Posted in Պատմություն

Տարգմանություն․ անգլերեն հայերեն․Charles-Maurice de Talleyrand-Périgord Շառլ-Մորիս դե Թալեյրան-Փերիգորդ

Charles-Maurice de Talleyrand-Périgord French: 2 February 1754 – 17 May 1838), 1st Prince of Benevento, then Prince of Talleyrand, was a French clergyman and leading diplomat.After studying theology, he became Agent-General of the Clergy in 1780 and represented the Catholic Church to the French Crown.Just before the French Revolution, he became Bishop of Autun.Shortly after he was ordained as Bishop of Autun, Talleyrand attended the Estates-General of 1789, representing the clergy, the First Estate. During the French Revolution, Talleyrand strongly supported the anti-clericalism of the revolutionaries.He (and Mirabeau) promoted the appropriation of Church properties.[10] He participated in the writing of the Declaration of the Rights of Man and of the Citizen and proposed the Civil Constitution of the Clergy that nationalised the Church, and swore in the first four constitutional bishops, even though he had himself resigned as Bishop following his excommunication by Pope Pius VI in 1791. During the Fête de la Fédération on 14 July 1790, Talleyrand celebrated Mass.Notably, he promoted public education in full spirit of the Enlightenment by preparing a 216-page Report on Public Instruction. It proposed pyramidical structure rising through local, district, and departmental schools, and parts were later adopted.[11] During his 5 month tenure in the Estates-General, Talleyrand was also involved in drawing up the police regulations of Paris, proposed the suffrage of Jews, supported a ban on the tithes and invented a method to ensure loans.

Charles-Maurice de Talleyrand-Périgord ֆրանս. 2 փետրվարի 1754 — 17 մայիսի 1838), Բենեվենտոյի 1-ին իշխանը, ապա ՝ եղել է Թալեյրանի իշխանը, ֆրանսիացի հոգևորական և առաջատար դիվանագետ էր։Աստվածաբանություն ուսումնասիրելուց հետո նա 1780 թվականին դարձավ հոգևորականության գեներալ-գործակալ և ներկայացրեց կաթոլիկ եկեղեցին ֆրանսիական թագին:Ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես առաջ նա դարձավ Աուտունի եպիսկոպոս:Օտունի եպիսկոպոս ձեռնադրվելուց անմիջապես հետո Թալեյրանը ներկա է գտնվել 1789-ի Գերագույն կալվածքներին ՝ ներկայացնելով հոգևորականությունը ՝ Առաջին կալվածքը: Ֆրանսիական հեղափոխության ընթացքում Թալեյրանը խստորեն աջակցում էր հեղափոխականների հակակղերականությանը:Նա (և Միրաբոն) նպաստեցին Եկեղեցու գույքի յուրացմանը [10]: Նա մասնակցել է Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի գրմանը և առաջարկել է եկեղեցու քաղաքացիականացմամբ գործող հոգևորականության քաղաքացիական սահմանադրությունը և երդվել է առաջին չորս սահմանադրական եպիսկոպոսների մեջ, չնայած որ ինքը հրաժարվել էր եպիսկոպոսի պաշտոնից ՝ իր հանձնումից հետո 1790 թ. հուլիսի 14-ին Ֆետե դե լա Ֆեդերացիայի ժամանակ, Թալլեյրանդը պատարագ մատուցեց Պիոս VI- ի կողմից:Հատկանշական է, որ նա նպաստեց հանրային կրթությանը ՝ լուսավորության ամբողջ ոգով, պատրաստելով 216 էջանոց զեկույց հանրային հրահանգների մասին: Այն առաջարկում էր բուրգական կառուցվածք, որը բարձրանում էր տեղական, շրջանային և բաժանմունքային դպրոցների միջով, իսկ որոշ մասեր հետագայում ընդունվեցին: Ընդհանուր կալվածքներում իր 5 ամիս պաշտոնավարման ընթացքում Թալեյրանը մասնակցում էր նաև Փարիզի ոստիկանության կանոնակարգերի մշակմանը, առաջարկում էր հրեաների ընտրական իրավունք, աջակցում էր տասանորդի արգելքին և վարկեր ապահովելու մեթոդ էր հնարել։

Posted in Պատմություն, Առանց կարգի

Պատմություն Առաջադրանք 2

Առաջադրանք 2

Դասարանական/Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, Էջ 38-42, Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր/

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:

Նապոլեոնյան դարաշարջանում բարգավաճումները, իհարկե շատ էին, Նապոլեոնի բարենորոգումները վերաբերում էին հասարակական կյանքի բոլոր ասպարեզներին. թեև ամեն ինչ այլ էր. կառավարությունը, կառավարելու ձևը, իրադրությունները: Հետնապոլեոնյան դարաշրջանում, կարծում եմ, ամեն ինչ ավելի հստակ էր, հանգիստ:

  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:

Ըստ իս, զարգացման համար, ավելի լավ է բարենորոգումների ուղին: Հեղափոխությունն իր հետ բերում է մի նոր համակարգ, որի վերջնական կայունացման համար, պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի, և հնարավոր է, որ լինի հակառակ ազդեցությունը: Բարենորոգումների համար կան հստակ կետեր, որոնք փուլ առ փուլ իրականացնելու դեպքում, հանգում ենք մի նոր, ավելի լավ վիճակի:

  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
  • Europe_1815_map_en

Տանը

Ֆիլմը դիտելուց հետո նոր տեղեկությունները շարադրիր  քսան նախադասության սահմաններում: «Վիեննայի կոնգրեսը»/տեսաֆիլմ/

Տեսաֆիլմը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Տեսաֆիլմում պատկերավոր կերպով ասվում էր, որ ապրիլի 20-ին, Նապոլեոնը հրաժեշտ էր տվել իր գվարդիային և շքախմբի ուղեկցությամբ, ծովի միջով, ուղևորվել էր Էլբա կղզի ՝ այն վայր, որը նախատեսված էր իր աքսորի համար։ 1814 թվականի մայիսի 3-ին, հանդիսավոր կերպով, Փարիզ է մուտք գործում մահապատժի ենթարկված Լյուդովիկ 16-ի եղբայրը ՝ Լյուդովիկ 18-ը։ Իսկ մայիսի 30-ին, հաղթող պետությունների ու Ֆրանսիայի միջև, կնքվում է Փարիզյան պայմանագիրը, որը և դարձավ Եվրոպայի քաղաքական նոր կառուցվածքի հիմքը` համապատասխանելով դաշնակից գերտերությունների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի և Պրուսիայի մտադրություններին ու ծրագրերին։ Վավերացման փաստաթղթի տակ, Լյուդովիկոս 17–րդի ստորագրությունն էր։

1814-1815թթ. Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով:Նպատակն էր, ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն ծաղաղություն: Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն հիմք հանդիսացավ ավարտելու եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների,բացի Թուրքիայից. 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում  Անգլիան,  Ռուսաստանը  և Ավստրիան։ Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ Բոլորի հիշողության մեջ, այն մնացել է, որպես «Պարող վեհաժողով»: Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։ Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր ուներ իր շահերը։  Ռուսաստանը,  Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ  Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ  և  նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը: Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված  Նապոլեոնը,  1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը): Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ,  1815 թվականի հունիսի 9 ին,  Ռուսաստանը,  Պրուսիան,  Ավստրիան,  Անգլիան,  Ֆրանսիան,  Իսպանիան,  Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։  Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ: Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 շրջաններից բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը: Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։ Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը: Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր փոխադարձ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

«Վիեննայի վեհաժողովը և Թալեյրանը»

«Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»

Posted in Առանց կարգի

Գործնական քերականություն 23.11

1․ Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

Ա խմբում ե խոնարհմամբ բայերն են, իսկ Բ խմբում ա խոնարհմամբ բայերն են

2.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր–ընկերանալ, թանձր–թանձրանալ, խոր–խորանալ:

Բ. Վախ–վախենալ, կամ–կամենալ, մոտ–մոտենալ:

Գ. Հաս–հասունանալ, անց–անցնել, հագ–հագնել:

Դ-. Թիռ–թռնել, սառ–սառչել, կիպ–կպնել:

3.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել–ացն, հեռացնե–ացնլ, գգացնել–ցն, վախեցնել–եցնել, հիշեցնել–եցն, թռցնել–ցն, տեսցնել–ցն:

Posted in Առանց կարգի

Քիմիա դասարանում 23֊27

1*

Լրացրեք բաց թողնված բառերը 

Օքսիներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` -2 է:

Թթուները այն  բարդ նյութերն են,որոնք կազմված են ջրածնի  ատոմներից և թթվածնի մնացորդներից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոքսո խմբերից:

2*

Ք՞անի քիմիական տարրից է կազմված

HNO3,CO2

HNO3- 3 տարրից

CO2-2 տարրից

3 *Գրել քիմիական տարրեր անվանումները և հարաբերական ատոմայի զանգվածը

F-Ֆտոր-19

C-ածխածին-12

P-ֆոսֆոր-31

Si-սիլիցիում-28

Na-նատրիում-23

H-ջրածին-1

O-թթվածին-16

4.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2   աղյուսակում և անվանում`

ՄետաղներՈչմետաղներՕքսիդԹթուՀիմքԱղ
FePSO2HClBa(OH)2NaCl
AlSCaOHNO3Al(OH)3CaCO3

Cl2
MgOH2SO4Mg(NO3)2KNO3
BaO

Al2O3
Fe2O3

5.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`Կալիումի կարբոնատ

Կալիումի կարբոնատ– K2CO3

Մագնեզիումի ֆոսֆիդ-Mg3P2

Ալյումինի սուլֆատ-Al2(SO4)3

Բարիումի սիլիկատ-BaSiO3

5.Հաշվել LiCl-ի

*հարաբերական մոլեկուլային զանգվածը

Mr(LiCl)=Ar(Li)+Ar(Cl)=7+35,5=42,5

*զանգվածային հարաբերությունները *

7:35,5

*նշել կապի տեսակը

Իոնային

զանգվածայն բաժինները

7:42=0,17*100=17%

35,5:42=0,83*100=83%

6.Որոշել օքսիդացման ասիճանը.

CO-C2O-2

O2=O-2

H2=H1

HNO3-H1N5O-2

Posted in Առանց կարգի

Ընթերցողի օրագիրը

Բարի գալուստ <<Ընթերցողի օրագիրը>> բաժին սա շարունակական նախագիծ է, որի օգնությամբ դու կբացահայտես շատ հետաքրքիր գրքեր։

Նախագծի ժամանակահատվածը՝ — Շարունակական, շուրջ-տարյա։

Նախագծի Նպատակը՝-ներկայացնել մարդկանց ստեղծագործելու արվեստը և պատրաստել նրանց համար մատչելի վերլուծություն գրքերի վերաբերյալ։

Նախագծի հեղինակ՝ Ինեսսա Մկրտչյան։

Posted in Առանց կարգի

Ինքնաստուգում. Ֆիզիկա

արցեր.

1.Ինչ է ուսումնասիրում դինամիկան:

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարբեր տեսակի շարժումների առաջացման և դրանց փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։

2.Ինչ է նշանակում դինամիկա բառը:

ՈՒժ։

3. Նկարեք թելից կախված գնդիկ և պատկերեք գնդիկի վրա ազդող ուժերը: Ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցությունը, եթե գնդիկը դադարի վիճակում է:

4.Երբ է շարժվող մարմինը փոխում իր արագությունը:

5. Նյուտոնի առաջին օրենքը:

Մարմինը պահպանում է իր ուղղագիծ հավասարաչափ շարժումը և դադարի վիճակը այն ժամանակ, երբ նրա վրա այլ ուժեր չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասար են։

6. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Շարժվում է արդյոք մարմինը, թե դադարի վիճակում է:

Դադարի վիճակում է, քանի որ նրա վրա ուժեր չեն ազդում։

7.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

նրա վրա ազդող անհամակշիռ ուժերը։

8.Նյուտոնի երկրորդ օրենքը և բանաձևը:

Մարմնի արագության փոփոխության պատճառը ուղիղ համեմատական է այդ մարմնի վրա ազդող ուժերին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։

a=F/m

9. Ուժի չափման միավորը ՄՀ-ում:

Նյուտոն (Ն)։

10.Նյուտոնի երրորդ օրենքը և բանաձևը:

Երկու մարմիններ իրար հետ փոխազդում են մոդուլներով հավասար և իրար հակառակ ուղղված ուժերով։

F1=—F2

12.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի արագության և զանգվածի արտադրյալին, անվանվում է մարմնի իմպուլս։

13.Գրել իմպուլսի բանաձևը:

p=v*m v`արագություն, m զանգված, v՝ արագություն։

14. Իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդությունից, մնում է նույնը։

15.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ շարժում:

Դա այն շարժումն է որն առաջանում է այն ժամանակ, երբ մարմնից մի մաս է առանձնանում և այդ մարմինը ձեռք է բերում դրա հակառակ ուղղությունը և արագությունը։

16. Կարող է արդյոք ռեակտիվ ինքնաթիռը շարժվել անօդ տարածությունում:

Այո։

17.Ինչ մեծություններից է կախված հրթիռի արագությունը:

Արագությունից և զանգվածից։

բ) Ինչ ուժով է մարդը գնդակը սեղմում ուղղահայաց պատին, եթե պատի հակազդեցության ուժը 5Ն է:

5Ն ուժով է սեղմում մարդը գնդակը, քանի որ գնդակը այդ պահին գտնվում է դադարի վիճակում և նրա վրա ազդող ուժերը հավասար են։

Posted in Առանց կարգի

Գործնական քերականություն 20.11

 1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) — գիրք, շուն, գինի, կին:

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) — գրքում, շան, գինու, կնոջ:

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) — գրքին, շան, գինուն, կնոջ

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) — գրքից, շնից, գինուց, կնոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) — գրքով, շնով, գինով, կնոջով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) — գրքում, շան մեջ, գինու մեջ, կնոջ մեջ

2․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

«Ռու­բեն, — ասում եմ-անկատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ, — ու­զում եմ-անկատար ներկա, առաջին դեմք եզակի թիվ, որ ինձ մի լա­վու­թյուն անես: Պի­տի խնդ­րեմ, որ­պես­զի ինձ ան­կո­րիզ խա­ղո­ղի այ­գին տա­նես, որ ան­մի­ջա­պես «Արա­րատ» գե­րեզ­մա­նա­տան ետևում է, որով­հետև խա­ղո­ղի նո­րե­լուկ տերևներն ար­դեն բա­վա­կան մե­ծա­ցել ենվաղակատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, և դրանք քա­ղե­լու ժա­մա­նակն է, ու­զում եմ-անկատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ չորս-­հինգ դյու­ժին հա­վա­քել և տոլ­մա պատ­րաս­տել: Ահա­վոր քաղց եմ զգում Բիթ­լի­սի մեր ամե­նա­սի­րած կե­րա­կու­րի հան­դեպ»։ Ինչ խոսք, ար­դեն պար­զել էի-վաղակատար անցյալ, առաջին դեմք, եզակի թիվ, որ հա­մե­նայն դեպս մի­այն Բիթ­լի­սը չէր, որ ծա­նոթ էր և սի­րում էր-անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ խա­ղո­ղի տերևով տոլ­մա ու­տել։

 Այ թե հա­մեղ ու­տե­լիք է, ավան­դա­կան մա­ծունն էլ լց­նում ես — անկատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ կես դյու­ժին տոլ­մա­նե­րի վրա, հե­տո մի կես դյու­ժին էլ ես ավե­լաց­նում: «Որ­քան հաս­կա­նում եմ-անկատար ներկա, առաջին դեմք, եզակի թիվ, — ասում է-անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ Ռու­բե­նը, — խա­ղո­ղի տերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես-վաղակատար ներկա, երկրորդ դեմք, եզակի թիվ»։

3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան ինըսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարծում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

4․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է-հերիք է՝ հայացք նետեք-նայեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն-ինչքա~ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին-թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ-մի միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ -համընկումներ կան:

Posted in Առանց կարգի

Աշխարհագրություն.Իտալիա

Դասի հղումը  Այլ հղումներ 1234

1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

<<Մեծ ութնյակ>> առաջատար պետություններից մեկը՝ Իտալիան, Եվրոպական քաղաքակրթության գնագույն օջախներից է, աշխարհակալ Հռոմեական կայսրության ժառանգորդը: Իտալիան շատ զարգացած, մեծ և գեղեցիկ երկիր է: Ունի շատ տեսարժան վայրեր: Եվրոպան

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Իտալիա
Posted in Պատմություն

Պատմություն. Նապոլեոն Բոնապարտ

Առաջադրանք 1

Նապոլեոնի դարաշրջան

Նապոլեոն Բոնապարտ

Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները։

1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։

Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։


Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:


Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:

Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը: Սուրբ Հեղինեում Նապոլեոնն ասել է. «չարաբաստիկ իսպանական պատերազմը դարձել է դժբախտությունների սկզբնապատճառ»

Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

1. Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։

2. Հանճարեղ մարդիկ՝ մետեորներ են, որոնք աշխարհ են եկել այրվելու համար, որպեսզի լուսավորեն իրենց դարը։

3. Խոսքը պահելու լավագույն ձևը՝ դա ընդհանրապես խոսք չտալն է։

4. Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

5. Ռուսաստանում չկան ճանապարհներ՝ միայն ուղղություն։

6. Տուր մարդուն իշխանություն և կիմանաս թե ով է նա։

7. Մի փնտրեք վատ մտադրություն այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է բացատրել հիմարությամբ։

8. Երբ թշնամիդ սխալ է գործում՝ պետք չէ նրան խանգարել։ Դա անքաղաքավարի է։

9. Մարդկանց կառավարելու համար գոյություն ունի երկու լծակ՝ առաջինը դա անձնական շահն է, իսկ երկրոդը՝ փողը։

10. Մահը՝ լավագույն արտաքսումն է։

11. Հիմարը մեծ առավելություն ունի կրթված մարդու հանդեպ՝ նա միշտ գոհ է ինքն իրենից։

12. Ներելով նրանց, ովքեր ինձ պախարակում են՝ ես միշտ կարող եմ ինձ նրանցից բարձր դասել։

13. Երևակայությունը տիրում է աշխարհը։

14. Գեներալ, Դուք ինձնից բարձր եք հասակով՝ ուղիղ մեկ գլուխ։ Բայց եթե շարունակեք կոպտել ինձ՝ ապա ես անհապաղ կվերացնեմ այդ տարբերությունը։

15. Վախենալ պետք է ոչ թե նրանցից, ովքեր համաձայն չեն ձեր հետ, այլ նրանցից՝ ովքեր համաձայն չեն ձեզ հետ և վախենում են ձեզ այդ մասին ասել։

16. Հասսարակական կարծիքը՝ դա թեթևաբարո կին է։

17. Բոլոր կրոնները հորինվել են մարդկանց կողմից։

18. Անչափելի է ստորության խորությունը՝ մինչև որտեղ կարող է ընկնել մարդը։

19. Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։

20. Ուրիշի հիմարությունները՝ մեզ երբեք խելացի չեն դարձնի։

21. Պետք չէ թույլ տալ ամուսնանալ այն զույգերին, ովքեր իրար հետ ծանոթ են վեց ամսից պակաս։

22. Սվինով կարելի է անել ամեն ինչ, բայց նրա վրա չի կարելի նստել։

23. Վսեմից ծիծաղելի՝ ընդամենը մեկ քայլ է։

24. Եթե դու ուզում ես հասնել նպատակիդ, ապա պետք է ամեն օր, թեկուզ շատ կարճ, քայլ անել դեպի այդ նպատակ։

25. Արթնացրեք ինձ՝ միայն եթե վատ լուրեր լինեն, լավերի պարագայում՝ ոչ մի դեպքում։

Հետազոտական աշխատանք

<<Նապոլեոն Բոնապարտ>>

<<Ժոզեֆ Ֆուշե>>