Posted in Առանց կարգի

ֆիզիկա և բնություն

Դասարանում

«ֆիզիկա» բառը առաջացել է հունարեն «ֆյուզիս» բառից, որը նշանակում է բնություն: Հին աշխարհի մեծագույն մտածող, գիտնական Արիստոտելը «մ.թ.ա.» չորրորդ դարում գրել է «ֆիզիկա» գիրքը:

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևությներ:

Բնություն այն ամենի անբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները անվանում են բնության երևույթներ:

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, և միջուկային երևույթներ, որոնք կոչվում են Ֆիզիկական երևույթներ:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին: Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները, կոչվում է նյութ օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն:

Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները, կոչվում է նյութ օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն:

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզեչքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա: Նյութը մատերիայի տեսակ է:

լրացուցիչ առաջադրանք

1.Որն է ֆիզիկական մեծություն

1.վայրկյանը  2.ատոմը

3.թռիչքը  4.սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1.կապարի հալվելը 2.որոտը

3.գնդի գլորվելը 4.աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1.ջրի եռալը   2.որոտը

  1. կայծակը   4.ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային երևույթը

1.լամպի թելիկի շկացումը   2.մարմնի անկումը

3.տերևների սոսափյունը       4.մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

1.արձագանքը   2.էլեկտրոսալիկի տաքանալը

3.նետի թռիչքը 4.մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

1.ամպերի շարժվելը          2.որոտը

Posted in Առանց կարգի

տնային աշխատանք

  • Նշեցեք, թե հետևյալ բառերից որն է վերաբերում «Ֆիզիկական մարմին» հասկացությանը և որը՝ «նյութ» հասկացությանը. ինքնաթիռ, տիեզերանավ, պղինձ, ինքնահոս գրիչ, ճենապակի, ջուր, ավտոմեքենա:

Ֆիզիկական մարմին՝ ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա

Նյութ՝ պղինձ, ջուր, ճենապակի

2

ա. ֆիզիկական մարմիններ միևնույն նյութից.

Փայտե — սեղան, աթոռ, արձան, պահարան, հատակ, սանր, տուփ

Ապակե — արձան, պատուհան, հայելի, բաժակ, ափսե, պահարան, քանդակ, սեղան

Պլաստմասե — արձան, խաղալիք, զարդ, բաժակ, ափսե, պատառաքաղ, գդալ, աղբաման, դանակ, դույլ

բ. ափսե (փայտե, կավե, երկաթե, ապակե, ոսկե, արծաթե, պլաստմասե, ճենապակյա), արձան (պլաստմասե, կավե, պղնձե, սառցե, բյուրեղապակե, ձնե, փայտե, մոմից)

3

Ապակի — արձան, պատուհան, հայելի, բաժակ, ափսե, պահարան, քանդակ, սեղան

Փայտ — սեղան, աթոռ, արձան, պահարան, հատակ, սանր, տուփ

Պլաստմաս — արձան, խաղալիք, զարդ, բաժակ, ափսե, պատառաքաղ, գդալ, աղբաման, դանակ, դույլ

Ռետին — անվադող, մազակալ, բռնիչ

պողպատ — սեղան, դանակ, պատառաքաղ, գդալ, մեքենայի մաս, կափարիչ, թավա, կաթսա

4

Մկրատ — երկաթ, բաժակ — ապակի, ֆուտբոլի գնդակ — ռետին, օդափոչիկ — ռետիկ, բահ — երկաթ, մատիտ — փայտ

5

Ֆիզիկական մարմին Նյութ Երևույթ
ռելսեր կապար որոտ
Լուսին ալյումին ձյունաբուք
մկրատ սպիրտ լուսաբաց
սեղան սնդիկ բուք
ուղղաթիռ պղինձ ձյան գալը
նավթ եռում
ձյունահողմկրակոց

ջրհեղեղ

 

6

մեքենայի ընթացքը, մարդու քայլելը, կենդանու վազքը, գնդակի գլորվելը, տերևի անկումը, օդ փչելը, աթոռ բարձրացնելը

7

ջրի եռալը, օդի տաքանալը, ճաշի սառելը, ջրի սառցակալելը, սառույցի հալչելը, նավթի վառվելը

8

որոտ, գոռալ, չրխկոց, խոսել, երաժշտություն, քայլելու ոտքերը ձայներ

9

կայծակ, էլեկտրական հոսանք

10

մագնիսական հողմ, մագնիսի օգնությամբ երկաթե իրեր ձգելըը, համակարգչի շարժական հիշողությունը

11

կայծակ, լուսաբաց, մայրամուտ, հրավառություն

Posted in Առանց կարգի

Էտալոնի մասին տեղեկություն

Չափագիտություն, գիտություն չափումների, դրանց միասնականությունն ու պահանջվող ճշգրտությունը ապահովելու մեթոդների մասին։Չափագիտությունն ունի երեք հիմնական ուղղություն օրենսդրական, գիտական և կիրառական։ Օրենսդրական Չափագիտության խնդիրներից է ֆիզիկական մեծությունների կիրառման,էտալոնների և չափման միջոցների ու մեծությունների վերաբերյալ պարտադիր տեխնիկական ու իրավական պահանջների մշակումը, որն ուղղված է չափումների միասնականության ապահովմանը։ Այն ընդգրկում է չափագիտական գործունեության բոլոր կողմերը՝ միջազգային մակարդակից մինչև առանձին ձեռնարկությունները։ Այս ոլորտին են պատկանում չափման միջոցների հսկման, փորձարկման, ստուգաչափման և բնութագրերի նորմավորման հարցերը։ Չափագիտության հիմնական խնդիրներն են՝ չափումների ընդհանուր տեսության ստեղծումը, ֆիզիկական մեծությունների միավորների ու դրանց համակարգերի կազմումը (տեսական Չափագիտություն), չափման մեթոդների ու միջոցների, չափումների ճշգրտության որոշման մեթոդների, չափումների միասնականության և չափման միջոցների միատեսակության հիմունքների մշակումը (օրենսդրական Չափագիտություն), էտալոնների և չափման նմուշամիջոցների ստեղծումը, չափերի ու չափման միջոցների ստուգումը (կիրառական Չափագիտություն)։ Չափագիտության զարգացման պատմական փուլերն են՝ մետրի էտալոնի հաստատումը (Ֆրանսիա, XVIII դ․ վերջ), միավորների բացարձակ համակարգի ստեղծումը (Կ․ Գաուս1832), միջազգային Մետրական կոնվենցիայի ստորագրումը (1875), Միավորների միջազգային համակարգի մշակումն ու հաստատումը (1960)։ Գիտության, տեխնիկայի ու արդյունաբերության զարգացման գործում Չափագիտության դերի մեծացման հետևանքով XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում մի շարք երկրներում ստեղծվել են չափագիտական հատուկ ինստիտուտներ՝ Չափերի և կշիռների գլխավոր պալատը Ռուսաստանում (1893, այժմ՝ Դ․ Ի․ Մենդելեևի անվ․ չափագիտության համամիութենական ԴՀԻ), ֆիզիկատեխնիկական պետական ինստիտուտը Գերմանիայում (1887), Ազգային ֆիզիկական լաբորատորիան Մեծ Բրիտանիայում (1899)․ Ստանդարտների ազգային բյուրոն ԱՄՆ-ում (1901) ևն։ XX դարում ստեղծվել են նաև մի շարք Միջազգային չափագիտական կազմակերպություններ։

Posted in Առանց կարգի

Բորբոսասնկեր

Բորբոսասնկեր, պատկանում են սնկերի տարբեր դասերի։ ՀՀ-ում տարածված են գեոտրիխում (Geotrichum), ասպերգիլ (Aspergillus), վրձնասունկ կամ պենիցիլիում (Penicillium), ֆուզարիում (Fusarium), բոտրիտիս (Botrytis), կլադոսպորիում (Cladosporium), մուկոր (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ։

Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգանական մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը։ Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից։ Հիմնականում սապրոտրոֆներ են։ Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ, հիմնանյութերի վրա։ Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ։ Վնասում են սննդամթերքը, արդյունաբերական հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն։ Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ։ Օգտագործվում են ֆերմենտներ, օրգանական թթուներ, հակաբիոտիկներ ստանալու համար։

 

Երկուշաբթի օրը մանրադիտակի օգնությամբ մենք ուսումնասիրեցինք բորբոսասունկը։ Մենք տեսանք ցանցի նման գոյաթություն, որի մեջ կար գլխիկ և ոտիկ։Գկխիկի մեջ գտնվում է սպորներ որոնք հասունանալով բացվում են թափվում հացի կամ ուտելիքի վրա և բազմանում։

Posted in Առանց կարգի

Գինեգործություն

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։ Գինեգործության և խաղողի մասին գիտությունը կոչվում է էնոլոգիա։ Մարդը, ով զբաղվում է գինեգործությամբ, կոչվում է գինեգործ։

Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (2-3%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն ենթարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։

Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։

Posted in Պատմություն, Առանց կարգի

Պատմություն սեպտեմբերի 9-15-ը

Պատմություն 

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

Տարատեսակ աղբյուրներ ուսումնասիրելուից հետո ինքնուրույն ձևակերպիր «Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը»:

Դասարանական աշխատանք

«Հայոց պատմություն »   / կարդալ էջ 6-8 , պատասխանել հետևյալ հարցերին/

  1. Ինչո՞ւ ենք ուսումնասիրում պատմությունը։

Ուսումնասիրում ենք պատմությունը, որովհետև մարդկանց հետաքրքիր է, թե այն տեղ,  որտեղ նրանք են, ինչ էին կատարվում շատ տարիներ առաջ: Պատմությունը շատ հետաքրքիր առարկա է, բայց ոչ միայն առարկա, պատմությունը դա մե՜ծ գիտություն է։ Բոլորին շատ հետաքրքիր է, թե ինչեր են կատարվել դարեր առաջ, այդ պատճառով գիտնականները և հնագետները փորձում են գտնել ավելի շատ տեղեկություններ և համոզված եմ ամեն տարի նրանք շատ տարբեր բաներ են բացահայտում։

  1. Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:

Հայոց պետության հողի գերագույն տերը հայոց արքան է։

  1. Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

Հայքում հողերը բաժանված էին երկու տեսակի՝ համայնական և հայրենական։ Համայնական հողերը պատկանում էին արքային, գյուղացիները հարկեր էին վճարում արքային այդ հողերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Հայրենական հողերը իշխաններին, բդեշխներինն էին և փոխանցվում էին հորից որդուն։

  1. Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:

Հայրենաց, պարգևակամք, գանձագին։

  1. Ովքե՞ր էին սեպուհները:

Նախարարական տոհմի կրտսեր անդամները, արքայազնիկները։

  1. Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:

Թագավորներ, նախարարներ, հոգևորականներ, զինվորականներ և այլն։

  1. Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:

Ազատների դասի մեջ մտնում էին նախարարները, հոգևորականները, անազատների մեջ՝ առևտրականները, արհեստավորները։

  1. Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

Untitled-1

Տնային հանձնարարություն/

Armenia_&_First_Arsacids_-_I_c

Արշակունիներ/տեսաֆիլմ/

Տրդատ 1-ին/տեսաֆիլմ/

1.Դիտել ֆիլմերից մեկըը, համացանցից հավելյալ տեղեկությունները իմի բերելով մեկ էջի սահմանում  ներկայացնել:/գրել պատումի ձևով/:

2.Գահնամակ,  Զորանամակ- կարդալուց հետո հիմնավորել այս փաստաթղթերի կարևորությունը:

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Առաջադրանք 2.

Դասարանական աշխատանք

Պետական կառավարման համակարգը/  կարդալ էջ 8-10, պատասխանել հարցերին/

Տանը

Հետազոտական աշխատանք

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_the_establishment_of_feudal_system

http://findarmenia.org/arm/history/19/134/135

http://findarmenia.org/arm/history/19/134/136

http://findarmenia.org/arm/history/19/134/137

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

https://bararanonline.com/ֆեոդալիզմ

Posted in Հայոց լեզու, Պատմություն, Առանց կարգի

Աբրահամ Լինքոլնի նամակը վերուծություն

Ինձ շատ դուր եկավ նամակը, քանի որ շատ խորիմաստ էր: Իմ կարծիքով Աբրահամ Լինքոլը իր տղայի ուսուցչին ուզում էր հասկացնել, որ իր համար առաջնայինը այն փաստը  չէ,  որ իր տղան դառնա շատ նշանավոր մարդ, նրա համար առաջնայինը այն էր, որ իր տղան դառնա լավ մարդ։ Նամակում գրված ամեն խոսքն էլ իմաստուն էր ու ճիշտ, սակայն ես ամենաշատը հավանեցի ահա այս խոսքերը. <<Նրան սովորեցրեք, որ աշխատած մի դոլարը ավելի թանկ է, քան գտած  հինգ դոլարը>>։ Ինձ շատ դուր եկավ նամակը, քանի որ այն բովանդակալից էր ու ուսուցանող։