Posted in Հայոց լեզու, Առանց կարգի

Հայոց լեզու. 31․01․2022

1․ Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր՝ ինչքան կարող ես։

2․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

լուռ-որակական ածական դրական

կիսաբաց-որակական ածական

լսվում էր-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական, կրավորական

այն-ցուցական դերանուն

գիշեր-գոյական, ուղղական, իրանիշ, եզակի

գարնան-գոյական, սեռական, իրանիշ, եզակի

փռել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

հոգնած-որակական ածական

ես-անձնական դերանուն ուղղական

ակնդետ-ձևի մակբայ

շրջեր֊գիտական ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական

կտեսներ-ենթադրական, 3-րդ դեմք, եզակի, անկանոն

այնպիսի-ցուցական դերանուն

շները-գոյական, ուղղական, ոչ անձհոգնակի

Տեքստ

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացած անձրևի աղմուկը։ Ջրհորդանից թափվում էր պղտոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թխպոտ գիշեր է, և անձրև է գալիս, կամ էլ պարզկա գիշեր է ՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան հետևից ինքը կամաց կանչեր․ <<Ես եմ, նանի, դուռը բաց>>։ Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրըդողդոջուն ձեռքերը կրծքին, ակնդետ նայում էր ականակիր խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայածք, այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց ՝ լսեց շան խուլ կաղկանձ և ասաց
Ինչքա՜ն միանման են հաչում շները

Posted in Առանց կարգի

Գրականություն. 30.01.2022

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

2.Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանք`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Մեծանալիս Թումանյանի հեքիաթները շատ էի կարդացել, սակայն երբեք նրան չեմ ճանաչել այնպես ինչպես հիմա։Նախկինում երբեք չեմ իմացել որ Թումանյանը այդքան անկեղծ կարող է լինել իր կյանքի մասին, այդքան բաց ու շիտակ նկարագրել իր մորը։Շատ տխրեցի կարդալով նրա մեծ վշտի մասին քանի որ տպավորություն էր որ իր տղայի մահից հետո իր մեջ էլ մի բան մահացավ առաջվա կատակասեր Թումանյանը ժամերով փակվում էր լուսահոգի որդու սենյակում և ոչինչ չէր խոսում ։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Թումանյանի ծնողները շատ հակասական մարդիկ էին եղել այդ իսկ պատճառով էլ մշտապես վիճել են, բայց իմ աչքերում նրանք շատ ուժեղ են եղել քանի որ չնայած այն փաստին որ նրանք իրար լավ չեն հասկացել ամեն հարցում, նրանք կարողացել են ճիշտ դաստիարակել իրենց որդուն։

3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Գյուղական ուսումնարաները բավականին դաժան մեթոդով էին ուսուցանում երեխաներին այժմ եղած ոչ մի ուսումնական հաստատություններում չենք հանդիպի նման երևույթի։Սակայն եղածը եղած է ինչքան էլ որ սխալ է եղել դաժան լինելը և ֆիզիկական վնաս հասցնելը, այդ ուսումնարանների նախատիպերի շնորհիվ է որ հետագայում ստեղծվել են ավելի որակյալ ուսումնական հաստատություններ։

Posted in Առանց կարգի

Պատում



Այս օր մենք դիտեցինք ֆիլմ որը պատմում էր մարդու հատկապես սեվամորթների իրավունքների ոտնահարման մասին ֆիլմը նայելիս տեղ֊տեղ հուզվում էի տեղ֊տեղ բարկանում այն վերաբերմունքից որը նրանք ստացել էին երկար տարիներ սպիտակամորթների կողմից ես կարծում եմ որ այս պարագայում մեղադրել ժողովրդին ռասիստ լինելու մեջ քանի որ իրավապահ մարմինները և երկրի կառավարությունը նրանց ստիպել էր մտածել հնարավորինս վատ և նեգատիվ սեվամորթների մասին։

Posted in Առանց կարգի

Պատում

Մենք այս օր խոսեցինք թուրքիայում բնակվող հայ համայնքների մասին։Եթե անկեղծ կյանքումս առաջին անգամ լսեցի օրինակ Տիգրան Չուխաջյանի կամ Պալյան եղբայրների մասին իսկ ինչ վերաբերվում էր Արա Գյուլերին Հակոբ Վարդովյանին Հակոբ Մարթայանին նրանց մասին լեսել էի սակայն քննարկման ընդացքում ավելի տեղեկացվեցի։Կարծում եմ որ ամեն Հայ պիտի իմանա նրանց մասին։քննարկումը անցկացնելուց հետո խաղացինք սեղանի խաղ որը կոչվում էր « Այն ինչ չեն սովորեցնում դպրոցում» անկեղծ կլինեմ ու կասեմ որ շատ հարցերի պատասխաններ չգիտեի սակայն դրան զուգահեռ հնարավորություն ունեցա ստանալու այդ հարցերի պատասխանները։

Posted in Առանց կարգի

Պատում


Մենք այս օր գնացինք մատենադարան ինչը անցավ շատ լավ և շատ հետաքրքիր։Շատ բաներ լսեցի հայկական գրական մշակույթի մասին սակայն եթե անկեղծ լինեմ կասեմ որ իմ մեջ տպավորվեցին մեկ պատմություն առաջինը դա հայկական շաղերի մասին էր

հայկական շաղերը եղել են նոտաներ որոնք դրվել են բառերի գլխավերևում իսկ ավելի բարդ շաղերը դրվել են բառերի նաև տառեր արանքներում, ըստ որի հայերը կարողացել են դեռևս յոթերորդ դարում երգել իրենց սեփական նոտաներով հետագայում Կոմիտասը գտավ այդ շախերից

քառասունիննը, բայց հետո ցավոք սրտի ցեղասպանության ընդացքում Կոմիտասի գրքերը անհետացան այս ամենը լսելով հասկացա որ մշակույթը շատ կարևոր դեր է խաղում ցանկացած պետության գոյության մեջ իմ օրը անցավ շատ ուսուցողական։

Posted in Առանց կարգի

Պատում


Այս օր մենք գնացինք սահադաշտ։Ես չեմ կարողանում սահել դրա համար սկզբում վախենում էի, հետո սկսեցի ընկերներիս օգնությամբ կանանց կանանց սովորել, մինջև վերջին պահն էլ չէի կարողանում ազատվել վախիցս սակաիյն լավ ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ ավելի կապվեցի ինձ այս օրը շատ դուր եկավ։

Posted in Առանց կարգի

Պատում

Մենք ասյ օր խոսեցինք իննը սովորություններ մասին որոնք սպանում են մեր հաջողությունը ինձ հետաքրքիր էր քանի որ ես իմ դասընկերներից յուրաքանչյուրը կիսվեց իր փորձով կասեմ որ իմ կարծիքն էլ փոխվեց որոշ թեմաների հետ կապված։Նաև նախապատրաստվեցինք ազգագրական Համշենյան նախագծին ընկեր Նունեի համագործակցությամբ։

Posted in Առանց կարգի

Ճամբարի առաջին օրը

Մեր հունվարյան ճամբարը արդեն սկսված է։ Այսօր ճամբարի առաջին օրն էր, Ընկեր Աննայի հետ օրը սկսեցինք քննարկելով մեր ճամաբարային հետագա գործենեությունը: Հետո մենք սկսկեցինք տեղեկություն գտնել Իսրայելի և Պաղեստինի պատերազմելու մասին: Մի փոքր կարդալուց ու տեղեկություն գտնելուց հետո, սկսկեցինք քննարկելը ու ես հասկացա, որ նրանց խնդիրը նման է մեր խնդրին: Նրանք էլ նույնպես հողի համար են կռվում:Որոշեցինք որ գնալու ենք սառցեդաշտ ու Մատենադարան: Դա դեռ ամենը չէ, ուրիշ անելու բաներ էլ ունեք: Ամփոփելով կգրեմ, որ այսօրը լավ անցավ…