Posted in Առանց կարգի

Գրականություն.,,Սպիտակ ձին,, 

Մարտի 31

Կարդալ,,Սպիտակ ձին,, պատմվածքը։

Առաջադրանքներ
2. Ներկայացրո՚ւ Շարմաղ բիբիի կերպարը՝ հատվածներով հաստատելով ասելիքդ։

Ես կարծում եմ որ նա շատ հավատացյալ և աստվածավախ կին էր։Ինչ որ տեղ էլ կարծես միամիտ էր։

3. Գրավո՚ր ներկայացրու կենդանի-մարդ հարաբերությունը։

Կարծում եմ որ կենդանի֊մարդ հարաբերությունները կարող են լինել շատ ջերմ և իրոք լինեն ընկերական կենդանին ու մարդը միանշանակ կարող են լինել լավ ընկերներ։

4. Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր։

Համաձայն չեմ Սիմոնի հետ սակայն չեմ էլ մեղադրում նա սթափ չէր մտածում այն բանից հետո երբ հասկացավ, որ պետք է կորցնի իր ձիուն։


5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Սպիտակ ձին,,: Ինքդ նոր վերնագիր առաջարկի՚ր:

կարծում եմ որ ստեղծագործությունը արդեն շատ էմոցիոնալ է տալի դրա համար էլ հեղինակը ընտրել է ավելի հասարակ վերնագիր, բայց եթե ես վերնագիրը փոխել կարողանայի կնտրեյի <<Սիմոնի ընկերը >> վերնագիրը։

6. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Կարծում եմ որ ստեղծագործության գլխավոր ասելիքը այն է որ ինչ լինելու է պետք է լինի և որ հնարավոր չէ դա փոխել։

Posted in Պատմություն

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ:


2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը 

IV դարի վերջում ազգապահպան խնդիր էր դարձել մայրենի լեզվով գիր ու գրականություն ունենալը։ Անհրաժեշտ էր գրավոր լեզուն պետության, եկեղեցու և ներկա ու ապագա սերունդների դաստիարակման ու կրթության համար։ Քանի որ չկար հայերեն եկեղեցական գրականություն, հնարավոր չէր ժողովրդին լայն խավերին ծանոթացնելու քրիստոնեական վարդապետությանը։ Հայերեն բանավոր թարգմանության համար նաև քիչ էին օտար լեզուներին տիրապետողներ։ Պարսկաստանը հունարենը դիտում էր որպես թշնամի երկրի լեզու և իր զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ արգելում էր դրա օգտագործումը։ Այդ ժամանակաշրջանում վտանգված էր հայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական ու մշակութային կյանքը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու անկախ գոյությունը։

Posted in Առանց կարգի

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

1.Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքը մեծամասնությամբ լեռնային է: Հայաստանի Հանրապետության դիրքը առանձնահատուկ է նրանով, որ այն ծովերից բավականին հեռու է գտնվում, ինչը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Պարսից ծոցից մոտ 1020կմ հեռավորության վրա: Ընդհանրապես ամառվա և ձմեռվա ջերմաստիճանների տատանումները բնութագրվում են նրանով, որ Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է: Հ.Հ տարածքը հանդիսանում է հանքարդյունաբերությամբ զբաղվող երկիր,որն իր ուրույն տեղն ունի Հ.Հ տնտեսության զարգացման գործում :Այսպիսով կարևոր են պղնձամոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ–Թեյի, Մեղրաձոր, Արմանիս), բազմամետաղային (Ախթալա, Արմանիս, Գլաձոր, Կաքավասար և այլն), երկաթի (Կապուտան, Հրազդան, Սվարանց և այլն) հանքավայրերը:
ՀՀ ընդերքը հարուստ է նաև ոչ մետաղային հանածոների բազմազան տեսակներով: Դրանցից առանձնապես կարևոր են հրաբխային ծագման բնական շինանյութերը. տարածված են տուֆը (Արթիկ, Երևանի շրջակայք, Բյուրական, Անիպեմզա), պեմզան (Պեմզաշեն, Անիպեմզա), բազալտը (Դեբեդի հովիտ, Արագած լեռնազանգված, Գեղամա լեռնավահան), գրանիտը (Փամբակի, Բազումի, Զանգեզուրի լեռնաշղթաներ), պեռլիտը (Արագած), կրաքարը (Արարատ, Ջաջուռ), մարմարը (Աղվերան–Արզական, Խոր վիրապ, Մարմարաշեն), հրակայուն (Թումանյան, Շորժա) և բենթոնիտային (Սարիգյուղ) կավերը:
2)Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը: Հանքարդյունաբերությունը հիմնականում ազդում է շրջակա միջավայրի վրա բացասական իմաստով:Գոյանում են պոչամբարներ,մթնոլորտի աղտոտում,կենդանիների վերարտադրողականության խաթարում,անտառների հատում,մարդու առողջության վնասում:
3)Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:Հ.Հ-ի բնական ռեսուրսները հիմնականում բաղկացած են գունավոր մետաղներից,որը հնարավորություն է տալիս զարգացնելու գունավոր մետալոգիա:ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ,մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապարա: Հայաստանում կան շատ հանքավայրեր,սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ով նպաստում Հայաստանի զագացմանը:Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճը Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ առաջինն լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով,որը նույնպես տնտեսության մեջ ունի իր ուրույն տեղ դրանք են`Ձերմուկ,Բժնի ,Արզնի հանքային ջրերի գործարանները:
4)Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:Ռեսուրսները Հ.Հ-ում թողնում են միայն բացասական հետևանքներ:Բնական ռեսուրսների օգտագործումը բերում է տնտեսության զարգացմանը,սակայն մյուս կողմից բերում է բնական ռեսուրսների նվազեցմանը և վտանգ է ներկայացնում պահպանության անվտանգության համար:
5)Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»Քանի մենք մեր երկրի տերը չենք, որևէ կերպ զարգացման դրական տեմպեր չեն կարող նկատվել:


Posted in Պատմություն

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլխավորը թագավորը:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր և ստորին կարգերից: Բարձր կարգ ունեցողներն էին ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները նաև հոգևորականությունը: Ստորին կարգ ունեցողներն էին սովորական քաղաքացիները:

Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր միայն թագավորին:  Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի

գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել:


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները

Մարդպետություն

Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Սույն գործակալությունը եղել է Մարդպետունի  իշխանական տոհմի «ձեռական իշխանությունը» կամ ժառանգական պատիվը։

Սպարապետություն

Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։

Մեծ դատավորություն

Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։

Մաղխազություն

Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։

Թագակապ/թագադիր ասպետություն

Թագակապ կամ թագադիր ասպևտության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան ժառանգական պատիվը։

Սենեկապետություն

Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։

Մատենագրական աղբյուրներում, հիշատակվում ևն նաև որսապետք, դահճապետ, կարապետ, տակառապետ, շահախոռապետ, քարտուղար, գրչունիք, նամակունիք, շահապ, հանդերձապետ, սպանդունիք, դռան եպիսկոպոս, դռան երեց եևն։ Արշակունիների անկումից հետո գործակալությունները աստիճանաբար դադարել են գոյություն ունենալուց, իսկ արաբ, տիրապետության ժամանակ՝ իսպառ վերացել։ Բագրատունիները վերականգնել են Արշակունյաց ժամանակի որոշ գործակալություններ, ինչպես նաև ստեղծել նորերը։

Մարզպանություն

Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։

Մաքսապետություն

Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները

Posted in Առանց կարգի

Գրականությու մարտի 11

Անգիր սովորի’ր` Ե.Չարենց. «Հնչում են օրերը, կանչում են», «Կուզեմ հիմի փչե զուռնեն»։

Ստեղծագործի’ր`

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Չարն ու բարին ածականներ չեն դրանք հարաբերական երևույթներ են որոնք կատարվում են մեր շուրջը, ամեն օր։Ամեն մեկն ունի իր պատմությունը իր կյանքի մասին ու մեզնից յուրաքանչյուրը մեկի պատմության մեջ չարը կլինի մյուսի պատության մեջ բարին կլինի, բայց իրականում սրանք դատարկ բաներ են, ամեն դեպքում ես այդպես եմ կարծում։Իրականում կարևոր չէ թե ինչպես են քեզ ներկայացնում մարդիկ իրենց պատմություններում կարևոր է թե ինչ ես ընտրում լինել դու ու թե նչպես ես ինքդ քեզ տեսնում, ինչպես արդեն ասացի չարն ու բարին ածականեր չեն դրանք այն գործողություններն են որ մենք անում ենք որոնք պարզապես պիտակավորվում են հասարակության կողմից։

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու 09․03․2022

  • Լրացրու տառերը եւ կետադրիր․ մեկնաբանիր կետադրությունդ։
  • Մգացրած բառերը ի՞նչ խոսքի մաս են։

Մեջ – կապ

Առաջ – կապ

Վրա – կապ

  • Տեքստից գտիր մեկ մակբայ։

Լռելյայն

  • Գտիր հոդակապով մեկ բարդ բառ։

Սյունազարդ

  • Դուրս գրիր բոլոր դերանունները, որոշիր տեսակները։

Նրան – անձնական դերանուն

Այդ – ցուցական դերանուն

Նա – անձնական դերանուն

Իր – անձնական դերանուն

Նրանց – աննձական դերանուն

  • Գտիր ի ձայնավորի հնչյունափոխություն ունեցող մեկ բառ։

Խղճալ – խիղճ, ի-ն դարձել է ը

  • Գտիր պարսավանք բառի հոմանիշը։

Պարսավանք – նախատինք

Խռովքի մեջ էր Մերուժանը Արծրունյաց` ամբաստանյալ իշխանը` կանգնած հայրենական տան շքամուտքի առաջ: Ամոթն ու նախատինքը խեղդում էին նրան, այդ աստիճան արհամարհանք, նողկանք նա չէր սպասում իր մորից՝ սիրեցյալ կնոջից: Դռան բարձրության վրա կար մի սյունազարդ վերնահարկ, որ պատշգամբի ձևն ուներ։ Երբ կերպասե վարագույրները հետ գնացին, հայտնվեցին Արծրունյաց տիկինը՝ Մերուժանի մայրը, կինը, երեխաները` ամենքն էլ սգավորի հագուստով: Տեսնելով նրանց՝ Մերուժանն ամբողջ մարմնով սարսռաց, սահմռկեց: Նա դողդոջունով ցած թռավ թամբից, այծենակաճը անփույթ դեն նետեց։ Ընտանիքը լռելյայն նայում էր նրան: Ապա թրթռուն ձայնով որդուն դիմեց պատշգամբի բազրիքին հենված մայրը՝ դառնացած տամուկ աչքերով:

Posted in Պատմություն

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.Հին Հայաստանի մշակույթը.

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:

Կնքվել է Հովիանոսի և Պարսկաստանի արքայից արքա Շապուհ Բ Սասանյանի միջև: Պայամանագիրը ավարտվեց 359-363 թթ. Հռոմեա-պարսկական պատերազմը։ Հռոմը Պարսկաստանին է զիջում Մեծ Հայքի թագավորության հարավարևմտյան նահանգներից՝ Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեմիենեն: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:


1/ Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:

Քրիստոնեությունից առաջ հայոց դիցարանը այսպիսինն էր․ Արամազդը՝ աստվածն է աստվածների, արարիչը երկրի և երկնքի։ Նրան էր նաև վերագրվում լիության, առատության, բարօրության աստծու դերը։ Իր քույրը կամ կինն էր Անահիտը՝ բերրիության, մայրության, ամեն բարիք շնորհող աստվածուհին՝ Ոսկեմայրը։ Նա նաև պաշտպանում էր երկիրը և մայրաքաղաքը։ Աստվածներից էր Վահագնը ում մասին կա առասպել, թե ինչպես է նա սպանում վիշապին և փրկում երկիրը։ Այս առասպելից արդեն կարելի էր ենթադրել, որ նա պատերազմի, կայծակի, քաջության աստվածն է։ Աստվածուհիներն են Նանեն՝ իմաստնության և ռազմի, Աստղիկը՝ գեղեցկության և սիրո և Ծովինարը՝ ջրերի ու ծովերի։ Ըստ որոշ աղբյուրների Աստղիկը Վահագնի կինն, սակայն կա նաև պնդում, որ դա Հելլենիզմից մնացած մասնիկ է։


2/ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին, որքանո՞վ են դրանք հավաստի։ Ներկայացրե՛ք ձետ տեսակետը և հիմնավորեք։

Posted in Անգլերեն, Առանց կարգի

Contribution of Technology in Education

What is technology in Education for me

Since most of the jobs people do has something to do with technology, I think it’s a very helpful thing for students, because there are lot of online platforms available, students can access other information outside of the books and it’s also good for their future. they get the opportunity to learn how to use technology.

The bad side of Technology in Education

Of course, like many things, using modern technology in education has its disadvantages. There is a bad side of this thing, such as students being addicted to technology and starting to use technology for other activities (e.g. playing video games even in class). One of the problems is that when a new student is admitted to school, teachers have to make sure that the kid has the ability to use technology before anything, because there are kids who don’t know simple things since they never got education about technology.

The conclusion that I made

So the conclusion i made is if any educational space or field is using technology, they have to make sure that the students are using it for educational reasons, as well as be aware of its advantages and disadvantages.






	
Posted in Պատմություն

Տիգրան Մեծի տերության անկումը.Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.



Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմը

Ք.ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI-ը պարտվեց Հռոմի դեմ մղված պատերազմում և փախա Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անղնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց ՝ պահանջելով հանձնել Հռոմի ոպերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին և բարեկամին: Ք.ա 69 թ. գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը բանակը Արածանիի ճակատամարտում ջախջախեցին հռոմեական և դուրս քշեցին Հայաստանից: Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը ՝ այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:Ք.ա 67 թ. պաշըոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը՝ հայաստանի: Ք.ա 66 թ. գարնանը հռոմեացիները, պատերազմում հաղթելով, գրավեցին Պանտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն դաշնակից Պոնտոսը վերացավ:


բ/ Արտաշատի պայմանագիրը
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:

Արածանիի ճակատամարտում հայերը ջախջախեցին հռոմեական զորքերը և դուրս քշեցին Հայաստանից, իսկ Տիգրանակերտի ճակատամարտում Հռոմեացիները մտնելով Հայաստան Տիգրանակերտի դեմ մղելով ճակատամարտ հասան հաջողության։ Այսպիսով հռոմեացիները սկզբում ունեցան հաջողություններ՝ մտնելով Հայաստան, սակայն քիչ անց Արածանիի ճակատամրտում կրեցին պարտություն և քշվեցին Հայաստանի տարածքից:


1. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը

Մ.թ.ա. 66թ-ին Պոմպեոսի բանակը մտավ Հայաստան և արագ երթով շարժվեց Արտաշատ, սակայն Տիգրան Մեծը այս անգամ չպատերազմեց:
Նա միայնակ եկավ Պոմպեոսի լեգեոնների ճամբարը և պայմանագիր կնքեց Պոմպեոսի հետ:
Տիգրան Մեծը գիտակցված արեց դա, քանի որ նրա կրտսեր որդին դավադրություն էր պատրաստում նրա դեմ և լավ իմանալով ինչպես Պոմպեոսի բնավորությունը, այնպես էլ իր կրտսեր որդուն, մտնելով Պոմպեոսի վրանը, նա իր թագը հանում է, որպեսզի դնի Պոմպեոսի ոտքերի առջև:

Տիգրան Մեծը հրաժարվեց իր տարածքային բոլոր նվաճումներից:
Վճարեց 6.000 տաղանդ ռազմատուգանք` Ծոփքի գանձարանից:
Տիգրան Մեծը ճանաչվում էր «Հռոմեական սենատի և ժողովրդի բարեկամ»:
Սա նշանակում էր, որ արտաքին հարաբերություններում Տիգրանը որոշակի կախում էր ունենալու Հռոմից:
Տիգրան Մեծը Արտաշատի պայմանագիրը մի քանի տարի անց փայլուն կերպով օգտագործեց:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 03․03․2022

Կետադրիր տրված նախադասությունները։

  1. Հետադաս որոշիչ
  • Հեծվորը Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
  • Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները՝ փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով։
  • Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։

2. Հեռացված հատկացուցիչ

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ` արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի` բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի՝ հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների՝ տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

3. Բացահայտիչ

  • Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում։
  • Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ։
  • Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
  • Մենք` քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը՝ որպես հիշատակ։
  • Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։
  • Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ո՜չ գիր, ո՜չ խաչ։
  • Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր Պասաժը։
  • Ահա երևաց ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
  • Ո՞ւր էիր երեկ՝ ամբողջ օրը։
  • Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար։
  • Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում դեպի ներքև՝ դեպի գետի արմունկը։
  • Ներքևը՝ ձորում, թառել են մի քանի տներ։