Posted in Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  •  Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները :

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տագնապալի վիճակ էր ստեղծվել Հայաստանում և Անդրկովկասում։ Մի կողմից՝ ցրտաշունչ ձմեռ, սով, քայքայում, իսկ մյուս կողմից՝ թուրք-քրդական ավազակային հարձակումներ, թալան, սպանություններ։ Երկրամասի համար առավել կործանարար հետևանք ունեցավ Կովկասյան ռազմաճակատի շուրջ կեսմիլիոնանոց բանակի քայքայումը։

  •  Վերլուծել Երզնկայի զինադադարը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարության կոչը արձագանք չգտավ Անտանտի տերությունների կողմից։ Ուստի Ռուսաստանին պատերազմից դուրս բերելու և հաշտություն կնքելու նպատակով 1917թ. վերջերին խորհրդային կառավարությունը զինադադար կնքեց Գերմանիայի հետ, ու սկսվեցին անջատ հաշտության բանակցությունները։Խորհրդային Ռուսաստանի օրինակով Անդրկովկասյան կոմիսարիատը ևս, արձագանքելով հաշտության գաղափարին, որոշեց զինադադար կայացնել թուրքերի հետ։ Կողմերը ընդառաջ գնացին իրար, և 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրվեց զինադադար։

  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց
«Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը,
ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ
հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը
ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:

  •  Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանը Գերմանիայի և նրա դաշնակիցների, այդ թվում Թուրքիայի հետ Բրեստ-Լիտովսկում կնքել է հաշտության ծանր պայմանագիր։ Այդ կողոպտիչ պայմանագրով, Գերմանիայի ճնշման տակ, Ռուսաստանը Թուրքիային էր հանձնում ոչ միայն ամբողջ Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի մասը կազմող Կարսը, Արդահանը, ինչպես նաև Վրաստանից՝ Բաթումը։ Բրեստի պայմանագրի 4-րդ կետում ասվում էր. «Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի Արևելյան Անատոլիայի գավառների (Արևմտյան Հայաստան) շուտափույթ մաքրումը և դրանց օրինական հանձնումը Թուրքիային։ Արդահանի, Կարսի ու Բաթումի օկրուգները ևս անհապաղ պիտի մաքրվեն ռուսական զորքերից»։ Այսինքն՝ վերականգնվում էր այն սահմանագիծը, որը գոյություն էր ունեցել մինչև 1877–1878թթ. ռուս–թուրքական պատերազմը։

Posted in Անգլերեն

Preparing for the exams

I.Read the text and answer the questions following it.

The earliest books were written on tablets of wood or pieces of bark. In Greece and Rome, the tablets of wood were covered with wax, and writing was impressed upon them with a small stick called “stylus”. These tablets were held together on one side with thin strips of leather or metal rings. After baking, the tablets were kept on shelves, just like books are kept today. Although the clay tablets didn’t look very beautiful, they were long-lasting and some of them survived until the present day. The earliest books of the ancient world were written on papyrus and skins of young animals. Though paper has been known in China since the first century, the secret of papermaking came to Europe much later.

Books were quite common in ancient Rome: we know that there were many booksellers and the first public library was founded there about 39 B.C. Only the rich could buy books or make their slaves copy books from important libraries. By the time of the Middle Ages all books were handwriting and often beautifully decorated. Libraries used to chain books to shelves so that they could not be removed from the building. But very few people could read them. The invention of printing was really a great event in history.

1.Were the earliest books written on papers?

No, earliest books were written on tablets and papyrus.

2.When was the first public library founded?

First public library was founded in 39 B.C.

3.The word ancient may best be replaces by old.

4.What is the main idea of the text?

The main idea of the text is how people made books in ancient Rome and Greece.

Exercises

II.Write the verbs in the right tense form.

“Mummy! Mummy!” shouted little Melanie running to the kitchen. “There is a parcel. The postman has brought a parcel!”

Her mother, Sally, looked at her in surprise. She had no idea who could have sent them a parcel. Maybe it was a mistake. She hurried to the door to find out.

The postman was standing at the door, holding a parcel about the size of a small brick.

“From America, madam,” he said. “See! American stamps.”

III.Translate the sentences from Armenian into English.

1.Նրանց պատվիրակությունը կժամանի այսօր երեկոյան, այնպես չէ՞:

Their delegation will arrive today evening, won’t it?

2.Ի՞նչ էիր խոսում Թոմի հետ, երբ ես ներս մտա:

What were you talking with Tom when I came in.

3.Աննան արդեն խոսել է և՛ Մերիի, և՛ Անիի հետ. նրանք երկուսն էլ համաձայն են գալ մեզ հետ:

Anna has already spoken with both Mary and Ani. They both agreed to come with us.

4.Ես հասկացա, որ շատ դժվար կլինի անել այդ աշխատանքը մենակ:

I understood that it would be hard to do this work alone.

5.Դուք գիտեք, թե ե՞րբ է վորանորոգվել այս դպրոցը:

Այո, այն վերանորոգվել է հինգ տարի առաջ:

Do you know when this school was repaired?

Yes, it was repaired 5 years ago

Posted in Հայոց լեզու, Առանց կարգի

Ավելորդը․Վերլուծություն

Պատմվացքը սկսվում է Հաճի ախայի բնավորության գծերը ընգծելով, որից հետևություն կարող էինք անել որ Հաճի աղան բծախնդիր ու խիստ մարդ էր։Պատմվացքի իրադարձությունների զարգանալուն պես մեք հասկանում ենք, որ նա նաև սառնասիրտ էր քանի որ նա կատարում է մի որոշում ըստ որի, նրանք թողնելու էին նրա հարազատ անդամալույծ քրոջը թուրքերի հարձակման ժամանակ և հեռանաին քանի որ սահնակի վրա տեղ չեր գտնվի իր հարստության համար։Բայց երբ նրանք փրկվում են ու արդեն կացարան են ունենում Հաճի ախայի սիրտը սկսում է տանջել իրեն նա անդատ հիշում է իր անդամալույծ քրոջը և թԷ ինչպես նրան մենակ թողեց, և երբ աղան արդեն անկողնային հիվանդ է լինում տերտերի միջոցով փորձում է բարեգործություն անել ինչը նախկինում երբեք չէր արել նա դա անում է ու ասում <<անդամալույծի ոգու հանգստության համար>>։

Ես կարծում եմ որ բատմվացքը ուզում էր մեզ սովորեցնել թե ինչ կարևոր է ըտնանիքը անկախ ամեն ինչից ութե ինչ լավ կզգաս քեզ ու անմեղ (մաքուր) երբ բարեգործություն կանես ու մեկին կոգնես և իհարկե նաև սովորեցնում էր որ ինչքան էլ դժվար վաստակած լինես նյութական հարստությունտ պետք չէ դա ամեն ինջից վեր դասել։

Posted in Առանց կարգի

Հարավարևելյան Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանաց ափերը ողողող ջրային ավազանները: 
  2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները: Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:
  3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:  Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:
  4. Փորձել համեմատել Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանների աշխարհագրական դիրքը, բնական պայմաններն ու բնական ռեսուրսները։ Հարավային և Հարավարևելյան Ասիաներում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն թույլ է մեքենաշինությունը, երկու համ հարավային համ հարավարևելյան Ասիաներում մեծ հարստություն է հողը և զարգացած է բուսականությունը։Տարբերություններից այն է, որ Հարավային Ասիայում բնակչության աճը ավելի շատ է և բնակչությունը շատ խիտ է, իսկ հարավարևելյան երկրներում այն մջին է։ հարավարևելյան Ասիայի առանձնահատկությաններից նաև այն է, որ հարավարևելյան Ասիայի երկրները շատ զարգացած են և Վյետնամը, որը այնտեղ գտնվում է ապահովում է Ասիայի կապը ամբողջ աշխարհի հետ։
Posted in Առանց կարգի

26 апреля — 30 апреля

  1. Найдите в предложениях подлежащее и подчеркните его.
    По преданию, в день Святой Троицы Пётр I, осматривая Заячий остров, срезал две полосы дёрна, положил их крестообразно и сказал: «Здесь быть городу». В это время в небе появился орёл и стал парить над императором, что сочли добрым знаком. И город был основан. Он стал символом величия и мощи Государства Российского.
    Минуло почти три века. А Северная Пальмира продолжает по корять нас своей сдержанной загадочной красотой. Любить этот город – значит постоянно постигать его тайну.

2. Прочитайте, определите границы предложений. Подчеркните в предложениях сказуемое. Озаглавьте текст и перескажите его.
Этого нахального воробья я заприметил давно. Я даже придумал ему имя и фамилию – Афонька Вредный. Этот Афонька никогда не ел в общей компании, он таскал чужие куски воробей хватал у кого-нибудь из- под носа самый большой кусок и летел с ним на край крыши, иногда в клюв Афоньке попадался огромный тяжёлый кусок добыча оттягивала его голову книзу тогда он летел, перевернувшись в воздухе хвостом. Афонька со страшной
силой махал крыльями, этот шум доносился ко мне в комнату сквозь стекло.

3. Подчеркните главные члены предложения.

  1. Воробей лежал на моей ладони.

2. На пригорке играли лисята.

3. За рекой поднялась большая тёмная туча.

4. Ветер гнул макушки деревьев.

5. На землю упали тяжёлые капли дождя.

6. Вскоре хлынул тёплый
летний дождь.

7. Небо прояснилось.

8. Снова вернулось ласковое лето.

9.Мы с нетерпением ждали весны.

10. Листья падают с клёнов

Posted in Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, ապրիլի 23-30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջում, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու,
կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15–հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց
ազգային խորհուրդը: Այն հայտնի է նաև Արևելահայ ազգային խորհուրդ անունով: Խորհրդի նախագահն էր Ա. Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն. Աղբալյանը: Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր: Կովկասի հայաբնակ քաղաքներում և Հայաստանի վարչական կենտրոններում ձևավորվեցին խորհրդի տեղական մարմինները: Ազգային կենտրոնական նոր մարմնի ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի (1912–1917 թթ.) գործունեությունը: Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրները տնօրինող գլխավոր մարմինը:

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Հայերն շահագրգռված էին երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում, քանի որ նրանք շատ էին տուժել և միայն դրա շնորհիվ նրանք կարող էին սահմանական փոփոխություններ կատարել քարտեզի վրա։

Posted in Առանց կարգի

Մաշկի սնկային հիվանդություններ

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն, մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենի միջոցով։ Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները։ Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է՝ քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը՝ ոտնաթաթերն ու թևատակերը։ Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում։ Հիվանդության հարուցիչը կարող է գոյատևել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն։ 1 տոկոսանոց ֆորմալինը ևս սնկիկների մեծ թշնամին է. վերացնում է 10 րոպեի ընթացքում։ Քլորամինի լուծույթում դրանք վերանում են 30-40 րոպեի ընթացքում։ Մաշկի սնկային հիվանդության զարգացման համար էական է տարիքը։ Օրինակ, «լիշայ» հիվանդությամբ հիվանդանում են միայն նախադպրոցական ու դպրոցական ցածր դասարանի երեխաները, իսկ մեծերը հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ։ Իսկ ահա ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդություններով հիվանդանում են միայն մեծերը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև նյութափոխանակության խանգարումները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդություններն ուղեկցվում են մաշկի թթվայնության նվազմամբ։ Հիվանդանալու հավանականությունը մեծ է հղիների և նոր ծննդաբերածների մոտ։ Այդ ժամանակահատվածում կնոջ դիմադրողականությունը թուլանում է՝ ոչ լիարժեք սնվելուց, վիտամինների պակասից, ու սնկային հիվանդության համար բարենպաստ պայմաններ են առաջանում։ Մաշկի սնկային հիվանդությունները բաժանվում են չորս խմբի, կերատոմիկոզներ (եղջերասընկագարություն), ախտահարվում է վերնամաշկի միայն եղջերային շերտը, առանց բուն մաշկում բորբոքային երևույթների առաջացման, ունեն թույլ հպավարակելիություն։ Այդ խմբից է գունափոփոխ կամ թեփատու որքինը։ էպիղերմոմի-կոզներ կամ դերմաաոֆիաիան, որոնց ժամանակ սնկերը տեղադրվում են վերնամաշկի հաստության մեջ։ Դրանցից երեքով (աճուկային էպիդերմոֆիտիա, ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, ռուբրոմիկոզ) վարակվում են հիմնականում հասարակական բաղնիքներում, լողավազաններում ու սպորտհրապարակներում։ Խմորասնկային մակերեսային ախտահարումները (կանդիդամիկոզ) առաջանում են անտիբիոտիկների ոչ արդյունավետ օգտագործումից և ածխաջրային փոխանակության խանգարումից (շաքարային հիվանդություն)։ Մաշկից բացի ախաահարվում են նաև եղունգների թերթիկները, լորձաթաղանթները, ներքին օրգանները։ Տրիխոմիկոզների դեպքում (մակերեսային արիխոֆիտիա կամ մակերեսային մաշկասնկագարություն, ինֆիլարատիվ-թարախակալվող արիխոֆիտիա, գոնջ) վարակի աղբյուր են հիվանդ մարդը և որոշ կենդանիներ։ Մեծ մասամբ ախտահարումն ընդգրկում է նաև մազերն ու եղունգները։ Խորը սնկային հիվանդությունների (ակտինոմիկոզ, խոր բլաստոմիկոզ, սպորոտրիխռզ և այլն) հարուցիչները ներթափանցում են ենթամաշկ, մկանները, ոսկրերը, ավշային հանգույցները, ներքին օրգանները և առաջացնում ծանր ախտահարումներ։

Posted in Առանց կարգի

Արտաթորության համակարգի, երիկամների հանդիպող հիվանդությունները

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։

Նախակենդանիների օրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։

Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։

Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիում, կալիում, ֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։

Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Posted in Առանց կարգի

Մաթմատիկա առանց բանաձևերի․ Ֆինանսական կրթություն

Խնդիրներ

  • Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:

1)105 000+150 000+125 000=375 000

2)150 000:375 000=40%

  • Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
    բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
    Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
    հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:

2.Գինը իջավ:

  • Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:

3.000.000×10=300.000

  • Խանութում ապառիկ, առանց կանխավճարի վաճառվում է 279 000
    դրամ արժողությամբ համակարգիչ՝ պայմանով, որ պարտքը պետք է
    փակվի 9 ամսվա ընթացքում: Շուշանը գիտեր, որ խելամիտ կլինի, եթե
    պարտքը չգերազանցի եկամուտի 30%-ը: Հարմա՞ր է նրան գնել այդ
    համակարգիչը, եթե իր եկամուտը ամսական կազմում է 110000դրամ:

Այո

  • Անհատ ձեռներեցին հարկավոր էր մեկ տարով 5 միլիոն դրամ վարկ
    վերցնել: Նա պարզեց, որ «Ա» բանկը կարող է ցանկացած չափի վարկ
    տալ տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ «Բ» բանկը վարկ է տալիս՝
    մինչև 2 միլիոն դրամի դեպքում 17%, իսկ 2 միլիոն դրամից ավելիի
    դեպքում 19% տոկոսադրույքով:

    Ինչպիսի՞ ընտրություն կատարի ձեռներեցը, որպեսզի վարկի համար
    վճարելիք ծախսը լինի նվազագույն: Հաշվել այդ ծախսը:
  • Հիմնարկի հաստիքացուցակն ունի հետևյալ տեսքը՝
    Պաշտոն Աշխատավարձ
    Տնօրեն 400 000 դրամ
    Հաշվապահ 270 000 դրամ
    Բաժնի վարիչ 250 000 դրամ
    Գլխավոր մասնագետ 200 000 դրամ
    Մասնագետ 150 000 դրամ
    Գործավար 100 000 դրամ
    Տնօրենը Ձեզ առաջարկում է նոր հաստիք՝ խորհրդատու, որի աշխատավարձի չափը որոշվում է բոլոր աշխատողների աշխատավարձերի բնութագրիչ ցուցանիշներից մեկով՝ կա՛մ ըստ միջին թվաբանականի, կա՛մ ըստ մոդայի, կա՛մ ըստ միջնաթվի: Դուք ո՞ր ցուցանիշն եք ընտրում բարձր աշխատավարձ ունենալու համար:

Posted in Պատմություն

Պատմություն․ 18-22

Գրել «Հայոց Մեծ Եղեռնը» թեմայով հետազոտական աշխատանք մեկ էջի սահմանում.

Տես՝ այստեղ։

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։

Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

  • Ցեղասպանության կազմակերպումը

1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 

Սակայն մինչև 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին տեղային բնույթ, ինչը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից ավելի ուշ գործարկված արտաքսումներից և սպանություններից:

  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/

Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ: Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը:

Հայերի ինքնապաշտպանություններ տեղի ունեցան նաև Ուրֆայում և Մուշում և մի քանի այլ վայրերում։

Հայոց ցեղասպանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • Եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ը երեք անգամ ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։