Posted in Պատմություն, Առանց կարգի

Պատմություն ապրիլի 20-30-ը

Կատարել փոքրիկ ուսումնասիրություն/օգտվել նաև այլ աղբյուրներից ընտրած թեմայի շուրջ/  նախընտրելի թեմայի շուրջ, պատրաստել փոքրիկ տեսաֆիլմ հաղորդաշարի ձևով, ներառել ընտանիքի անդամներին՝ հարցազրույցներ վերցնել, եթե քո թեմային համարժեք մասնագետ են, ապա որպես  մասնագետ:

Ասեղնագործ աշխատանքներն ստեղծվում են ասեղով, երբեմն՝ հելունով, ասեղնագործող մեքենայով՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով, օգտագործվում են նաև ուլունքներ, մարգարիտ, ոսկեթելեր, դրամներ և այլն: Բրդե թելն առաջինն օգտագործել են Չինաստանում, մետաքսե թելը` Պարսկաստանում, ապա` Եգիպտոսում:

Ասեղնագործությունը լինում է 2 տեսակ՝ կտորը կտորի վրա դրվող` վերադիր (օգտագործում են մորթի, թաղիք, կաշի), և թելքաշ կտրտովի:

Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկրերից, ապա` փայտից, փղոսկրից, մետաղից սարքած ասեղներ: Վաղ անցյալում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, եգիպտացիները, չինացիները, պարսիկները, հրեաները, հույները և ուրիշներ, իսկ առավել հայտնի կենտրոնը Բաբելոնն էր: Ամենահին ասեղնագործ նմուշների մասին վկայում են ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները: Մինչև XII դարը ասեղնագործում էին ծանր կտորներ՝ հաստ թելով, հետագայում աշխատանքները դարձել են ավելի նուրբ և բազմագույն: Չինաստանին բնորոշ ասեղնագործ կաննոները, հատկապես «սյուխուա»-ները («ասեղով գեղանկարչություն») ոճով մոտ են մետաքսի վրա տուշով կատարված չինական բնանկարներին: Ասեղնագործությունը տարածվել և զարգացել է Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

Արդյունքում ստացված տեսաֆիլմերը, աուդիոնյութերը տեղադրել բլոգում:

Posted in Հանրահաշիվ, Պատմություն, Անգլերեն, Առանց կարգի, Երկրաչափություն

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում

Ինձ համար այս ընթացքում բավականին դժվար էր տնային առաջադրանքներ կատարել բայց քանի որ կան օնլայն դասերի հնարավորություն բլոգներ մեյլեր այդ ամենը դարձավ շատ հեշտ։

Մայրենի

Այս կիսամյակ մայրենիի ժամանակ մենք արեցինք բավականաչափ քերականություն կարդացին տարբեր ստեղծագորրծություներ այդ թվում նաև “Սասունցի Դավիթ” էպոսը։

Օտար լեզուներ֊Անգլերեն Ռուսերեն

Ռուսերնը որպես առարկա ինձ համար ամենադժվարներ, բայց ես այս կիսամյակ որոշեցի ավելին լավ աշխատել ու բարելավեցի ռուսերենս, կասեմ որ մենք արեցինք շատ հետաքրքիր աշխատանքներ այս կիսամյակի ընդացքում։Անգլերենը այս ամիընդացքում դարձավ շատ հետաքրքիր քանի որ մեզ ավելի շատ հանձնարում էին ստեղծագործական աշխատանքներ ինչ ես շատ եմ սիրում ստեղծագործել։

Կենսաբանություն

Կենսաբանությունը ինձ համար թերևս ամենա օգտակար դասերից մեկն էր քանի որ շատ տեղկություներ ստացա հիմա մենք հասել ենք արդեն սողուների թեմային ու դա շատ հետաքրքիր է ինձ համար։

Պատմություն

Այս կիսամյակում պատմությունը ինձ համար հետաքրքիր նախագծերի առարկա կարծես լիներ մենք արեցինք շատ հետաքրքիր նախագծեր։

Երկրաչափություն  Հանրահաշիվ

Այս առարկաները իմ ամենասիրելի առարկաներն են այս կիսամյակ ես այս առարկաներից ամենաշատը սովորեցի նոր թեմաներ։

Աշխարհագրություն

Այս կիսամյակ մենք աշախարհագրությունից անցանք արդյունաբերության բոլոր ճյուղերը այդ ամենից ինձ ամենաշատը դուր եկավ <<Մեքենաշինությունը>>։

 

Քիմիա Ֆիզիկա

Այս կիսամյակ մենք քիմիայի սովորեցինք տարերքը դրանց բանաձևերը, իսկ ֆիզիկայից լուծեցինք խնդիրներ որի շնորհիվ էլ սովորեցինք նոր բանաձևեր։

 

 

 

 

 

 

Posted in Առանց կարգի

Սահյանակն նախագիծ

  • առանձնացրե՛ք ձեզ դուր եկած բանաստեղծությունները
                      Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

  • վերլուծե՛ք. ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ պատկերներ կան, ի՞նչ տրամադրություններ, գույններ, մտքեր, այլ…
առաջին բանաստեղծությունը իմ կարծիքով խոսում է կարոտի մասին ես այնտեղ տեսնում եմ կարմիր գույնը իմ կարծիքով կարմիր գույնը ու կարոտը ասոցացվում են իրար հետ։
եկրորդ բանաստեղծությունում ես տեսա ճշմարտություն որը ասոցացնում եմ սպիտակի հետ բացի դրանից, տեսա սև գույնը որնել ասոցացնում ե այնտեղ եղած տխրության հետ։
  • Մեդիաընթերցումներ. ընթերցե՛ք բանաստեղծություն(ներ), տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք:
Posted in Առանց կարգի

Սպասարկման ոլորտը

  • Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

կրթություն, առողջապահություն, տրանսպորտ, առևտուր,

  • Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Առանց առևտրի, տրանսպորտի, առողջապահության և կրթության ոլորտի հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը:

  • Ինչու՞ է տնտեսության մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

Տեխնոլոգիաների զարգացման, մեքենայացման, ռոբոտիզացման հետևանքով արդյունաբերություննից շարունակաբար և հետևականորեն պակասում է մարդու դերը և նա դուրս է մղվում արդյունաբերությունից: Հետևաբար մարդը տեղափոխվում է սպասարկման ոլորտ: Օրինակ ԱՄՆ-ում ներկայումս սպասարկման ոլորտի ճյուղերում է զբաղված 70%-ը

Posted in Պատմություն, Առանց կարգի

Հայկական գինի/նախագիծ

Armenia 2011-04-April-05-May-LAreni1

Հայոց բնաշխարհը անզուգական խաղող ու գինի ստանալու ի վերուստ տրված շնորհ ունի: Համաձայն Աստվածաշնչյան հայտնի պատմության` Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը: Աշխարհում կան շատ հրաշալի և գեղեցիկ լեգենդներ գինու գյուտի մասին, բայց ամենահինը Աստվածաշնչյան պատմությունն է:
Ըստ լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և զգաց դրա ազդեցությունը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից էլ գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է, այնքան հավաստի, որքան, որ ճշմարիտ է հին կտակարանը:

Շարունակել կարդալ “Հայկական գինի/նախագիծ”

Posted in Պատմություն, Առանց կարգի

Կիլիկյան Հայաստան մայիսի 11֊20

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում էր բարձր լեռնաշղթաների ներքո։ Այաս և Կոռիկոս նավահագիստների շնորհիվ առևտրական կապեր ուներ տարբեր երկրերի հետ։ Նաև ուներ մուտք դեպի Միջերկրական ծով։ Ուներ մեղմ կլիմա, որի շնորհիվ առատ բերք էր ստանում։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Բյուզանյդիայի վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ – թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը, այլ նաև թագավորներն ու իշխանները։

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Ռուբեն I – ն հիմնադրեց մի իշխանություն, որը կայացավ մեծ վերելքների ուղղով։ Նա հիմնեց այնտեղ մի արքայատոհմ հենց իր անունով՝ Ռուբինյաններ։ Այս տոհմի մասին շատ տեղեկություններ չկան։ Հայ պատմիչները նրան վրագրում էն ինչպես Գագիկ Բ – ի բարեկան կամ արյունակից։ Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Առաջինը խորամանկ էր, քանի որ օգտվելով այն բանից, որ մահմեդական պետությունների ուժերի մեծ մասը պայքրում էր խաչկիրների դեմ և հաղթանակ կրեց այդ կռվի ժամանակ։ Այստեղից կարելի է նաև ասել, որ շատ արի էր, քնի որ սելջուկ – թուրքերը այդ ժամանակներում ամենահզոր ցեղերից էին մոնղոլական ցեղերից հետո։

Լևոն Առաջինի օրոք Դաշնային Կիլիկիայի համար մղված պայքարը ավելի սրացավ, որը վկայում է իր համառության մասին։ Այս պայքարը հասավ այն նշանակետին, որին որ ուզում էր հասնել, մաքրել Դաշնային Կիլիկիան բյուզանդացիներից և խաչակրերից։ Բայց շուտով բյուզանդացիները նորրից գրավեցին Կիլիկիան՝ գերեվարերով Լեվոն Ա – ին և երկու ավագ որդիներին։

Թորոս Երկրորդը՝ Լևոն Ա – ի ավագ որդիներից մեկը, կարողացավ փաղչել գերությունից, և իր երկու կրտսեր եղբայրերի հետ միասին ջաղջախեց բյուզանդացիներին, սելջուկ թուրքերին և խաչկիրներին։

Մլեհը Թորոս երկրորդի փոքր եղբայրն է եղել, ով օգնել է նրան Կիլիլիան ազատագրելու գործում։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Posted in Առանց կարգի

Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

1քիմիական  տարրի  նշանը H, C, Na, N, Mg, O, Al, P

2) կարգաթիվը H-1, C-6, Na-11, N-7, Mg-12, O-8, Al-13, P-15, միջուկի  լիցքը +1, +6, +11, +7, +12, +8,  +13, +15 

3) հարաբերական  ատոմային  զանգվածը` Ar(H)=1, Ar(C)=12, Ar(Na)=23, Ar(N)=14, Ar(Mg)=24, Ar(O)=16, Ar(Al)=27, Ar(P)=31

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…mo=12 • 1,66 • I0–27 կգ=2•10-26կգ 

mo=1 • 1,66 • I0–27 կգ =1,66 •10-26 կգ

mo=23 • 1,66 • I0–27 կգ =3,8 •10-26 կգ

mo=14 • 1,66 • I0–27 կգ =2,3 •10-26 կգ

mo=24 • 1,66 • I0–27 կգ =4 •10-26 կգ

mo=16 • 1,66 • I0–27 կգ =2,6 •10-26 կգ

mo=30 • 1,66 • I0–27 կգ =5 •10-26 կգ

mo=31 • 1,66 • I0–27 կգ =5,1 •10-26 կգ

5) Դիրքը պարբերական համակարգում` ո՞ր  պարբերության տարր  է` 2, խումբը..IV2., ենթախումբը՝ գլխավոր….…..

H — 1 պարբերության տարր  է, խումբը`I

C — 2 պարբերության տարր  է, խումբը`IV

Na — 3 պարբերության տարր  է, խումբը`I

N — 2 պարբերության տարր  է, խումբը` V, գլխավոր ենթախումբ

Mg — 3 պարբերության տարր  է, խումբը` II

O — 1 պարբերության տարր  է, խումբը`VI

Al — 3 պարբերության տարր  է, խումբը` III

P — 3 պարբերության տարր  է, խումբը` V, գ;խավոր ենթախումբ

6)  Ատոմի բաղադրությունը `6p,6n,6e

H — 1p, 1n, 1e

Na — 11p, 12n, 11e

N — 7p, 7n, 7e

Mg — 12p, 12n, 12e

O — 8p, 8n, 8e

Al — 13p, 14n, 13e

P — 15p, 16n, 15e

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը

H — I — 1

Na -I — 2, II — 8, III — 18, IV — 2

N — I — 2, II — 5

Mg — I — 2, II — 8, III — 14

O — I — 2, II — 8, III — 6

Al — I — 2, II — 8, III — 3

P — I — 2, II — 8, III — 5

8)ինչպիսի՞ տարր էմետաղ  էթե՞ ոչ մետաղ

H — մետաղ չէ

Na — մետաղ է

N — մետաղ չէ

Mg — մետաղ է

O — մետաղ չէ

Al — մետաղ է

P — մետաղ չէ

Posted in Առանց կարգի

Կրիաների

Կրիա  սողունների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսների, օձերի կամ կոկորդիլոսների խմբերը։

Կրիայի կմախքը՝ 1 — գանգը; 2 — վզի ողներ; 3 — թիակներ; 4 — ուսոսկր; 5 — արմունկոսկր; 6 — բազկոսկր; 7 — մեծ մատ; 8 — միջնամատ; 9 — ճկույթ; 10 — մարմնի ողներ, 11 — պլաստրոն; 12 — կոնք; 13 — պոչի ողներ; 14 — փոքր ազդրոսկր; 15 — մեծ ազդոսկր

Յուղաբլիթաձև կրիան Լոնդոնի կենդանաբանական այգում:

Ծովային կրիա։

Կրիաներն իրենց արտաքինով տարբերվում են մյուս կենդանիներից՝ շնորհիվ պատյանի։ Պատյանը կարող է ունենալ ոսկրային կառուցվածք կամ լինել փափուկ, մաշկային, ինչպես ծովերում բնակվող կրիաների մոտ։

Զրահի ձևը թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսի կյանք է վարում կրիան։ Կրիաներից շատերն ունեն մեծ, գմբեթանման զրահ, ինչը դժվարացնում է, որ գիշատիչները կարողանան ջարդել այն իրենց երախում։ Մի քանի բացառություններից մեկն Աֆրիկյան բլիթանման կրիան է, որի զրահն ունի տափակ ձև, ինչը թույլ է տալիս, որ նա կարողանա թաքնվել ժայռերի ծերպերում։
Ջրային կրիաներից շատերը նույնպես ունեն տափակ, շրջհոսելի զրահներ, ինչը լողալիս նվազեցնում է ջրի դիմադրությունը։ Ի տարբերություն իրենց ցամաքային դանդաղաշարժ ցեղակիցների՝ ծովերում ապրող կրիաները հիանալի արագաշարժ լողորդներ են։

Կրիաների զրահների գույները տարբեր են լինում։ Սովորաբար դրանք լինում են դարչնագույն, սև կամ ձիթենու կանաչ գույների։ Որոշ դեպքերում զրահն ունենում է կարմիր, նարնջագույն, դեղին կամ մոխրագույն երանգներ։
Առանձին ուշադրության են արժանի կրիայի զրահի մեջքի մասի նախշերը, որոնք բազմազան են և տարբեր տեսակների մոտ՝ տարբեր

Փաստեր կրակների մասին

 

  • Turtles have a hard shell that protects them like a shield, this upper shell is called a ‘carapace’.

Կրիան  ունի կոշտ կեղև, որը նրան պաշտպանում է վահանի պես, վերին կեղևը կոչվում է «կարապ»:

  • Turtles also have a lower shell called a ‘plastron’.

Կրիան  ունի նաև ստորին կեղև, որը կոչվում է «պլաստրոն»:

  • Many turtle species (not all) can hide their heads inside their shells when attacked by predators.

Շատ կրիայի տեսակներ (ոչ բոլորը) կարող են թաքցնել իրենց գլուխները իրենց կճեպի ներսում, երբ հարձակվում են գիշատիչների կողմից:

  • Turtles have existed for around 215 million years.

Կրիաները գոյություն են ունեցել շուրջ 215 միլիոն տարի:

  • Like other reptiles, turtles are cold blooded.

Ինչպես այլ սողուններ, կրիաները ցրտահարվում են:

  • The largest turtle is the leatherback sea turtle, it can weigh over 900 kg! (2000 lb).

Ամենամեծ կրիան կաշվից ծովային կրիան է, այն կարող է կշռել ավելի քան 900 կգ: (2000 լբ)։

  • In some species of turtle the temperature determines if the egg will develop into a male or female, lower temperatures lead to a male while higher temperatures lead to a female.

Շատ դեպքերում կրիաի սեռը կախված է լինում ձվի գտնվելու տեղի կլիմայից օրինակ եթե կլիման լինի ցածր ձվից դուրս կգա որց իսկ եթե լինի ավելի բարձր ձվից դուրս կգա էգ։