Posted in Հայոց լեզու

Ինչ է վախը

Վախը դա զգացողություն է որը մեզնից յուրաքանչուրը զգացել է իր կյանքի ընդացքում, աշխարում տարեց տարի ի հայտ են գալիս ֆոբիանաերի ավելի քան տասնհինգ տեսականեր, ինքս կարծում եմ որ վախ ըզգացողությունը ներշնչանք և տեսողական խափկանք է, Օրինակ՝ եթե մենք տեսնում ենք շողք որը նման է մարդու կերպարանքի դա համարվում է տեսողական խափկանք իսկ հետո մեր գլխում սկսում են պտտվել մտքեր որոնք մեզ ասում են որ այն կերպարանքնը որը մեր աչկերի առջև է մեզ վնաս կտա դա էլ արդեն ներշնչանքն է և այս պարագայում բոլորն էլ սկսում են վախ ըզգալ ահա թե ինչ է վախը իմ տեսանկյունից։

Posted in Առանց կարգի

Կենսաբանություն․ Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ

Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց:Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով: Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

Արյան մակարդումը: Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ: Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

Արյան մակարդումը: Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ: Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:

Մարդկանց արյունն ըստ ABO համակարգի ագլյուտինոգենների ու ագլյուտինինների պարունակության բաժանվում է 4 խմբի, որոնք նշվում են հռոմեական թվերով կամ ըստ պարունակած ագլյուտինոգենի անվան։

  • α և β։ առաջին (0)
  • A և β։ երկրորդ (A)
  • α և B։ երրորդ (B)
  • A և B։ չորրորդ (AB)

I խմբի մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլոր խմբերին, ուստի նրանք կոչվում են ունիվերսալ դոնորներ, իսկ IV խմբի մարդիկ կարող են արյուն ստանալ բոլոր խմբերից և կոչվում են ուներսալ ընդունողներ (ռեցիպիենտ)։ II ու III խմբերի մարդիկ կարող են արյուն տալ միայն իրենց խմբի մարդկանց ու IV խմբին։

Անհամատեղելի արյան ներարկման ժամանակ առաջանում է ագլյուտինոգեն-ագլյուտինին ռեակցիա, որը կարող է հանգեցնել մահվան։ Պատճառը սոսնձված էրիթրոցիտների քայքայման հետևանքով էրիթրոցիտներից մակարդման գործոնների անջատումն է, որոնք արյան մեջ առաջացնում են ներանոթային մակարդուկներ։

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։ Մարդկանց 40-50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30-40 %-ը՝ երկրորդ, 10-20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ։

Posted in Առանց կարգի

Գործնական քերականություն

1․Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

2․Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Դ. Հազար հինգ հարյուր յոթանասունմեկ, ութսունվեց, քսանյոթերորդ, քառասունմեկերորդ, մեկ երրորդ, երեք տասնորդական:

3․Տրված թվականները խմբավորի՛ր

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).
բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).
գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

4.Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

 6.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

 Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:

7․ Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«…»:
 Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «…»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «…»:
 Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «…»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «…»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «…»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «…»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «…»:


8. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:

ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:

«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

Posted in Առանց կարգի

Ֆիզիկա


1.Որ ալիքներն են կոչվումպարբերական

Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվումսեղմման դեֆորմացիայի ալիքը

Այն առաջանում է, երբ մարմնի վրա մենք ազդում ենք, օրինակ՝ որ մուրճով հարվածենք փայտին, ապա նրա մասնիկները, ինչ-որ տեղամասում իրար կմոտենան, իսկ այդ տեղամասից հետո արդեն կպահպանեն հաստատուն հեռավորությունը միմյանցից:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր են անվանում այն ալիքը, որը տատանվում է մեկ անգամ, և վերադառնում սկզբնական դիրքին:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկարպարանի երկայնքով <<վազող>>մենավոր ալիքը

Պետք է մի ծայր կապել պատից, մյուսը ծայրը տատանել:

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլորմեխանիկական ալիքներին

Նրանց բնորոշ է այն հատկանիշը, որ նրանք մենք կարողանում ենք տեսնել:

6.Բացատրել թե ինչպես է գոյանումառաձգական ալիքը

Երբ, մենք օրինակ՝դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7.Որ ալիքներն են կոչվումլայնական:Բերել լայնական ալիքներիօրինակներ

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որը ուղղահայաց է դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Այդպիսիք են, օրինակ՝օդում տարածվող ալիքները:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական:Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այն ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական: Դրանցից են, օրինակ՝պարանի երկայնքով վազող ալիքը:

9.Ինչպիսի տատանումներ ենկատարում միջավայրիմասնիկները,երբ այդ միջավայրովառաձգական ալիք է տարածվում:

10.Որ երևույթներն են հաստատում,որալիքը տարածվում է վերջավորարագությամբ:

11.Մաթեմատիկորեն ինչպես էսահմանվում ալիքի տարածմանարագությունը

Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12.Ինչ է պարբերական ալիքիերկարություն:

Պարբերական ալիքի երկարությունը հաստատուն է:

13.Ինչպես է ալիքի տարածմանարագությունը կապված ալիքիերկարության և տատանումներիպարբերության կամ հաճախությանհետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14.Ինչով է պայմանավորված ալիքիերկարությունը և տատանումներիհաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժիուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որնէ դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որըբնութագրումէ երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգականտատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

Posted in Պատմություն

Առաջադրանք 8-րդ դասարան, փետրվարի 21-28

Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

  • Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:XX դարի սկզբին ռուսականբ միապետության գաղությանին քաղաքականությունը նոր մոտեցում է ձևակերպում: Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը Հայ առաքելական եկեղեցու ունեցվացքի բռնագրավման ծրագիր է մշակում , որը հաստատում է  ՝ Նիկոլայ  II- րդ կայսրը 1903 թվականի հունիսի 12 -ին և օինականացնում այն :Այդպիսով , հայ առաքելական եկեղեցիների ունեցվածքը  պետք է համարվեր պետության սեփականություն:Դա մեծ հարված էր հայերի համար ,քանի որ  , թե՝ դպրոցըները և թե՝  այլ կրթական հաստատությունները ապահովվում էին եկեղեցու ունեցվածքով:Այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացնում հայերի մեջ և Մայր աթոռն ու ազգային ուժերը կազմակերպում են ինքնապաշտպանություն: Թիֆլիսում կամզվում է << Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե>> :Մկրտիչ Խրիմյանը կանգնում է ինքնապաշտպանական շարժման գլուխ:
    Պարբերաբար բողոքի ցույցեր են  կազմակերպվում հայերի կողմից :Հնչակյանները նույնիսկ Գոլիցինի սպանութան փորձ են կատարում ,որը անհաջող է ավարտվում:Իր բողոքը նաև արտահայթում են Եվրոպայի և Ամերիկայի հայությունը:Երկու տարի հայերը երկրի տարբեր ծայրերից ծավալում են ինքնապաշտպանական գործունեություն ,որը իրեն արդարացնում է:
  • Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:
    Հայ-թաթարական հարաբերությունները 1905-1906թթ սրվում են :Ցարական իշխանությունը այն  հասցնում են պետական քաղաքականության մակարդակի  և օգտագործում է այն սեփական խնդիրները լուծելու, իրենց հակաազգային ծրագրերն իրականացնելու նպատակով:Ցարական իշխանությունը 2  կողմերին միմյանց դեմ հանելու, թուլացնելու, ջլատելու և առանձին-առանձին հնազանդեցնելու նպատակով սրում է նարնց միջև եղած հարաբերությունները ռուսաստանյան առաջին հեղափոխության ժամանակա՝ հեղափոխության ուժերը թուլացնելու նպատակով :Հայ — թաթարական բախումը սկսում է 1905 թվականի փետրվարի 6 -ին:Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն:Իշխանության սպառնագիր են ուղարկում ինքնապաշտպանական խմբեր կազմած հայերը և մեկու կես օր սպասելուց հետո դիմում են ինքնապաշտպանության օրյա պատերազմից հետո թաթարները նահանջում են, սակայն կռիվը տեղափոխվում է Անդրկովկասի մի շարք այլ քաղաքներ:Կատաղի պայքարը երկար ժամանակ դեռ շարունակվում,է , հայերը մեծ վնասներ են կրում , զոհերի թիվը մեծ էր ,թաթարները փորձում էին բնաջնջել ամեն ինչ, թեև 1906 թ-ին որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին:
  • Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանց մասին/:Նիկոլ Դուման
    Ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող  անձանցից էր Նիկոլ Դուման:Ծնվել է 1867 թվականին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ղշլաղ (այժմ՝ Ծաղկաշատ) գյուղում։1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող հայկական ինքնապաշտպանական ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:Նիկոլ Դումանը կազմակերպում է Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը, ով խրախուսել էր թաթարների վայրագությունները:Նշանակալից դեր է ունեցել հայ- թաթարական ինքնապաշտպանական կռիվներում և պատվով հետ է մղել թաթարներին: Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ /Աստված փրկի, ազատի/»: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին:Հովհանես Թումանյանը եղել է մի շարք կուսակությունների անդամ , նույնիսկ ղեկաարել է դրանք:Սակայն նրա նպատակը եղել է մեկը՝ փրկել իր հայ ժողովրդին:
Նաև Հայ-թաթարական բախումները կանխելու առաքելությամբ գործում էր  թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրի հետ միասին: Սպիտակ դրոշը ձեռքներին` նրանք շրջում էին հայկական ու թաթարական բնակավայրերում և խաղաղության կոչեր անում: Հորդորում լինել համերաշխ և միասնական:

Posted in Առանց կարգի

Քիմիա 22֊27

 1.Հաշվե ́ք ածխաթթու գազի (CO2), ծծմբային գազի (SO2), ջրի (H2O) եւ ազոտի (II) օքսի­ դի(NO) հարաբերական մոլեկուլային զանգ­ վածները (Mr):

Mr(CO2)-12+16.2=44

Mr(SO2)-32+16.2=64

Mr(H2O)-1.2+16=18

Mr(NO)-14+16=30

2.Ընտրե ́ք ճիշտ պատասխանը:

CH4­ի հարաբերական մոլեկուլային զանգ­ վածն է`

ա) 16 գ) 24 բ) 20 դ) 28

3.Որոշեք, թե երկաթի Fe2O3-0 եւ Fe3O4 միացու­ թյուններում երկաթի օքսիդացման աստիճանը:

4.Ո՞րն է երկտարր միացության քիմիական բանաձեւը, որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են.
1) C=40%O=60%,
2) CO2, 3) SO3, 4) SO2

5.

Քանի՞ աղ կա հետեւյալ շարքերում՝

ա) CaO, KCl, NaOH, P2O5, KNO3, Ca(OH)2, Na2SO4, MgSO4, Fe(NO3)3, CO2, HF.
բ) BaSO4, HNO3, Cu(OH)2, NaNO3, Al2(SO4)3, Ni(OH)2, AICI3, Fe2O3:

6Բերված օրինակներից ընտրե ́ք տեղակալ­ ման , փոխանակման ռեակցիաներին համապատասխան հավասարումները.

ա-տեղակալում

բ-միացում

զ-տեղակալում

դ-միացում

ե-տեղակալում

Posted in Պատմություն

Առաջադրանք, 8-րդ դասարան, փետրվարի 14-21

Առաջադրանք 2

Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

20-րդ դարի սկզբին աբդուլհամիդյան վարչակարգը սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ։ Նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։ Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը:

  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:

Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը որդեգրեցին նոր մարտավորություն։ ՀՅԴ-ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում։ Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության։ Կենտրոնը ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան։

  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:

Հայդուկային պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկ և Գևորգ Չավուշը փորձում էին վրեժխնդրական քայլերով ոգևորել ժողովրդին։ Նրան Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ Բշարե Խալիլին սպանելով ձեռք բերեցին մեծ հեղինակություն։Բայց ավելի նշանավոր էր Ս․Առաքելոց վաքի կռիվը։ Անդրանիկը երեսունյոթ հայդուկներ և քսան զինված գյուղացիների հետ մտնում է վանք, իսկ իրենց հետևից թուրքերը շրջապատում են վանքը։ Երեք օր անց մարտը սկսվում է։ Թուրքերի ուժը համեմատ ավել էր։ Հայերը պահանջներ ներկայացրին, բայց քանի որ թուրքերը միայն առաջին պահանջը արեցին պատերազմը վերսկսվեց։ Պաշարվածների զինամթերքը վերջանում էր դրա համար նոյեմբերի քսան յոթի գիշերը իրենք սպիտակ սավաններով սպիտակ ձյան վրայով աննկատ հեռացան։

Համեմատ Ս․Առաքելոց վանքի կռվի մասնակիցները ավելի քիչ էին, քան Սասունի ապստամբությանը։ Բացի այդ Սասունի ապստամբությունը ցավոք պարտությամբ վերջացավ։

  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:

Ըստ տվյալ ժամանակաշրջանի հայդուկային շարժումը որոշ չափով իրեն սպառել էր: Չկար նոր մարտավարություն, կային բազմաթիվ պարտություններ: Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։

  • «Հայ կանայք/ կամ  հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»

Բազմաթիվ կին հայդուկներ իրենց հերոսությամբ չեն զիջել տղամարդկանց: Կանայք, տղամարդկանց կողքին կռվելով, ուժ ու կորով են ներշնչել նրանց, հավատ` իրենց սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Եթե անգամ կռվի դաշտում հայ կնոջ մասնակցությունը համեմատաբար սահմանափակ է եղել, ապա թիկունքում` անհամեմատ ավելի նշանակալի: Հայուհին ոչ միայն հսկել է հայդուկի թաքստոցը, այլև անհրաժեշտ տեղեկություններ, զենք-զինամթերք, հաց ու ջուր է հասցրել վիրավորներին, վերքերն է բուժել և գաղտնի նամակներ տեղ հասցրել:
Հայ կինը իր զավակներին պատգամել է քաջ լինել` անգամ սպառնալով. «Հարամ կ’անեմ տուած կաթս, թէ որ իյնաս թուրքերու ձեռքը»:
Սրանք, հիրավի, մայրերի արտաբերած խիստ ու անանց, ինչպես նաև
մեծ խորհուրդ պարունակող խոսքեր են:
Հայտնի է, որ հայդուկային կռիվներին հայ կանանց մասնակցությունը հայդուկային կանոններով ընդունված չի եղել. հայ տղամարդիկ
դա համարել են անթույլատրելի: Իրականում հայ կնոջ մասնակցությունը մշտապես բարձր է գնահատվել, սակայն վեհանձն հայ տղամարդը թույլատրելի չի համարել վտանգի ենթարկել իր օջախի պահապանին: «Եւ ինչո՞ւ չէ, առաւելութիւն մը մեր յեղափոխական շարժման,
որուն նուիրումով կը մասնակցէր հայ կինն ալ` Սոսէի և Շաքէի տիպարներ տալով Հայոց արիւնալի ազատամարտին»1
– գրում է Ավոն:
Ստեղծված ավանդույթով ու չգրված, բայց պահպանվող կանոնները
չխախտելու նպատակով հայ կանայք կռիվներին հաճախ մասնակցել
են տղամարդու ծպտյալ հագուստով:
Կին հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու
գործում՝ ընդգրկվելով զինատար խմբերում: Հերոսուհի հայդուկ կանանցից շատերը մասնակցել են ֆիդայական կռիվներին` իրենց անմար փառքը թողնելով սերունդներին: Բայց պատմության վճռական և
ճակատագրական պահերին միշտ էլ հայուհին պայքարել է ոսոխի դեմ`
գերադասելով մահը օտար նվաճողի տիրապետությունից:
գույն ապացույցը մեր հազարամյա պատմության փառահեղ հերոսապատումի բազմաթիվ էջերն են:
Հայ հերոսուհի կանայք շրջապատին պատկառանք են ներշնչել,
հարգանք, սեր, կատարյալ վստահություն` ոչ միայն արտահայտած
գաղափարների, այլև իրենց անձնական կյանքի նկատմամբ: Նման
հերոսուհիների թիվը քիչ չէ մեր պատմության մեջ` չնայած այն իրողության, որ մեր պատմագիրներն ու հուշագիրները ժլատ են եղել կանանց գործունեությունը ներկայացնելու տեսանկյունից:

  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/
Posted in Առանց կարգի

Արյան բաղադրությունը

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։Էջ 85-90:Լրացուցիչ աշխատանք:Պատրաստել տեսանյութ արյան բաղադրության և ձևավոր տարրերի վերաբերյալ, վերցնում եք հարցազրույց բարեկամ բժիշկներից հետևյալ թեմայով՝ա/օրգանիզմի ինչ ֆունկցիոնալ խանգարումներ կարող են առաջացնել արյան ձևավոր տարրերի /էրիթրթցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների/ քանակական և ֆունկցոնալ խախտումներըբ/ որոնք են առաջին ախտանիշներըգ/որոնք են  կանխարգելիչ միջոցները

Էրիտրոցիտները կամ այլ կերպ ասած արյան կարմիր գնդիկները օրգանիզմում կատարում են շատ կարևոր դեր: Նրանց մեջ պարունակվող մեծ  քանակությամբ հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Էրիտոցիտների հիմնական ֆունկցիան  թթվածնի տեղապոխումն է: Նրանք թոքերում հարստանում են թթվածնով և այն հասցնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքներին, և նրանց ազատում են ածխաթթու գազից: Էրիտրոցիտները հեմոգլոբինի օգնությամբ ապահովում են օրգանիզմի գազափոխանակությունը: Հեմոգլոբինի պակասը առաջացնում է անեմիա կամ սակավարունություն հիվանդությունը, որի դեպքում նկատվում է թուլություն,  գլխապտույտ, գլխացավեր, ախորժակի անկում և այլն:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներ են: Լեյկոցիտները իրականացնում են օրգանիզմի պաշտպանությունը ներքին և արտաքին վնասակար, օտար մարմիններից, դրանք կարող են լինել տարբեր ինֆեկցիաներ, միկրոբներ ու բակտերիաներ։ Լեյկոցիտները անմիջապես նկատում են օտար մարմիններ և ոչնչացնում են նրանց՝ ոչնչանալով նաև իրենք: Բացի այդ լեյկոցիտները առաջացնում են հակամարմիններ, որոնք երկար ժամանակ կարող են օրգանիզմը պաշտպանել տարբեր ինֆեկցիաների ներթափանցումից, այսինքն լեյկոցիտներով է պայմանավորված մարդու իմունային համակարգը: Լեյկոցիտների շատացումը օրգանիզմում, խոսում է սուր բորբոքային պրոցեսի մասին, այն կարող է ուղեկցվել ջերմության բարձրացումով, թուլությամբ, վատ ինքնազացողությամբ: Լեյկոցիտները կարող են նաև պակասել արյան մեջ, դա խոսում է արդեն արյան լուրջ հիվանդության մասին:

Տրոմբոցիտները իրենցից ներկայացնում են շատ փոքրիկ բջիջներ , որոնք իրականացնում են արյան մշտական  հեղուկ վիճակը անոթներում,  կարևոր դեր ունեն արյան մակարդելիության գործում: Երբ վնասվում է անոթը կամ մազանոթը, նրանք անմիջապես հավաքվում են վնասվածքի մոտ և առաջացնում են մակարդուկ, կանգնեցնում են արյունահոսությունը, որից հետո առողջ օրգանիզմում նրանք լուծվում են: Տրոմբոցիտների քանակը նույնպոս կարող է փոփոխվել արյան մեջ, նրանց ավելացումը նորմայից կարող է առաջացնել տրոմբ, պոկվելով անոթի պատից առաջացնում է խցանումներ տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով ինֆարկտ, ինսուլտ, թոքային անբավարարություն: Տրոմբոցիտների պակասը կարող է հանգեցնել արյունահոսության:

Լուրջ հիվանդություններից խուսափելու համար ժամանակ առ ժամանակ պետք է կատարել արյան ընդհանուր հետազոտություն , որը ցույց կտա էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակական և ֆունկցիոնալ խախտումները, ինչն էլ ասում է օրգանիզմի վիճակի մասին:

Posted in Պատմություն

Առաջադրանք , 8-րդ դասարան, փետրվարի 8-14

Արաջադրանք 2

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար, անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային–քաղաքական կուսակցությունների առաջացմանը: Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/

Աղբյուր Սերոբ և Սոսե.Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Ժողովուրդը նրան անվանել է Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ: Նա հայտնի է նաև Նեմրութի հսկա, Նեմրութի Ասլան անուններով: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: 1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:

Ես քաղաքականությունից որոշ չափով տեղյակ եմ, սակայն չունեմ որևէ նախընտրելի կուսակցություն, նախընտրում եմ լինել չեզոք այս պարագայում:

  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը  կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ։

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000։

1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվե։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։

Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի։

Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

1990 թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

Աղբյուր`

Հայաստանի զինված ուժեր

Հայկական բանակ (1918-1920)

  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։

1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։

2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում,  Մագավ սահմանապահ զորքերում: Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»:

2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը:

Posted in Առանց կարգի

Ֆլեշմոբի փնջեր

1.Հյուսիսային դպրոցի տոնածառը զարդարեցին կարմիր, դեղին և սպիտակ խաղալիքներով։ Կարմիր խաղալիքները 20 հատ էին, դեղին խաղալիքները 5-ով պակաս էին կարմիր խաղալիքներից, իսկ սպիտակները՝ 8-ով ավել էին դեղիններից։ Քանի՞ խաղալիք կար տոնածառին:

20-5=15 (կարմիր)

15+8=23 (սպիտակ)

20+15+23=58 (միասին)

2. Հյուսիսային դպրոցից մինչև կինո Հայաստան ճամբարականները քայլքով հասնում են 20 րոպեում, ֆիլմը սկսվում է ժամը՝ 12:30: Ճամբարականները ժամը քանիսի՞ն պետք է դուրս գան դպրոցից, որպեսզի չուշանան ֆիլմի դիտումից, եթե նախատեսել են 20 րոպեանոց կանգառ այգում:

11:40

3.Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը:

հինգշաբթի

4. Երեք կիլոգրամ ալյուրից կարելի է թխել 50 միանման գաթա: Յոթ ու կես կիլոգրամ ալյուրից քանի՞ այդպիսի գաթա կթխվի:

50.2=100

50:2=25 100+25=125

5.Գտիր օրինաչափությունը և նշիր հարցական նշանի փոխարեն թաքնված թիվը

0

6. Դդմախաղի ժամանակ Գայանեն, Գևորգը, Տիգրանը և Էլլան միասին խաղաղացին 10 տարբեր խաղեր, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր մենակ: Ամենաշատ խաղերը Գայանեն խաղաց, իսկ ամենաքիչը՝ Էլլան։ Տղաները միասին քանի՞ խաղ խաղացին:

3 Տղաները

2 Էլլան

5 Գայանեն

7. Մարզական ստուգատեսին մասնակցելու համար Վարդանը հեծանվով Հյուսիսային դպրոցից Հարավային կամ Հարավային դպրոցից Հյուսիսային հասնում է 25 րոպեում։ Քայլքով քանի՞ րոպեում կհասնի Հարավային դպրոցից Հյուսիսային դպրոց, եթե այդ նույն ճանապարհի վրա հեծանվով 2 անգամ ավելի քիչ ժամանակ է ծախսում, քան քայլելիս:

25.2=50

8. Դդումներ գնելու համար Կառլենն ուներ 1000 դրամ։ Մեծ դդումն արժեր 200 դրամ, իսկ փոքր դդումը՝ 150 դրամ։ Տարբեր չափերի ամենաշատը քանի՞ դդում կարող է գնել այդ գումարով:

4 հատ փոքր, 2 հատ մեծ

9.Դդմագլոր խաղի համար Հյուսիսային դպրոցի երկու ջոկատներ դդումներ ունեին: Եթե առաջին ջոկատը 2 դդում փոխանցի մյուս ջոկատին, ապա իր մոտ կմնա 2 անգամ ավելի քիչ դդում, քան մյուս ջոկատում, իսկ եթե երկրորդ ջոկատը 2 դդում փոխանցի առաջինին, ապա երկու ջոկատներում կլինեն հավասար քանակությամբ դդումներ։ Յուրաքանչյուր ջոկատ քանի՞ դդում ուներ:

I-10 II-14

10. Նարեն դդմային խաղեր խաղալու համար արկղով դդումներ բերեց դպրոց։ Արկղում եղած դդումներից մեկական բաժանեց 4 ընկերներին, իսկ արկղի մեջ մնացած 2 դդումը իրեն վերցրեց։ Նարեն քանի՞ դդում բերեց դպրոց:

6