Posted in Պատմություն

Թեմա 4.Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում


ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, դասագիրք, էջ 94-107/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել

 է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ: 

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: 

Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:

Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: 

Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: 

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-

Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:

Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:

Արամազդ-Զևս-երկնքի և երկրի արարիչը,աստվածների հայրը

Անահիտ-Արտեմիս-մայրության և պտղաբերության աստվածուհի

Վահագն-Հերակլես-ամպրոպի, կայծակի և պատերազմի ատված

Աստղիկ-Աֆրոդիտե-Սիրո և ջրերի աստվածուհի

Նանե-Աթենաս-իմաստության և պատերազմի աստվածուհի

Տիր-Ապոլոն կամ Հերմես-գիտության և իմաստության աստված

Միհր-Հելիոս կամ Հեփեսոս-լուսի ,մաքրության աստված

Սպանդարամետ-Հադես-Ստորերկրյա աշխարհի աստված
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր:

Ես վստահ եմ, որ հայ ազգը ունեցել է հայալեզու նշանագրեր իր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում: Ապացույցներից մեկն այն է, որ մենք ունեցել ենք գրի աստված:

Posted in Առանց կարգի

23.02.2023


Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Գրի´ր որոշչի երկուական օրինակ.

  • գոյականի ուղղական հոլովով,

1)Դոցենտ Մալխազյանը գնաց թոշակի։

Շարունակել կարդալ “23.02.2023”
Posted in Առանց կարգի

21.02.2023


1․ Կատարել բառակազմական վերլուծություն։

հայրաբար, երեքական,տգետ, ստորադաս,  ամենաորակյալ,  յուրովի,մթին,զորեղ,անլուծելի, թղթե,  հարմարավետ,եռակի, սանրվածք, մուտք,թավուտ, լրագրող,  խաղալիք

Հայրաբար — հայր(արմատ), աբար(ածանց) — պարզ ածանցավոր

Երեքական — երեք(արմատ), ական(ածանց) — պարզ ածանցավոր

Տգետ — տ(ածանց), գետ(արմատ) — պարզ ածանցավոր

Ստորադաս — ստոր(արրմատ), ա(հոդակապ), դաս(արմատ) — բարդ բառ

Ամենաորակյալ — ամենա(ածանց), որակ(արմատ), յալ(ածանց) — պարզ ածանցավոր

Յուրովի — յուր(արմատ), ովի(ածանց) — պարզ ածանցավոր

Մթին — պարզ բառ

Շարունակել կարդալ “21.02.2023”
Posted in Անգլերեն

Foreign languages

I think that the knowledge of foreign languages is important because it gives a person many opportunities. with the help of a foreign language, a person can achieve success not only in work but also in personal life by making friends. I know 2 languages. English and Armenian and it helps me to make friends and do a lot of educational activities such as school work and also translation. I would also like to mention that I am trying to learn Turkis. I think it’s great to know foreign languages and every person should know at least 2.knowing especially your enemy’s language could help you a lot in diplomatic matters.

Posted in Առանց կարգի

16.02.2023


  1. Կատարե´ք ձևաբանական վերլուծություն:
  • Ցոլակը նրանց ձին էր՝ փայլուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ 

Ցոլակը — գոյական, հատուկ, թանձրացական, անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով

Նրանց — անձնական դերանուն, սեռական հոլով, երրոդ դեմք

Ձին — գոյյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով

Փայլուն — որակական ածական, դրական աստիճան

Մորթով — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, գործիական հոլով

Որի — հարաբերական դերանուն

Վրա — կապ

Շարունակել կարդալ “16.02.2023”
Posted in Պատմություն

Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».


ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.

1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։
Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:

2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև:
Արշակունիների պետական կարգը միապետական էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ գործերը։ Իսկ ներկայիս Հայաստանում ժողովրդավարական, ինքնիշխան և իրավական պետություն է:

Posted in Առանց կարգի

13.02.2023

1․ Գոյական անուն

  • Գրե՛ք գոյականների հատկանիշները։

Արմեն — հատուկ, թանձրացական, անձ, անձնանիշ, արտաքին ի հոլովում

երիտասարդություն — հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, իրանիշ, արտաքին ան հոլովում

երազանք — հասարակ, վերացական, ոչ անձ, իրանիշ, եզակի, արտաքին ի հոլովում

բանջարեղեն — հասարակ, թանձրացական, ոչ անձ, իրանիշ, եզակի, արտաքին ի հոլովում

ամբոխ — հասարակ, թանձրացական, ոչ անձ, իրանիշ, անեզական, անորոշ, արտաքին ի հոլովում

Ալպեր — հատուկ, թանձրացական, ոչ անձ, իրանիշ, անեզական, անորոշ, արտաքին ի հոլովում

հայերեն — հասարակ, թանձրացական, ոչ անձ, իրանիշ, անհոգնական, անորոշ, արտաքին ի հոլովում

ոհմակ — հասարակ, թանձրացական, ոչ անձ, իրանիշ, հավաքական, անորոշ, արտաքին ի հոլովում

Վարդանանք — հատուկ, թանձրացական, անձ, անձնանիշ, անեզական, արտաքին ց հոլովում

  • Գրե՛ք այն գոյականները, որոնք հոգնակին կազմելիս շեղվում են կանոնից։

Կին, մարդբեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ

  • Գրե՛ք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ) և ներքին (Ա, Ո հոլովումներ) հոլովումների 5-ական բառ։

Մարդ-մարդու

Աթոռ-աթոռի

Ձուկ-ձկան

Վարդանանք — Վարդանանց

Գիշեր — գիշերվա

Քույր — քրոջ

Տուն — տան

Մայր — մոր

  • Հոլովե՛ք միրգ և աղջիկ բառերը։

Միրգ-մրգի

Աղջիկ-աղջկանով

  • Գրե՛ք մեկուկես վանկանի բառեր։ Կազմե՛ք նրանց հոգնակին։

Գրիչ — գրիչներ

Վնաս — վնասներ

  • Գրե՛ք գոյականակերտ 10 ածանց։

Տնակ, պահածո, դերասան, հաղթանակ, գնացք, խնձորենի, հնություն, կառույց, փախուստ, մակույկ

2․Կատարեք ձևաբանական և բառակազմական վերլուծություն․

Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։

Ամայի — հարաբերական ածական

Ձորերում — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, ներգոյական հոլով

Դեղնակարմիր — հարաբերական ածական

Անտառի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

և — համադասական շաղկապ

Հնձած — հարակատար դերբայ

Արտերի — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

Վրա — կապ

Իջել էր — բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ

Մի — անորոշ դերանուն

Պայծառ — որակական ածական, դրական աստիճան

Տխրություն — գոյական, հասարակ, վերացական, ոչ անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով

3․ Ածական անուն

Ածականները լինում են՝ որակական և հարաբերական

Գրե՛ք հարաբերական գոյականներ։

Բրդե, փայտե, կաշվե, լեռնային

Գրե՛ք տրված որակական ածականների բաղդատական, գերադրական աստիճանները։

գեղեցիկ, հմայիչ, մեծ, դանդաղ

Գեղեցիկ — ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ

Հմայիչ — ավելի հմայիչ, ամենահմայիչ

Մեծ — ավելի մեծ, ամենամեծ

Դանդաղ — ավելի դանդաղ, ամենադանդաղ

4․ Կատարե՛ք շարահյուսական վերլուծություն․

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում։

Այգում — տեղի պարագա

Երիտասարդ — որոշիչ

Կեռասենիները — ենթակա

Մրսում էին — ստորոգյալ

Քամուց — անջատման անուղղակի խնդիր

Խշշում — ստորոգյալ

Posted in Առանց կարգի

09.02.2023

2․ Հատուկ անունների գրություն

3․ Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂ, ՍԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ, ԱԼՍԱ ԱԹԱ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՌԱՋԻՆ

2) ԱՂԻՍ ԱԲԵԲԱ, ԱՇՈՏ ԲԱՐԵՊԱՇՏ, ՌԻՉԱՐԴ ԵՐՐՈՐԴ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՓՐԱՏ

3) ՍԵԾ ՀԱՅՔ, ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ

4) ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ, ԴԱՎԻԹ ԷՋՄԻԱԾՆԵՑԻ, ԷԼ ՍԱՅԻԴ, ՇՐԻ ԼԱՆԿԱ

1․ Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) Աշոտ Կառուցող, Սեծ Բրիտանիա, Ալսա Աթա, Ալեքսանդր Առաջին

2) Աղիս Աբեբա, Աշոտ Բարեպաշտ, Ռիչարդ Երրորդ, Արևելյան Եփրատ

3) Սեծ Հայք, Ալֆրեդ դը Մյուսե, Բելգիայի Թագավորություն, Գևորգ Չաուշ

4) Գրիգոր Լուսավորիչ, Դավիթ Էջմիածնեցի, Էլ Սայիդ, Շրի Լանկա

Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անուների ոչ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով։

3-րդ

4. Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔ, ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ, ՎԻՇԱՊԱՔԱՂ ՎԱՀԱԳՆ, ՄԻԼՈՍՅԱՆ ՎԵՆԵՐԱ

2) ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ, ՀԱՐՈՒՆ ԱԼ ՌԱՇԻԴ, ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ, ՀՈԼԻՈՍ ԿԵՍԱՐ

3) ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ, ՄԱՐԿՈՍ ԿՐԱՍՈՍ, ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱ, ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

4) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, ՊԵՐ ԼԱՇԵԶ, ՀԱՅՈՐԴԱՑ ՏՈՒՆ,ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ

1) Հրայր Դժոխք, Սահակ Պարթև, Վիշապախաղ Վահագն, Միլոսյան Վեներա

2) Գրիմ եղբայրներ, Հարուն Ալ Ռաշիդ, Ձմեռային պալատ, Հոլիոս Կեսար

3) Սուրբ Կարապետ եկեղեցի, Մարկոս Կրասոս, Նուբար Փաշա, Հնչակյան կուսակցություն

4) Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Պեր Լաշեզ, Հայորդաց տուն, Մյասնիկյանի հրապարակ

Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով:

1

5. Բառերը գրիր՝ համապատասխան մեծատառերով և փոքրատառերով․

1) ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, ԴՈՆ ԺՈՒԱՆ, ՖԻԼԻՊ ԵՐԿՐՈՐԴ, ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆ

2) ԴԺՈԽՔ ՀՐԱՅՐ, ԴՐԱԿՈՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ, ԴՅՈՒՍԱ ՀԱՅՐ, ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՔ

3) ԵՍԱՅԻ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ, ՍԱՅՔԼ ԱՌԼԵՆ ԿՐՏՍԵՐ, ԵՐՎԱՆԴ ՍԱԿԱՎԱԿՅԱՑ, ՅԱՐՈՍԼԱՎ ԻՍԱՍՏՈՒՆ

4) ՌԻՉԱՐԴ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ, ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ, ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԻԼՅԱ ՄՈՒՐՈՄԵՑ

1) Դոնի Ռոստով, Դոն Ժուան, Ֆիլիպ Երկրորդ, Արտաշես Առաջին

2) Դժոխք Հրայր, Դրակոնյան լեռներ, Դյուսա Հայր, Երկրորդ Հայք

3) Եասյի Հասան-Ջալալյան, Սայքլ Աառլեն Կրտսեր, Երվանդ Սակավակյաց, Յարոսյալ Իմաստուն

4) Ռիչարդ Աառյուծասիրտ, Էլ Սսալվադոր, Իռլանդիայի Հանրապետություն, Իլյա Մուրոմեց

Ո՞ր շարքում կա բաղադրյալ հատուկ անուն, որի ոչ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով:

2

Posted in Առանց կարգի

07.02.2023

1․ Կարդացե՛ք և գրե՛ք համապատասխան օրինակներ։

Ուրիշի  ուղղակի  խոսքը  անուղղակի  խոսքի  վերածելիս  կատարվում  են  մի  շարք  փոփոխություններ։ 

Այդ փոփոխություններն  են`

  • Խոսքի  մեջ  եղած  հեղինակի  խոսքը,  որ  դիրքում  էլ  լինի,  գալիս  է  նախադասության  սկիզբ:
  • Հեղինակի  խոսքին  հաջորդում  են  որ, թե  շաղկապները:
  • Ուղղակի  խոսքի  մեջ եղած  կոչականը կարող  է  գլխավոր  նախադասության մեջ դառնալ  լրացում: 
  • Եթե  ուղղակի  խոսքի  մեջ  հեղինակի  խոսքում  գործողություն  կատարողները   երրորդ  դեմքով  դրված  անձեր  են,  ապա  ուղղակի  խոսքի  մեջ  եղած  ես,  իմ,  ինձ,  ինձնից,  ինձնով ( մենք,  մեր,  մեզնից,  մեզնով)   դերանուներին  փոխարինում  են  երրորդ  դեմքի  ինքը,  իր,  իրեն, իրենից,  իրենով  դերանուները,  իսկ  դու,  դուք   դերանուններին  փոխարինում են  երրորդ  դեմքի  նա,  նրանք  դերաննուները:
  • Ուրիշի  ուղղակի խոսքի  մեջ  եղած  ձայնարկությունները,  վերաբերականները  անուղղակի  խոսքում  դուրս  են  ընկնում:

2․ Ուղղակի խոսքը դարձրու անուղղակի․

  • — Ի՞նչ կզգայիր, եթե հանկարծ իմանայիր, որ քո պաշտած երիտասարդը խաբեբա է,-հարցրեց Եվան Աշխենին:
  • Եվան Աշխենին հարցրեց, թե նա ի՞նչ կզգար, եթե հանկարծ իմանար, որ իր պաշտած երիտասարդը խաբեբա է։
  • — Վերջապես եկել եմ քեզ մոտ՝ խոսելու մեզ տանջող ցավի մասին,-ասաց թագուհին Աշոտին:
  • Թագուհին ասաց Աշոտին, որ վերջապես եկել է իր մոտ՝ խոսելու իրենց տանջող ցավի մասին։
  • «Ռուս նորագույն գրողներից ես շատ եմ սիրում Չեխովին»,-գրել է Նար-Դոսը Յու. Վեսելովսկուն ուղղված նամակում:
  • Յու․ Վեսելովսկուն ուղղված նամակում Նար-Դոսը ասել է, որ ռուս նորագույն գրողներից Չեխովին է շատ սիրում։
  • -Նպատակ ունեմ գալ և միանալ քեզ, սփոփել քո վշտացած սիրտը,-ասում էր Սահականույշը արքային:
  • Սահականույշ արքան ասել է, որ նպատակ ունի գալ ու միանալ նրան, սփոփել նրա վշտացած սիրտը։

3․ Գրե՛ք՝ որ հատվածը որ հայերենով է՝ արևելահայերեն, միջին հայերեն, գրաբար, թիֆլիսյան բարբառ,

ա․ Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով.
Ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր: գրաբար

բ. …Նարդոս, քրքում էր ինձ բերում,
Վարդ մանուշակ էր պարգևում,
Առավոտյան ցողն էր իջնում,
Ոսկենման շողն էր փայլում… արևելահայերեն

գ. Դու՛ն կըրակ, հաքածըդ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ,
Հընդու ղալամքարու վըրէն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի: թիֆլիսյանբարբառ

դ. Պագըն որ դրամով լինի, չե՛մ իտար, թ՛աշխարհ աւերի,
Թէ ինձ մուրատով կուզես, եկո պա՛գ, հաւասդ անցանի: միջինհայերեն

4․ Հետևյալ բառարաններից որի՞ բնույթին է համապատասխանում տրված բառահոդվածը (բառահոդվածը բերվում է կրճատումներով): ԴԱՍԱՎԱՆԴԵԼ, նբ. 1.Որևէ առարկա կարդալ ուսումնական հաստատությունում, դաս տալ: 2. Դասատու լինել, դասավանդումով զբաղվել:

1) դարձվածաբանական 2) ուղղագրական 3) բացատրական 4) հոմանիշների

5․ Ո՞ր բառն է բաց թողած Հովհաննես Թումանյանի տրված քառյակում:

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար
……… հազիվ դառավ Մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

1) տարում 2) օրում 3) դարում 4) ամսում 

6․ «Սասնա ծռեր» էպոսի («Սասունցի Դավիթ» համահավաք բնագիր) հերոսներից ո՞ւմ խոսքն է.

Մըսրա օջախ կանգնացուցես, Հայու օջախ փչացուցես:

1) Սառյեի
2) Իսմիլ Խաթունի
3) Բաղդադի Խալիֆայի
4) Մըսրա Մելիքի

7․ Նշել թվերը` ըստ տողերի ճիշտ հաջորդականության:

1. Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի
2. Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին
3. Կյանքըս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի
4. Ինչքա՞ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին

3, 1, 4, 2

8. Նշել բաց թողած բառերի տեղադրման ճիշտ հաջորդականության տարբերակը․

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր

Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

1. խորթ, 2. հեռավոր, 3. ճամփորդ, 4, անհաղորդ

9․ Նշել բառերի համարը՝ ըստ ճիշտ հերթականության։

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1. սարը, 2. ջահ, 3. ժամ, 4. ցողը

10․ Հետևյալ բառաձևերից ո՞րը համանուն չունի։

1) կապեր

2) գնդեր

3) ստեր

4) խոսեր

11. Ո՞ր տարբերակում է համանուն բառերից մեկը սխալ բացատրված:

1) մատյան-գիրք, մաայան (գունդ)- հեծելազոր

2) մեկնել- մեկնաբանել, մեկնել — կարկամել

3) կողակից — ամուսին, կողակից — կողակ ձկից

4) հորդ — տեղատարափ, հորդ — քո հոր

12. Ո՞ր տարբերակում է համանուն բառերից մեկը սխալ բացատրված:

1) չկամ — անբարյացակամ, չկամ — կամ բայի ժխտական խոնարհման բայաձև

2) պապ — ծնողի հայրը, պապ — կաթոլիկ եկեղեցու առաջնորդը

3) տալ — հանձնել, տալ — ամուսնու քույրը

4) աներ — ամուսնու եղբայրը, աներ — անել բայի ըղձական բայաձև

13․Գրե՛ք բայերի եղանակներն ու ժամանակաձևերը։
Ո՞ր նախադասության մեջ պարզ ստորոգյալ չկա:

1) Երբ տնօրենը ներս մտավ, ոտքի կանգնեցինք ու մեր կեցվածքով մեղմեցինք նրա զայրույթը:

մտավ — սահմանական, անցյալ կատարյալ

կանգնեցինք — սահմանական, անցյալ կատարյալ

մեղմեցինք — սահմանական, անցյալ կատարյալ

2) Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների սխրանքները պիտի ոգեշնչեն մեր սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտում մխում է հայոց ցեղասպանության ցավը:

պիտի ոգեշնչեն — հարկադրական եղանակ

մխում է — սահմանական, անկատար ներկա

3) Թուրքական պատմագրությունը վերաշարադրում է անցյալը, ծառայեցնում իր տերության շահերին:

վերաշարադրում է — սահմանական, անկատար ներկա

ծառայեցնում է — սահմանական, անկատար ներկա

4) Հայրը շատ ուրախ էր, որ իր դուստրը երջանիկ է:

ուրախ էր — բաղադրյալ ստորոգյալ

երջանիկ է — բաղադրյալ ստորոգյալ

Posted in Պատմություն

ԹԵՄԱ 1. «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 1-3-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ».

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ
 1-ին
Տրդատ 1-ինը 66թ․ վերադառնում է Հայաստան և սկսում թագավորել։ Նրա օրք արտաքին վիճակը կայունանում է։ Արտաշատ մայրաքաղաքը, որը Կորբուլոնը գրավել էր 58թ․, Տրդատը վերականգնում է, կառուցապատում է Գառնու ամրոցը՝ իր շինություններով և Արեգակին նվիրված տաճարով։
բ/ Սանատրուկ 2-րդ
Նրա օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում կառուցվեց Մծուրքը, որով անցնում էր Տիգրանակերտից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևով նշանակություն ունեցող ճանապարհը։
գ/ Վաղարշ 1-ին
Վարդգեսավան գյուղաքաղաքի զարգացում և ընդլայնում։ Թագավորը պարիսպապատում է քաղաքը և կոչում Վաղարշապատ։
դ/ Վաղարշ 2-րդ
Նրա հմուտ և հեռատես քաղաքականության շնորհիվ հռոմեական լեգեոնները հեռացվում են Հայաստանից։ Նա շարունակում է Վաղարշապատի կառուցումը: