքատություն, գործազրկություն և այլն), քաղաքական, ընտանեկան-կենցաղային, կրոնական, ազգային, էկոլոգիական, բնական աղետների և պատերազմների և այլ պատճառներով:

7․ Թվարկե՛ք․

  • Երեք խառնածին ռասաները ՝ մետիս, սամբա, մուլատ
  • Երեք  ազգային  կրոններ՝ քրիստոնեություն, մահմեդականություն, բուդայություն
  • Չորս լեզվաընտանիք ՝ չին-տիբեթական, հնդեվրոպական, ալթայան, սեմաքամյան

8․Որո՞նք են քաղաքների բնակչության աճի երեք հիմնական ուղղությունները։

գյուղից քաղաք, փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ, ներգաղթ

9․Բացատրե՛ք ՝ ի՞նչ է բնական պայմանը,ի՞նչ է բնական ռեսուրսը։

Բնական ռեսուրսը այն է, ինչ տալիս է մեզ բնությունը և ինչ մենք կարող ենք օգտագործել մեր կենսագործունեության մեջ: Օրինակ՝ ջուրը, հողը, բույսերը, կենդանիները, օգտակար հանածոները, քարերը և այլն:

Բնական պայմանները դա բնակլիմայական պայմաններն են: Օրինակ՝ կլիման, մթնոլորտային պայմանները, հողի ռելյեֆը և այլն:

10․Որո՞նք են ռեկրեացիոն ռեսուրսները։

Այն ռեսուրսներն են, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերականգնվել. ջուր, հող, բույսերը, կենդանիները, թուղթ և այլն:

11․Պետության տարածքը  50000 կմ2  է,  բնակչության թիվը ՝ 4մլն մարդ։ Որքան է բնակչության միջին խտությունը։

80 մարդ 1 կմ2

12․ Թվարկե՜լ և դասակարգե՜լ բնական ռեսուրները։

Կենսաբանական, հողային, ջրային, կլիմայական, ռեկրեացիոն, հանքային

13․ Ներկայացնե՜լ հողային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։

Մշակովի հողերը տալիս են մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88 %-ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10 %-ը, իսկ մնացած 2%-ը՝ բաժին է ընկնում անտառներին

Posted in Հայոց լեզու, Հանրահաշիվ, Պատմություն, Անգլերեն, Անհատական ուսումնական պլան, Առանց կարգի, Երկրաչափություն

ՈՒսումնական առաջին շրջանի ամփոփում

4-12-րդ դասարանի սովորողներն  իրենց բլոգներում ամփոփում են հաշվետու շրջանում՝ 2019թ. սեպտեմբեր-դեկտեմբերի՝ գործունեության արդյունքները՝ դեկտեմբերի 9-23-ը  հերթով հրապարակելով՝

  • տեղեկանք ուսումնառության պայմանագրով պարտավորությունների կատարման մասին (կարող է լրացվել googl հարցման ձևաթղթով, հրապարակվել pdf-ով).
    • հաճախում-բացակայություն-բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.
    • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն,

Հայոց լեզու

Հանրահաշիվ

Պատմություն

Ռուսերեն

Տեխնոլոգիա

Տրամաբանական մաթեմատիկա

Քիմիա

Կենսաբանություն

Անգլերեն

Աշխարհագրություն

Երկրաչափություն

Ֆիզիկա

  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,
    • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին.
      ուսումնասիրություն
      լուսաբանում
    • մասնակցություն ուսումնական նախագծերի
      նախագծերի թվարկում

Թարգմանություն

    • անհատական աշխատանքը նախագծում
    • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին.
    • մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.

Ընկեր Քրիստինեի հետ տեխնոլոգիայի ժամանակ  դրսում տոպրակները և պլաստիկները հավաքել:

    • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
    • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
    • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.

Բոլոր առարկաներից շատ հետաքրքիր բաներ եմ սովորել:

  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.

Մայրենի — լավ

Հանրահաշիվ — լավ

Երկաչափություն — լավ

Կենսաբանություն — լավ

Պատմություն — լավ

Աշխարհագրություն — գերազանց

Ֆիզիկա — միջին

Քիմիա — լավ

Ռուսերեն — միջին

Անգլերեն — լավ

Գրականություն — լավ

Մաթեմատիկա առանց բանաձևերի — Միջին

  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ
    ընթերցանություն
    ուսումնասիրություն
    ուսումնական այլ աշխատանք
  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
    • իր ընտրած ճամբարային ջոկատը։
Posted in Պատմություն, Առանց կարգի

Հայաստանը VII դարում

  • Հայաստանը  7-րդ դարում: Ներկայացրու   7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:

Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615 — 628 թթ.) և կառուցում հոյակերտ Ս. Հռիփսիմեի եկեղեցին (618 թ.): Արևելյան Հայաստանում մարզպան է նշանակվումՎարազտիրոց Բագրատունին (628–632 թթ.), որը սկսել էր երկրի անկախացման գործը: Նա փորձում է այդ հարցում ստանալ Հերակլ կայսեր աջակցությունը և մեկնում է նրա մոտ: Սակայն կայսրը նրան ուղարկում է Կոստանդնուպոլիս: Փաստորեն, դա «պատվավոր աքսոր» էր, որի հետ չհաշտվելով` նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը: Հերակլը դավադրությունը բացահայտելուց հետո բոլոր մասնակիցներին դաժանորեն պատժում է՝ բացի Վարազտիրոցից, որին աքսորում է:Իշխան Դավիթ Սահառունին ստանձնում է երկրի ղեկավարությունը: Նա փորձում է միավորել արևելյան և արևմտյան Հայաստանները: Իրենից հետո այդ գործը շարունակում է իշխան Թեոդոռոս Ռշտունին:

638 թ. Արաբական Խալիֆայությունը ջարդում է Բյուզանդիային և Պարսկաստանին: Իշխան Ռշտունին օգտվում է դրանց թուլացումից և միավորում արևելյան և արևմտյան Հայաստանները: 640 թ. սկսվում են արաբական զորքերի ներխուժումները Հայաստան: Նրանք հարձակվում են Դվինի վրա: Չնայած բնակիչների համառ դիմադրությանը` արաբները գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, իսկ բնակիչներից մի մասին
սպանում են, իսկ տասնյակ հազարավորներին՝ գերեվարում:

Խալիֆայության զորքերը ներխուժում են Հայաստան, Վիրք ու բուն Աղվանք և մեծ ավերածություններ գործում: Հայաստանում նրանք հանդիպում են հայ ժողովրդի դիմադրությանը: Հայաստանի բերդերում արաբները ուժգին հարվածներ են ստանում: Կոգովիտ գավառում Արծափ ամրոցի պաշտպաններին իր զորքով օգնության հասած Թեոդորոս Ռշտունին գլխովին ջախջախում է արաբներին: Արաբական զորքերը պաշարում են Նախիջևանի բերդը: Սակայն չկարողանալով այն գրավել` հարձակվում են Խրամի բերդի վրա: Արաբականզորքը անխնա կոտորում է պաշտպաններին և գերեվարելով կանանց ու երեխաներին՝ մեծ ավարով հեռանում Հայաստանից:

  • Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:

Ռշտունին քաջ ու հայրենասեր իշխան էր: Նա նաև խելացի էր և լավ բանակցություններ վարող: Ամեն գնով փորձում էր միավորել Հայաստանը և փորձել երկու կրակների արանքը փրկել երկիրը: Երբ արաբները ջախջախելով բյուզանդացիներին հեռացան Հայաստանց դարձյալ տանելով հազարավոր գերիներ և ավար, Ռշտունին չկարողացավ մնալ իր գահի վրա և կամավոր միացավ քշվող գերիներին: Նա մահացավ օտարության մեջ, բայց իր գործունեության շնորհիվ Հայաստանը մեկ քայլ էլ մոտեցավ իր անկախությանը:

  • Վերլուծիր 652թ.-ի  հայ-արաբական պայմանագիրը:
  1. Հայաստանը 3 տարի հարկ չի վճարի արաբներին, իսկ հետո կվճարի որքան կուզենա
  2. Հայաստանը կպահի 15000 այրուձի և կտրամադրի Արաբական Խալիֆայությանը, եերբ այն պահանջի
  3. Արաբական Խալիֆայությունը կուղարկի Հայաստան զորք որքան Հայաստանը պահանջի Բյուզանդիայի հարձակման դեպքում:
  4. Արաբները զորք չեն պահի Հայաստանում:

Հայ-արաբական պայմանագիրը ձեռնտու էր երկու կոմերին էլ և օգնւմ էր Հայաստանին պաշտպանվել Բյուզանդիայից ու խուսափել Արաբների հարձակումից:

Posted in Պատմություն, Առանց կարգի

Հին Ռուսիա

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

6-8 դարում — Արևելյան Եվրոպայի տարածքում  բնակվում էին տարբր սլավոնական ցեղեր՝ պոլյաններ, դրևլյաններ, սևերյաններ, վյատիչներ: Պոլյանները բնակվում էին Դնեպր գետի վտակ՝ Ռոսի տարածքում: Հետագայում Ռուսիա անվանումը դրանից է առաջանում:

9 դարում — Ստեղծվում են առաջին երկու սլավոնական պետություններ: Հյուսիսայինը՝ Նովգորոդյան, հարավ-արևմտյանը՝ Կիևյան: Նովգորդյան մեծ իշխատ Օլեգը հարձակվում և նվաճում է իր հարևանին, ասյպիսով միավորելով երկու սլավոնական պետությունները: Այն անվանում է Կիևյան Ռուսիա: Մայրաքաղաք է նշանակում Կիևը:

  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար:

988 թ. Մեծ իշխան Վլադիմիրը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն: ԱՅդ նոր կրոնը պետք է օգներ միավորել սլավոնական ժողովուրդներին, դարձնել Կիևյան Ռուսիան ավելի ուժեղ: Նաև այլ եվրոպական երկրները ավելի հարգանքով կվերաբերվեին Ռուսիային, քանի որ հեթանոսությունը համարվում էր հետամնաց կրոն:

  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:

Յարոսլավը ինչպես և Հուստինիանոսը պաշտում էին եկեղեցին և կրթությունը: Հայտնի Ս. Սոֆիա տաճարը կառուցվել է Հուստինիանոսի հրամանով: Իսկ Յարոսլավը ստացել է Իմաստուն մականունը իր լուսավորչական գործունեության համար: Նա գրել է ռուսական առաջին օրենսգիրքը, որը կոչվում էր Ռուսկայա Պրավդա:

  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

Աննա  (963 – 1011 – 12թթ մարտի 13)`  եղել է Մեծ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին:

Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջեւ կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք  է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ):

Աննայի հայրը՝ Բյուզանդիայի կայսրը՝ Ռոմանը մահացել է 24 տարեկանում անհայտ պատճառներով: Աննան նոր էր ծնվել: Աննայի մայրը հայ վաճառականի աղջիկ էր: Նա գեղեցիկ էր, խորամանկ: Աննան նույնպես շատ գեղեցիկ ու խելացի կին էր: Ֆրասիայի և այլ Եվրոպական երկրների արքայազները երազում էին ամուսնանալ նրա հետ: Սակայն Աննայի եղբայր՝ Բարսեղ կայսրը ստիպում է Աննային ամսուսնանալ Ռուսիայի մեծ իշխան՝ Վլադիմիրի հետ: Չնայած Աննան շատ վախենում էր տեսնել ու իր կարծիքով հետամնաց իր փեսացուին, նրանք իրար դուր են գալիս, Վլադիմիրը տարվում է Աննայի գեղեցկությամբ և խելացիությամբ: Վլադիմիրը Աննայի ազդեցության տակ բոլորին մկրտում է՝ առաջինը ինքն է մկտրվում, հետո իր որդիներին, հետո ամբողջ ռուս ժողովրդին: Աննան համարվում է ռուս ժողովդրի կնքամայրը:

Posted in Պատմություն, Առանց կարգի

Վահանանց

  • Պատմել  Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին:

481 թ. Շիրակում կայանում է հավաք, որտեղ հայ նախարարները որոշում են ապստամբել: Սկսվում է Վահանանց պատերազմը: Մարզպան է նշանակվում ասպետ Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ Վահան Մամիկոնյանը՝ Վարդան Մամիկոնյանի եղբորորդին: Մասիս լեռան լանջին գտնվող Ակոռ գյուղի մոտ հայոց ուժերը անսպասելի հարձակվում են պարսից զորքի վրա և ջախջախում այն: Հայաստան ներխուժած պարսից նոր զորքին հայերը խոշոր պարտության են մատնում Ներսեհապատի ճակատամարտում: Հարևան Վրաստանոում նույնպես ապստամբած Վախթանգ Գորգասալը օգնություն է խնդրում Վահանից: Վահան Մամիկոնյանը մի զորագնդով շտապում է օգնության և պարտություն կրում Ճարմանայի դաշտում: Զոհվում են ասպետ Սահակ Բագրատունին և քաջ Վասակ Մամիկոնյանը: 484 թ. պարսից զորքերը պաշարում են Դվինը: Հայոց հեծելազորը քաջ կռվում է պարսիկների դեմ, նույնիսկ կաթողիկոսը դուրս է գալիս կռվի դաշտ: Բայց հանկարծակի լուր է գալիս, որ պարսից զորքը պարտություն է կրել քոչվորներից և սպանվել է նրանց արքան Պերոզը: Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան: Նոր արքան Վաղարշը հայերի հետ հաշտության պայմանագիր է կնքում: Վահան Մամիկոնյանին ճանաչում է սպարապետ և Մամիկոնյանց տոհմի տանուտեր:

  • Վերլուծել Նվարսակի պայմանագրի բովանդակությունը:
  1. Հայոց նախարարների ժառանգաակն իրավունքը հարգել
  2. Չստիպել հայերին կրոնափոխ լինել
  3. Լավ նախարարներին տալ պաշտոններ և այլն:
  • Թվարկել Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Պատճառները՝

  1. Հայերը ուզում էին ազատ լինել
  2. Պարսիկները ստիպում էին հայերին կրոնափոխ լինել
  3. կրոնափոխ եղած նախարաներին հողեր էին տալիս
  4. չէին ճանաչում նախարարների ժառանգականության իրավունքը

Հետևանքները՝

  1. Վահան Մամիկոնյանի թելադրած պայմանները պարսիկներն ընդունեցին և հայերի վիճակը մի քիչ լավացավ
  2. ստեղծվեց ուժեղ նախարարական տուն՝ տանուտիրություն Մեծ Հայքի արևելքում (Վահան Մամիկոնյանի տունը)
  3. ստեղծվեց հայոց թագավորություն Արցախի և Ուտիքի նահանգներում Վաչագան Բարեպաշտի թագավորությամբ
  • <<Վաչագան Բարեպաշտ>>/տեսաֆիլմ, դիտել 12-րդ րոպեից.համացանցից և սեսաֆիլմօց օգտվելով մեկ էջի սահմանում նյութ ներկայացնե/
Posted in Պատմություն, Առանց կարգի

Վարդանանց պատերազմ

  • Ներկայացնել իրավիճակը Հայաստանի արևելյան մասում 5-րդ դարի առաջին կեսին:

Հայաստանի արևելյան և արևմտյան մասերում նախարարները մնում էին իրենց տիրույթների տերերը: Հազարապետի պաշտոնում Վահան Ամատունին էր, իսկ
սպարապետը Վարդան Մամիկոնյանն էր: Այդ նախարարական համակարգը հզոր ուժ էր: Սասանյան և հռոմեական նվաճողները ձգտում էին թուլացնել այդ միասնությունը: Սասանյանները նպատակ էին դրել Արևելյան Հայաստանը դարձնելու իրենց տերության վարչաքաղաքական միավորներից մեկը` մարզպանություն: Վռամ արքան որպես մարզպան Արևելյան Հայաստան ուղարկեց մի պարսիկ պաշտոնյայի, իսկ հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին, որ այդ ժամանակ Տիզբոնում էր, արգելափակեց պարսից պալատում:

  • Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն, մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Հազարապետի պաշտոնն անցնում է Վահան Ամատունուն,
մեծ դատավորինը՝ Հովսեփ կաթողիկոսին: Ապստամբ հայերի դեմ Հազկերտը զորքեր է Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից` 3544:

  • Փորձիր ստորև ներկայացված գծապատկերի քո տարբերակը ստեղծել ՝նկարագրելով պատերազմի ընթացքը:

 

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:

Վարդանանց պատերազմի դրդապատճառներից մեկը անշուշտ կրոնն էր, քանի որ Սասանյան Պարսկաստանը ստիպում էր հայերին հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել նրանց կրոնը՝ զրապաշտությունը: Բայց դա միակ պատճառը չէր: Հայերի համար դա պայքար էր նաև ազատության համար, ինքնությունը պահպանելու համար, քանի որ պարսիկները պլանավորում էին զրկել հայերին հայ լինելու իրավունքից:

  • Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զոյք է հավաքում 451 թ. Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036 զինվոր:

 

Posted in Պատմություն, Առանց կարգի

Բուլղարիայի Հանրապետություն

Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները  երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը, Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:
Ընդերքը համեմատաբար հարուստ է բազմամետաղների, պղնձի, մանգանի պաշարներով: Քիչ են նավթն ու գազը, իսկ ածխի առավել նշանակալի պաշարները լիգնիտներն են: 
Կլիման բարեխառն է, հարավում՝ անցումային` միջերկրածովային: 
Երկրի տարածքի 30 %-ը զբաղեցնում են լայնատերև անտառները: 
Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում: Բայց իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք ստիպված են եղել պայքարել անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ: Եվ չնայած թուրքական 500-ամյա լծին՝ բուլղարները կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունն ու ուրույն մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելառուսների մշակույթին:
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը 1990 թ-ի նոյեմբերին հրաժարվեց 46-ամյա կոմունիստական վարչակարգից և թևակոխեց իր զարգացման նոր՝ ժողովրդավարական փուլը: 
Երկրի բնակչությունը համեմատաբար միատարր է. բուլղարները կազմում են բնակչության մոտ 90 %-ը: Ազգային փոքրամասնություններից գերակշռում են թուրքերը, կան նաև հայեր, հույներ և այլք: 
Բուլղարիայում առավել զարգացած են գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը  սննդի  քիմիական արդյունաբերությունը:
Գյուղատնտեսության ճյուղերից գերակշռում է բուսաբուծությունը: Մշակում են ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, մրգեղեն, բանջարեղեն, խաղող, եթերայուղային մշակաբույսեր: Բուլղարիան վարդի յուղի արտադրությամբ և արտահանությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը:
Բուլղար ժողովուրդն ունի ազգային շատ տոներ: Բայց առանձնահատուկ շուքով  նշում է մայիսի 24-ը՝ սլավոնական դպրության և մշակույթի տոնը. ավելի քան 1000 տարի առաջ այդ օրը Կիրիլ և Մեֆոդի եղբայրները ստեղծել են հին սլավոնական կիրիլիցա կոչված այբուբենը:
Բուլղարիայում պահպանվել են հին սլավոնական շատ սովորույթներ. օրինակ՝ պատվավոր հյուրին աղ ու հացով դիմավորելու արարողությունը կամ հանդիսավոր ու շքեղ հարսանյաց հանդեսները, որոնց մասնակցում են պես-պես հագնված ազգային երգի-պարի անսամբլները: Աշնանը մեծ հանդիսավորությամբ է նշվում բերքի տոնը՝ սոբորը:
Բուլղարացիները բարձր են գնահատում կատակը. հատկապես հայտնի է Գաբրովո քաղաքը, որտեղ և գտնվում է աշխարհում թերևս միակ` կատակի և երգիծանքի տունը: Գաբրովյան կատակների թեման հիմնականում ժլատությունն է և զգուշավորությունը:
Բուլղարացիները հաճախ են ճանապարհորդում հայրենի երկրում: Նրանք լինում են Վելիկո Տըրնովոյում, որը եղել է բուլղարական միջնադարյան թագավորանիստ քաղաք, այցելում Բալկանյան լեռնաշղթայի Շիպկա լեռնանցքում գտնվող ռուս զինվորի հուշարձանին: 1877 թ-ի ձմռանը ռուսական բանակը բուլղարացիների հետ այստեղ վճռական ճակատամարտ տվեց թուրքական զորքերի դեմ և ազատագրեց Բուլղարիայի մեծ մասը: 
Միջազգային համբավ ունեն բուլղարական առողջարաններն ու հանգստյան տները, հատկապես սևծովյանները:
Posted in Պատմություն, Առանց կարգի

Փաստեր վիկինգների մասնի

 1  Վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել։ Ֆիլմերում, նկարներում հաճախ վիկինգներին պատկերում են եղջյուրներով սաղավարտներով։ Իրականում, սակայն, վիկինգների ժամանակաշրջանի նկարագրություներում նման բան չեք կարող գտնել։ Իսկ վիկինգների միակ սաղավարտը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, եղջյուրներ իր վրա չի ունեցել։ Գեղանկարիչները սկսել են պատկերել եղջյուրներով սաղավարտները 19-րդ դարում՝ ոգեշնչվելով, թերևս, հին հունական ու հռոմեական քրոնիկներում հյուսիսային եվրոպացիների նկարագրություններից։ Իրականում, դեռ վիկինգների ապրած ժամանակաշրջանից առաջ նորվեգական ու գերմանական քրմերը ծիսական նպատակներով եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

 2  Վիկինգները հայտնի էին իրենց գերազանց հիգիենայով։ Թվում է, թե անընդհատ նավարկությունների մեջ լինելով ու թշնամիների հետ մարտնչելով՝ վիկինգները նույնիսկ ժամանակ չէին ունենա հետևելու իրենց հիգիենային, սակայն վիկինգների ապրած տարածքներում իրականացրած պեղումների արդյունքում կենդանիների ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված ածելիներ, ունելիներ, սանրեր ու ականջը մաքրելու հարմարանքներ են հայտնաբերվել։ Վիկինգները նաև լողանում էին առնվազն շաբաթական մեկ անգամ, ինչը շատ ավելի հաճախ էր, քան այդ ժամանակներում ապրող եվրոպացիների դեպքում։

 3  Վիկինգները հատուկ հեղուկ էին օգտագործում կրակ վառելու համար։ Վիկինգները ծառերի փայտից աբեթասունկ կոչվող սնկեր էին հավաքում ու այն մի քանի օր եփում մեզի մեջ։ Ստացված նյութը վիկինգներն իրենց հետ կարող էին տանել ամենուր և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կրակ վառել։

 4  Վիկինգները մահացածներին թաղում էին նավերի մեջ։ Անկասկած, վիկինգները չափազանց շատ էին սիրում իրենց նավերը. այնքան շատ, որ դրա մեջ թաղվելը նրանց համար մեծ պատիվ էր։ Նորվեգական կրոնի համաձայն՝ քաջարի մարտիկները մահվանից հետո փառահեղ թագավորության մեջ էին մտնում, և կյանքի ընթացքում այն նավերը, որ նրանց լավ էին ծառայել, օգնում են նրանց հասնել վերջնական կետին։ Մարտիկների ու նշանավոր կանանց դիակները հաճախ նավերի մեջ էին դնում զենքերով, թանկարժեք առարկաներով ու երբեմն էլ նույնիսկ զոհաբերված ստրուկներով։

 5  Վիկինգներն ակտիվորեն զբաղվում էին ստրուկների վաճառքով։ Անգլոսաքսոնական, կելտական, սլավոնական բնակավայրեր ներխուժելով՝ վիկինգները գերեվարում էին ու ստրկացնում կանանց ու երիտասարդ տղամարդկանց, ում նրանք այնուհետև վաճառում էին եվրոպական ու մերձավորարևելյան ստրուկների շուկաներում։

 6  Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Ինչևէ, իրենց ապրած ժամանակաշրջանում ապրող շատ կանաց հետ համեմատությամբ՝ նրանք որոշակի իրավունքներ ունեին. այսպես վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։

 7  Վիկինգ տղամարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Հնարավոր է հիասթափեցնող լինի, սակայն շատ վիկինգ տղամարդիկ ոչ թե սուր, այլ գերանդի էին ճոճում։ Ճիշտ է, որ վիկինգները ծովահեններ էին, որ իրենց նավերից իջնելով՝ գյուղեր էին այրում, սակայն հիմնականում նրանք խաղաղ՝ գարի, ցորեն ու վարսակ էին ցանում, գոնե տարվա որոշակի ժամանակահատվածում։ Նրանք նաև խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, խոզեր ու ոչխարներ էին պահում իրենց փոքրիկ ֆերմաներում, որը բավականացնում էր ընտանիքը կերակրելու համար։

 8  Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Սկանդինավցիները դահուկներով սահում էին դեռ 6000 տարի առաջ, չնայած հնարավոր է, որ հին ռուսներն ավելի վաղ են հայտագործել այն։ Ինչևէ, վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվաննում։

 9  Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։ Մուգ մազերով վիկինգ տղամարդիկ մոխրաջրով օճառ էին օգտագործում՝ մազերի գույնը բացացնելու համար։ Պետք է նշել սակայն, որ սա ոչ միայն նրանց մազերն ավելի բաց էր դարձննում, այլև օգնում պաքարել ոջիլերի դեմ։

 10   Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ որպես այդպիսին չէին կոչում։ Իրականում այս անունը կամ տերմինն օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։ Վիկինգների ժամանակաշրջանում մերօրյա Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի տարածքում տոհմապետի կողմից գլխավորած  բազմաթիվ ցեղեր էին ապրում, որոնք հաճախ միմյանց դեմ էին կռվում, երբ նրանք զբաղված չէին օտար ափերն ավիրելով։