Posted in Առանց կարգի

31․01․2023

Լրացրե՛ք։

1․ Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝ Աթոռ, սեղան 
  • կենդանիներ, oրինակ՝ նապաստակ, արջ
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ծիածան
  • անձինք, oրինակ՝ դասատու, շինարար

2․ Ի՞նչ հարցերի են պատասխանում գոյականները։

ով, ովքեր, ինչ, ինչեր

3․ Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • հատուկ և հասարակ
  • թանձրացական վերացական
  • անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

4․ Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի

5․ Հոգնակի թիվը կազմվում է եր ներ մասնիկների միջոցով։

6․ Միավանկ բառերին ավելանում է եր ներ վերջավորությունը։ Օրինակներ՝

Բազմավանկ բառերին ավելանում է ներ վերջավորությունը։ Օրօնակներ՝

5․ Շեղումներ կանոններից․

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

6․ Ճիշտ դասավորեք պարբերությունները։

1. Հայաստանի տարածքում գծանկարչության ամենահին նմուշներից են Արագած լեռան վրա, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր պահպանված ժայռուսպատկերները:

2. Գծանկարչությունը կերպարվեստի հին տեսակ է․ քարանձավների պատերին հնագույն նկարիչների թողած նկարները, հին հունական սկահակների պատկերներն ու գծանկարները, վերածննդի հռչակավոր վարպետների փորագրություններն ու գծանկարները գրաֆիկական հիասքանչ ստեղծագործություններ են:

3. Հետագայում գծանկարչությունը նոր վերելք ապրեց Հովնաթանյանների, ապա Հ. Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի արվեստով։

4. Իսկ հին և միջին դարերից մեզ հայտնի են որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձաններ, որոնք վկայում են, թե ինչպիսի կատարելության էր հասել այն ժամանակ հայկական գծանկարչությունը:

Պարբերությունները նշող թվերի դասավորության ո՞ր տարբնրակն է համապատասխանում տեքստի տրամաբանական և քերականական ճիշտ կառուցվածքին:

1) 1, 3, 4, 2

2) 2,4,3,1

3) 3,2,4,1

4) 2,1,4,3

7․ Փակագծերում տրված բառրից մեկը տվյալ նախադասությանը համապատասպանում է, մյուսը՝ ոչ։ Ընդգծիր ճիշտ բառը։

ա. Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը։

բ. Ով իր խղճմտանքի դեմ է գործում, չի կսրող նրա խայթոցից (1. զերծ, 2. զուրկ) լինել. խղճի խայթը մահվանից էլ խիստ է:

գ. Բարեկամության օրենքը հաստատվում ու (1․ պահպանվում է, 2. պաշտպանվում է) հավատարմության մեջ. ուր հավատարմություն չկա, այնտեղ չկա և բարեկամություն:

դ. Մարդկանց վնասող բազում չարիքներ սովորաբար առաջ են գալիս (1. թույր, 2. թյուր) կասկածներից։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշա:

1) ա-2, բ-1, գ-1, դ-2

2) ա-2, բ-2, գ-1, դ-1

3) ա-1, բ-2, գ-2, դ-1

4) ա-1, բ-1, գ-1, դ-2

8․ Խմբագրեք նյութերից մեկը։

ԱԼԻՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ես, ես և ես… 

Սիրում եմ ինքս ինձ իմ բոլոր (կողմերով) գեղեցկությունով, թերություններով, սխալներով, թուլություններով, մթություններով։
Ես սիրում եմ ինձ, քանի որ արժանի եմ դրան: 
Ես (մեծ) բարձր ուժի տեր մարդ եմ, ով կարող է սարեր շարժել իր սիրով, մտքերով և երազանքներով։ 
Ես լավն եմ, բարի, ուրախ, լի կյանքով և սիրով, վարակիչ իմ պայթուցիկ էներգիայով։
Որոշ բաներ կարող են հավասարապես էական նշանակություն ունենալ, բայց ոչինչ ավելի կարևոր չէ, քան (ինքդ քեզ) ինքն իրեն սիրելը։ 
Եվ այս պահին այն սերը, որ ես ունեմ իմ հանդեպ, անցնում է վեր ու վեր: 
Դա կարող է հասնել տիեզերքի ծայրին, եթե ես պարզապես այն փաթաթեմ։
Ես սիրում եմ ինձ իմ ամենախենթ, խելացի, գեղեցիկ, մութ ու զվարճալի ձևերով։
Ես սիրում եմ ինձ այնպես, ինչպես ոչ ոք չի սիրում։
Ես սիրում եմ ինձ իմ լիարժեք դժբախտությունների մեջ։
Ես այն ամենն եմ, ինչ կարող եմ և կլինեմ։
Ես չեմ վախենում եմ հպարտանալ իմ թերություններով և հպարտորեն կրում եմ դրանք, քանի որ ոչ ոք կատարյալ չէ։
Սա ինձ համար նոր ճանապարհորդության մեկնարկ է։
Սիրո և ինքնաընդունման ճանապարհորդություն։
Ուղևորություն ՝ լիովին գրկելու և գնահատելու իմ ես-ը։
Ես ինձ թույլ եմ տալիս ընկնել իմ ամենահիմար և ամենամեծ ձևով, պարզապես վեր կենալու և նորից շունչ քաշելու։
Ձախողումը ինձ չի խանգարի, բայց ավելի ուժեղ է դարձնելու։ 
Ես լիովին տեսնում եմ ինձ և ժպտում իմ անկատար և աղավաղված արտացոլանքին։
Այնքան ամուր գրկեցի ինքս ինձ, հրաժարվելով բաց թողնելուց
Որքան շատ ժամանակ եմ անցկացնում ինձ հետ, ինչքան ավելի ու ավելի է մեծանում իմ սերը։ 
Արդյո՞ք դա վատ է առողջության համար: Ես այդպես չեմ կարծում։
Ճիշտ է, ես ավելի լավ եմ, ավելի երջանիկ, ավելի ազատ, հզոր, խաղաղ։
Արեգակը շողում է ինձ վրա։
Ես ոչ մի օգնության կարիք չունեմ գեղեցիկ լինելու համար, որովհետև ես ինձ ձեռք եմ բերել։
Ես այդ անզուսպ լույսն ստացել եմ իմ ներսից։
Ես ինքս ինձ հետ կիսում եմ ծիծաղը, ուրախությունն ու տխրությունը։
Ես սովորել եմ իմ փուլերը։
Այնքան հեռավոր այդ փոքրիկ անապահով աղջկանից, որին ես գիտեի։
Քանի որ ես թույլ եմ տալիս, որ նրա կարծիքները կարևոր լինեն։
Ես ընդունել եմ նրա տարբերությունը, նրա տարբեր տեսակի գեղեցկությունը, ես սովորել եմ սիրել։
Ամբողջության, ինքնուրույն ընդունման, մխիթարության և սիրո այս զգացումը ազատագրել է իմ էությունը:

Posted in Առանց կարգի

Տնտեսություն

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Ինչ է տնտեսագիտությունը, երբէ այն առաջացել

Տնտեսագիտությունը հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը այն առաջացել է 1638թ.֊ին

  • ինչ է բարիքը և ռեսուրսը

Բարիքը մարդու պահանջմունքների համար անհրաժեշտ միջոցն է։Ռեսուրսները արտադրական նշանակության միջոցներն են, որոնք օգտագործվում ևն անհրաժեշտ ապառման բարիքներ արադրևլու համար։

  • Որ վարքագիծն են կոչում տնտեսող

Մարդիկ ձգտում են հնարավորության սահմաններում ռեսուրաներն օգտագործել անկո- րուստ և խնայողաբար: Այսինքն` ռեստորաների նվազագույն ծախսերով ապահով- վում է բարիքների արտադրության ավելի մեծ բանակություն: Մադու (ասալա- ղի) այդպիսի վարքագիծը կոչվում է տնտեսող։

  • ինչ է այլընտրանքային արժեքը

Այլընտրանքային արժեքը բարիքի այն քանակությունն է, որի արտադրությունից պետք է հրաժարվել` հօգուտ մյուս(ներ)ի։

  • Որոնք են շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները

Շուկայական տնտեսությանը նախորդել է բնատնտեսության հիմնական առանձնահատկությունը այն է, որ առանձին ընտանիքներ կամ համայնքներ միաժամանակ և՛ բարիրքի արտադրողներ էին, և՛ սպառողներ։ Այսինքն՝ իրենք արտադրել են, իրենք էլ սպառել, և գրեթե գոյություն չի ունեցել բարիքների փոխանակություն։ Բնատնտեսությունը բնորոշ է հասարակության զարգացման նախնական փուլին։ Տնտեսության այդ ձևը պահմանվել է հետամնաց և թույլ զարգացած երկրներում։ Բնատնտեսությանն աստիճանաբար փոխարինել են շուկայական տնտեսությունը։ Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալներն են․ առաջին՝ աշխատանքային հասարակական բաժանումը, երկրորդ՝ բարիքների նկատմամբ սեփականության ձևավորումը, երրորդ՝ արտադրողների տնտեսական առանձնացվածությունը։

  • Ինչ է սեփականությունը, ինչ ձևեր ունի այն

Սեփականությունը բարիքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրական հնարավորությունն է։ Դա կարգավորվում է օրենքով։ Համապատասխան օրենքներով սահմանվում է բարիքի՝ սեփականատիրոջը պատկանելը։ Հետևաբար՝ սեփականություն հասկացությունն ունի և՛ տնտեսական, և՛ իրավական բովանդակություններ։

Posted in Առանց կարգի

Ճամբարային յոթերորդ օրը՝ թանգարանում

Հունվարի 17-ը՝ ճամբարային 7-րդ օրը սկսվեց ճամբարային ընդհանուր պարապմունքով, որից հետո հավաքվեցինք ընկեր Վարդանի դասասենյակում, նախապատրաստվեցինք և քաղաքային երթուղայինով շարժվեցինք դեպի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան։ Այս եզակի թանգարանում մենք ծանոթացանք մեր պապերի, տատերի 200 տարվա պատմություն ունեցող կենցաղին։ Առաջին սրահում արտացոլված էր փայտագործությունը ու դրա կիրառումը կենցաղի մեջ։

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ մի անկյուն, որտեղ առանձնացված էին ձեռքի աշխատանքներ մանր իրերի վրա, ինչպիսիք են լուցկին, ցորենի հատիկները, բրինձը, այլ։

Դրանից հետո տեսանք նաև մետաղյա աշխատանքներ։

 Շատ գեղեցիկ, մանրակրկիտ արված ձեռքի աշխատանքներ կային, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ նկարում պատկերվածը։ Դրանից հետո արդեն անցանք ժանյակագործությանը, իսկ հետո՝ գորգագործությանը։

Գորգագործության սրահում էքսկուրսավարը հաղորդեց, որ գորգի արժեքը կարող ես իմանալ՝ նայելով գորգի վրայի տարեթվի և անվան առաջին տառի առկայությանը, եթե դրանք առկա են գորգի վրա, ուրեմն այն արժեքավոր է։ Նաև իմացանք վիշապագորգերի մասին, որոնց մասին նախկինում ես չէի տեսել և ոչ էլ լսել։ Գորգերի հարուստ սրահի ուսումնասիրությամբ էլ ավարտեցինք մեր շրջայց-պարապմունքը թանգարանում։ 

Ինձ ամեն ինչ դուր եկավ, քանի որ տեսա ու լսեցի շատ բաներ, որոնց մասին նախկինում չգիտեի։

Posted in Առանց կարգի

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար. օր 2-րդ

Հունվարի 10-ը՝ ճամբարային երկրորդ օրը սկսեցինք ճամբարային ընդհանուր պարապմունքով, որից հետո ջոկատի ղեկավար ընկեր Վարդանի հետ քննարկեցինք օրվա անելիքները, նախապատրաստվեցինք դրանց իրականացմանը։
Նախ մասնակցեցինք անգլերենի դասավանդող ընկեր Նունե Այդինյանի համագործակցային նախագծին, որի շրջանակում խաղացինք շատ հետաքրքիր խաղ՝ «Պոլիտեա»։

Բաժանվեցինք երկու խմբի, հետո յուրաքանչյուր թիմում մեկ հոգի վերցնում էր մեկ քարտ, փորձում բացատրել քարտի վրա գրված բառերը՝ առանց արմատ կամ հուշող բառ օգտագործելու։ Խաղի բարդությունը կայանում էր նրանում, որ քարտի վրա գրված բոլոր բառերը կապ ունեին քաղաքականության հետ, որի համար անհրաժեշտ էր օգտագործել մեր քաղաքագիտական գիտելիքները։

Հետաքրքիր խաղից հետո քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց։ Ընկեր Արմինե Աբրահամյանի ջոկատի հետ միասին խոսեցինք բարբառների մասին, ընկեր Վարդանը առանձնացրել էր Գորիսի տարածաշրջանի բառբառային բառեր, որոնք կարդաց երեխաների համար, բացատրեց դրանց նշանակությունը, չնայած երեխաներից շատերը արդեն հասկանում էին, քանի որ կամ բարբառակիր էին, կամ ընտանիքներում ունեին բարբառակիր ծնողներ։ Հետո հենց իրենք՝ սովորողները, ներկայացրին իրենց իմացած բառերը։

Այնուհետև մեր ջոկատի ճամբարական, 9-րդ դասարանի սովորող, արմատներով լոռեցի Քեթրինը կարդաց Հ. Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը, որում, ինչպես գիտեք, նույնպես գործածված են բարբառային բառեր։ Քեթրինը, որպես լոռեցի, ճամբարականներին բացատրեց ամեն բառի իմաստը։ Հետաքրքիր դասը ամփոփեց ընկեր Վարդանը երեխաների կողմից հնչած հարցերով, նոր լրացումներով ու վերհիշելով բոլոր բարբառային բառերն ու դրանց նշանակությունը։

Այս ամենից հետո քայլեցինք դեպի Ուսումնական ագարակ, իսկ օրը բավականին տաք ու արևոտ էր, տրամադրող, ամեն ինչ շատ գեղեցիկ էր, տեսանք կենդանիներին, ագարակի հետաքրքիր տոնածառը, որը պատրաստված էր չոր խոտից։

Ագարակից քայլեցինք դեպի Մայր դպրոց՝ ճանապարհին զրուցելով, վերհիշելով բարբառային բառերը։ Ընկեր Վարդանի հետ դասարանում ամփոփեցինք ճամբարային երկրորդ օրը և քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները: