Posted in Քաղաքագիտություն

Թեմա 13՝  Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Շարունակել կարդալ “Թեմա 13՝  Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն։ Օրինակ՝ բյուջետային վերահսկողություն, միջազգային խնդիրների պարզաբանում և լուծում, վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը։

Շարունակել կարդալ “Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 12՝ Ազգային շահեր

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

Ազգային շահը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի համար և երկրի ներսում, և մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։

Շարունակել կարդալ “Թեմա 12՝ Ազգային շահեր”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 10՝ Միջազգային իրավունք

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

Ազգային իրավունքը կապված է պետության ներքին խնդիրների և կյանքի հետ, իսկ միջազգայինը կապված է այլ երկրների հետ կապեր հաստատելու հետ։ Նաև ամեն պետություն ունի իր տարբերվող ներքին իրավունքները, բայց միջազգային իրավունքները մեկն են բոլորի համար։

Շարունակել կարդալ “Թեմա 10՝ Միջազգային իրավունք”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները



1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Արտաքին քաղաքականությունը պետական մարմինների նպատակային գործունեությունն է, որի արդյունքում պետք է նվաճվեն պետության առջև դրված խնդիրները արտաքին հարաբերությունների ոլորտում։ Արտաքին քաղաքականությունն ուղղակի կախում ունի պետության սոցիալական, տնտեսական վիճակներից, անվտանգության պահպանման խնդրից, դրա բնակչության շրջանում ձևավորված որոշակի արժեքներից, մշակույթից, աշխարհագրական դիրքից և այլն, հետևաբար սրանց վրա էլ հիմնվում է պետության արտաքին քաղաքականությունը։ Քանի որ, բնականաբար, պետության և դրա բնակչության շահերից չի բխում վտանգավոր արտաքին քաղաքականություն վարելը, պատերազմ հրահրելը կամ ընդհանուր առմամբ աշխարհում/տարածաշրջանում ներդաշնակության խախտումը, արտաքին քաղաքականությունը պետք է վարվի մեծ զգուշությամբ և, բնականաբար, պետք է համապատասխանի պետության և ժողովրդի շահերին։

Շարունակել կարդալ “Թեմա9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցություններից մեկի ծրագիրը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Հիմնական քաղաքական կուսակցությունները ներառում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և այլն: Այդ ժամանակից ի վեր քաղաքական լանդշաֆտը կարող է զարգանալ, ուստի խորհուրդ եմ տալիս ստուգել վերջին աղբյուրները ամենաարդիական տեղեկատվության համար:

Շարունակել կարդալ “Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Առաջադրանք
1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Նպատակներն են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառությանը։

Շարունակել կարդալ “Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Առաջադրանք

1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։

Շարունակել կարդալ “Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը”
Posted in Քաղաքագիտություն

Թեմա 5՝ Պետության դերը հասարակության մեջ

Առաջադրանք

1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Առաքելությունը հանձնարարություն է, որը կատարելու համար գոյություն ունի անձ կամ կազմակերպություն։ Պետության առաքելություն ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել է և գոյություն ունի պետությունը։

Կարդալ ավելին: Թեմա 5՝ Պետության դերը հասարակության մեջ Շարունակել կարդալ “Թեմա 5՝ Պետության դերը հասարակության մեջ”