Posted in Առանց կարգի

23.03.2023

1. Կատարեք ձևաբանական վերլուծություն։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները:

Եթե — շաղկապ
հանկարծ — մակբայ
վարազները — հոգնակի թիվ, գոյական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, թանձրացական, որոշյալ
լսեն — ըղձական եղանակ, բայ, հոգնակի թիվ, 3րդ դեմք
ետ մնացած — հարակատար դերբայ
խոզի — եզակի թիվ, գոյական, ի արտաքին հոլովում, սեռական հոլով
ճիչը — որոշյալ, գոյական, ի արտաքին հոլովում, ուղղական հոլով
սրածայր — ածական,եզակի թիվ, թանձրացական
թրերի — գոյական, հոգնակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում, թանձրացական
պես — կապ
շողշողում են — բայ, հոգնակի թիվ, սահմանական եղանակ, անկատար ներկա
նրանց — անձնական դերանուն, հոգնակի թիվ, 3րդ դեմք, սեռական հոլով
ժանիքները — գոյական, հոգնակի թիվ, ի արտաքին հոլովում, որոշյալ, ուղղական հոլով, թանձրացական

2. Կատարեք շարահյուսական վերլուծություն:

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները:

վարազները — ենթակա
լսեն — ստորոգյալ
խոզի ճիշը — ուղիղ խնդիր
ժանիքները — ենթակա
շողշողում են — ստորոգյալ

3. Կատարեք բառակազմական վերլուծություն:

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները:

Եթե — պարզ բառ
հանկարծ — պարզ բառ
վարազ — պարզ բառ
լսել — պարզ բառ
ետ — պարզ բառ
մնալ — պարզ բառ
խոզ — պարզ բառ
ճիչ — պարզ բառ
սրածայր — սուր+ա+ծայր — բարդ բառ
թուր — պարզ բառ
պես — պարզ բառ
շողշողալ — շող+շող+ալ — բարդ ածանցավոր
նրա — պարզ բառ
ժանիք — պարզ բառ

Posted in Պատմություն

Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».



ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Վարդան Մամիկոնյանը Վահան Մամիկոնյանի հորեղբայրն է։ Այդ պատճառով, թվում է, թե որ նրանք շատ նման պետք է լինեն։ Եվ իսկապես` երկուսն էլ պայքարել են Հայաստանը ավելի լավը և լավացնել մարդկանց կյանքի որակը։

Վարդան Մամիկոնյանը Արտաշատի ժողովում ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, համարում էր, որ դրանք շատ կարևոր են։ Նաև ամրացրել բերդերը և այլն…

Ավարայրի ճակատամարտում մեծ հերոսամարտ է մղել: Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

Վահան Մամիկոնյանի ժամանակ ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նա եղել է Պարսից տիրապետության դեմ և Վահանանց պատերազմի առաջնորդը: Վահանը հաստատվել է և դարձել է տոհմի նահապետը: 485թ. Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ: Շուտով նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: Եվ 483–484թթ հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը:

Posted in Առանց կարգի

16.03.2023

Դերանուն

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում դերանունները:

Դերանունները ութ տեսակի են լինում։ Դրանք են ՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանուններ։

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ:

Անձնական դերանուններն են՝ ես, դու, նա, մենք, դուք, նրանք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

 Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն ենո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ—որ, ինչ—ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

 Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։

  • Հոլովիր դու և նրանք դերանունները:

Դու — ուղղական հոլով

Քո — սեռական հոլով

Քեզ — տրական հոլով

Քեզ — հայցական հոլով

Քեզանից — բացառական հոլով

Քեզնով — գործիական հոլով

Քեզանում — ներգոյական հոլով

Նրանք — ուղղական հոլով

Նրանց — սեռական հոլով

Նրանց — տրական հոլով

Նրանց — հարցական հոլով

Նրանցից — բացառական հոլով

Նրանցով — գործիական հոլով

Նրանցում — ներգոյական հոլով

Թվական

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում թվականները:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային, բաշխական, դասական։

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ

Քանակական թվականներ — մեկ, երկու, երեք, քսան, քառասունվեց

Կոտորակային թվականներ — մեկ երկրորդ, երեք քառորդ, երկու երրորդ

Բաշխական թվականներ — մեկական, երկուական, իննսունական, երեք-երեք

Դասական թվականներ — առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ

Ածական

  • Քանի՞ խմբի են բաժանվում ածականները: 

Ածականները բաժանվում են երկու խմբերի ՝ որակական և հարաբերական։

  • Յուրաքանչյուր խմբից բեր օրինակներ

Որակական ածական — լավ, վատ, բարձր, ցածր, մեծ, փոքր, տխուր, ուրախ

Հարաբերական ածական — փայտե, բրդե, կաշվե

  • Գրիշր որակական ածականների համեմատության աստիճանները:

Դրական, բաղդատական, գերադրական

  • Յուրաքանչյուր աստիճանից բեր օրինակներ:

Դրական — պայծառ

Բաղդատական — ավելի պայծառ

Գերադրական — ամենապայծառ

Կատարիր ձևաբանական և շարահյուսական վերլուծություն.

Քարանձավի առաջ նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։

Ձևաբանական

Քարանձավի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

Առաջ — կապ

Նստել է — բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա

Որսկան — գոյական, հասարակ, թանձրացական, անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով

Չատին — գոյական, հատուկ, թանձրացական, անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով

Ոտքերի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

Եղջերուն — գոյական, հասարակ, թանձրացական, անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով

Փռել է — բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա

Բարակ — որակական ածական, դրական աստիճան

Վիզը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, հայցական հոլով

և — համադասական շաղկապ

Սառած — հարակատար դերբայ

Աչքերով — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, գործիական հոլով

Նայում է — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա

Գորշ — որակական ածական, դրական աստիճան

Մշուշին — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով

Շարահյուսական

Քարանձավի առաջ — տեղի պարագա

Նստել է — ստորոգյալ

Որսկան — որոշիչ

Չատին — ենթակա

Ոտքերի առաջ — տեղի պարագա

Եղջերուն — ենթակա

Փռել է — ստորոգյալ

Բարակ — որոշիչ

Վիզը — ուղիղ խնդիր

Սառած — որոշիչ

Աչքերով — միջոցի անուղղակի խնդիր

Նայում է — ստորոգյալ

Գորշ — որոշիչ

Մշուշին — հանգման անուղղակի խնդիր

Posted in Պատմություն

Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».



-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ- Տրդատ 3-րդ-ի ղեկավարած տարիներին երկիրը հզորացավ։ Գործակալությունների դերը մեծ նշանակություն ուներ երկրի պաշտպանության և կառավարության գործում: Տնտեսության մակարդակը նույնպես շատ է բարձրանում: Գրիգոր Լուսավորչի հետ միասին զարգացնում են կրթությունը։ Տարբեր գավառներից երեխաներին տալիս են ասորի, մյուս մասին՝ հելլենիստական կրթություն։ Այդպես Ավետարանի խոսքը հայերեն բանավոր թարգմանությամբ ժողովրդին ավելի հասկանալի է դարձնում։


բ/ Խոսրով 3-րդ Կոտակ- Խոսրով 3-րդ Կոտակի և նրա հոր օրոք ամրապնդվեցին երկրի պաշտպանական հզորությունը։ Տնտեսությունն զարգացավ։ Նա Դվին քաղաքը կառուցապատեց է և այն դարձրեց նոր մայրաքաղաքը։ Նա հրամայում է Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր տնկել։ Նաև հրամայեց անտառները կենդանիներով ու գազաններով լցնել։ Խոսրովը օրենք է սահմանում, ըստ որի աշխարհատեր նախարարները պարտադրված էին մնալ թագավորի մոտ և ոչ մեկը չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։


գ/ Տիրան- Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն՝ Տիրանին, Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին՝ Տրդատը,և թոռները՝ Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից:


դ/ Արշակ 2-րդ- Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կոգովիտ գավառում սկսում է կառուցել Արշակավան քաղաքը՝ թագավորական իշխանության ու նախարարական «փախչող» տրամադրությունները զսպելու համար։ Այնտեղ նա թույլ է տալիս բոլոր ցանկացող մարդկանց բնակվել, նույնիսկ օրինազանց մարդկանց։ Հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Մծբին քաղաքի մոտ հռոմեացիների դեմ հաղթանակ է տանում, որովհետև Շապուհն Արշակից օգնություն էր խնդրել։


ե/ Պապ թագավոր- Նա Մուշեղ սպարապետի հետ միասին զբաղվում է պետության անվտանգության ու ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Բանակի թիվը հասցնում է համարյա 100 հազարի: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Տարբեր ձևերով խրախուսեց երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը։

Posted in Առանց կարգի

09.03.2023

1. Դերբայներ

2. Ընդգծիր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունը:

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում բացելով իրենց կարմիր թերթերը:
Մանասը քար ու կիր էր թափում մինչև ծնկները վեր քաշած:
Առաքելը աչքի տակով նայելով շարած պատին, հերսոտեց:
Գերանի վրա նստելով Առաքելը նայեց մոտեցող մարդկանց:
Գյուղի ունևոր մարդիկ արագ-արագ իրար հրելով շարժվեցին դեպի Առաքելի տունը:
Մեր ձիերը երկար վազքից հոգնած բարձրանում էին քարոտ արահետը:

3. Ածանցավոր բայեր

Գրիր 5-ական սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներ ունեցող բայեր:

սոսկածանցավոր բայ – քարանալ, սառչել, մոտենալ, հարցնել, նեղանալ
պատճառական բայ – փոքրացնել, կորցնել, երգեցնել, կարդացնել, հանգստացնել
բազմապատկական բայ – ցատկոտել, կոտրատալ, փշրտել, կռծոտել, բռնոտել
կրավորական բայ – թռչվել, վերցվել, գտնվել, հարգվել, բարձրացվել

4. Հետևյալ բառերից կազմիր ածանցավոր բայեր՝ ընդգծելով ածանցը:

հանգիստ (սոսկածանցավոր) – հանգստանալ

կծել (բազմապատկական) – կծոտել

սիրել (կրավորական) – սիրվել

վազել (պատճառական) – վազացնել

թռչել (բազմապատկական) – թռչկոտել

նվիրել (կրավորական) – նվիրվել


5. Կատարիր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծություն:

Ձյան սպիտակության վրա, վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Դրանք գյուղի տներն էին։

Բառակազմական վերլուծություն

ձյան – պարզ
սպիտակության – պարզ ածանցավոր, սպիտակ-ություն
վրա – պարզ
վերև – պարզ
ես – պարզ
նշմարել – պարզ
փոքրիկ – պարզ ածանցավոր, փոքր-իկ
սև – պարզ
կետեր – պարզ
դրանք – պարզ
գյուղի – պարզ
տներ – պարզ

Ձևաբանական վերլուծություն

ձյան – գոյական, սեռական հոլով
սպիտակության – գոյական, սեռական հոլով
վրա – կապ
վերևից – գոյական, բացառական հոլով
ես – անձնական դերանուն
նշմարեցի – գոյական, բացառական հոլով
փոքրիկ – որակական ածական
սև – որակական ածական
կետեր – գոյական, ուղղական հոլով
դրանք – ցուցական դերանուն
գյուղի – գոյական, սեռական հոլով
տներն էին – բայ

Շարահյուսական վերլուծություն

ձյան – հատկացուցիչ
սպիտակության վրա – տեղի պարագա
վերևից – տեղի պարագա
ես – ենթակա
նշմարեցի – ստորոգյալ
փոքրիկ – որոշիչ
սև – որոշիչ
կետեր – ողիղ խնդիր
դրանք – ենթակա
գյուղի – հատկացուցիչ
տներն էին – ստորոգյալ

Posted in Առանց կարգի

07.03.2023

1.Կատարե՛ք շարահյուսական վերլուծություն։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում։ Այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ էին երևում։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։
Առավոտը – ենթակա
բացվում էր – ստորոգյալ
ձյունի վրա – տեղի պարագա
արյան – հատկացուցիչ
շիթեր – ենթակա
երևում էին – ստորոգյալ
այստեղ-անյտեղ – տեղի պարագա
խառնիխուռն – որոշիչ
հետքեր – ենթակա
խեղնդված – հարակատար դերբայ
գայլի – հատկացուցիչ
դիակ – ենթակա
կոտրված – հարակատար դերբայ
ճղեր – ենթակա
երևում էին – ստորոգյալ
մի փչակի մոտ – տեղի պարագա
նստում էր – ստորոգյալ
Պանինը- ենթակա
շները – ենթակա
որսի – հատկացուցիչ
միսն – ուղիղ խնդիր
ուտեն – ստորոգյալ

2. Կատարե՛ք ձևաբանական վերլուծություն․

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տունը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

իջավ – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք
ձորը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
լսեց – բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
թե – ստորադասական շաղկապ
ինչպես – կապ
սառույցի – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում
տակ – կապ
խոխոջում է – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք
ջուրը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
ջրի – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում
ձայնը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով , ի արտաքին հոլովում
նրան – դերանուն , անձնական դերանուն
հիշեցրեց – բայ, պատճառական բայ, երրորդ դեմք, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
եռման – ածական, հարաբերական դերանուն
կաթսան – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, տրական հոլով, ի արտաքին հոլովում
տունը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
վառած – բայ, հարակատար դերբայ
օջախը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
տանը – գոյական, հասարակ անուն, թանձրացական, ոչ անձ, որոշյալ, եզակի թիվ, ուղղական հոլով, ա ներքին հոլովում
երևի –
սպասում են- բայ, սահմանական եղանակ, անկատար ներա, երրորդ դեմք
արդեն – ժամանակի մակբայ

3.Կատարեք բառակազմական վերլուծություն․

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ 
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, գլխարկը գլխին։

Մութն/արմատ/ա/հոդակապ/ձոր/արմատ/ում/վերջածանց/
սկսվեց – պարզ
ան/նախածանց/հավասար/արմատ/
մի – պարզ
կռիվ – պարզ
մարդ/արմատ/ու/վերջավորություն/
և – պարզ
գազան/արմատ/ի/վերջավորություն/
մեջ – պարզ 
Վայր/արմատ/ի/վերջավորություն/
վարազ/արմատ/ի/վերջավորություն/
պես – պարզ
էր – պարզ
անտառ/արմատ/ա/հոդակապ/պահ/արմատ/
Պանինը – պարզ
մի – պարզ
հրեշ – պարզ
էր – պարզ
նա – պարզ
անտառ/արմատ/ա/հոդակապ/պետ/արմատ/ի/վերջավորություն/
տարազ/արմատ/ով/վերջավորություն/
գլուխ/արմատ/արկ/արմատ/ը/վերջավորություն/
գլուխ/արմատ/ին/վերջավորություն

4.Գրե՛ք երկրորդական նախադասության տեսակը․

Երբ բարձրացրեց մտրակը, Ավին մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ / ժամանակի պարագա երկրորդական/

Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ / ուղիղ խնդիր երկրորդական/  

Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց։ / ուղիղ խնդիր երկրորդական/