Posted in Առանց կարգի

9-րդ դաս. ապրիլ 2022

Նախագծի  անվանումը՝ <<Մետաղներ>>

Ո՞ր   տարրերն  են  ավելի  շատ, մետաղները, թե՞  ոչ  մետաղները, ինչու՞:

Մետաղները 4 անգամ մեծ են ոչ մետաղներից։Դա պայմանավորված է նրանց ատոմների մեծությամբ։

Ո՞ր   առանձնահատկություններն  են  բնորոշ  բոլոր  մետաղներին:

Մետաղներին բնորոշ ֆիզիկական հատկություններն են՝ լավ էլեկտրո և ջերմահաղորդականությունը, պլաստիկությունը, փայլը և այլն։

Մեկնաբանեք  մետաղների  ֆիզիկական   հատկությունները:

Մետաղների ֆիզիկական բնորոշ հատկություններն են լավ էլեկտրո- և ջերմահաղորդականությունը, պլաստիկությունը, փայլը և այլն։ Մեծ էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է ազատ էլեկտրոնների առկայությամբ, որոնք կարող են արագ տեղաշարժվել, եթե մետաղը տեղադրվի էլեկտրական դաշտում։ Էլեկտրական լիցքը մետաղի մի ծայրից մյուսը տեղափոխվում է ակնթարթորեն, ինչի շնորհիվ դրանցից պատրաստում են էլեկտրահաղորդման գծեր, որոնց միջով առանց մեծ կորստի կարելի է էլեկտրականությունը տեղափոխել։

Մեկնաբանեք մետաղների քիմիական հատկությունները, այսինքն մետաղների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների  հավասարումները:

Քիմիական ռեակցիաներում մետաղները հանդիսանում են որպես “վերականգնիչներ” ,և փաստացի տալիս են իրենց էլեկտրոնները: Այլ տարրերի ատոմների հետ փոխազդելիս մետաղների ատոմներն էլեկտրոններ են տրամադրում և, որպես արդյունք, միայն դրական լիցքավորված իոններ առաջացնում:

Որո՞նք են մետաղների ստացման ընդհանուր եղանակները, գրեք  համապատասխան ռեակցիաների հավասարումները:

Օքսիդվերականգման ռեակցիա

CuO2+H2->Cu+H2O

CuS+O2->CuO+SO2

CuSO4+Fe->FeSO4+Cu

Posted in Առանց կարգի

9-րդ դաս. մայիս 2022

Նախագծի  անվանումը՝   Նախնական  պատկերացումներ  օրգանական  նյութերի  վերաբերյալ

Ուղղորդող  հարցեր.

  • քանի՞  միլիոն օրգանական  նյութ  է  հայտնի  մարդկությանը:

Աշխարհում հայտնի է մոտովորապեն 30մլն օրգանական նյութեր:

  • որո՞նք են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները:

1-ին պատճառն այն է, որ օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

2-րդ պատճառն այն է, որ այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Եվ 3-րդ պատճառը՝ ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

  • ինչպիսի՞ քիմիական  կապ  է  առկա  օրգանական  նյութերի մոլեկուլներում:

Կովալենտային, իոնային, և մետաղական կապերը:

  • որո՞նք են  կենսական  տարրերըինչու՞  են  են  այդպես  անվանում:

Կենսական տարերը դա կենդանի օրգանիզմին աճելու, զարգանալու եւ բնականոն գործունեությունը պահպանելու համար անհրաժեշտ տարրեր են ։ Բոլոր օրգանիզմներին անհրաժեշտ է ածխածնի, ջրածին, թթվածին և ազոտ, որոնք իրենց են հասնում սննդի, օդի և ջրի հետ, քանի որ այդ էլեմենտներից է բաղկացած մարմնի հյուսվածքները:

  • ի՞նչ նյութեր  են  պարունակվում  մարդու  կողմից  ընդունած  սննդամթերքը (անօրգանական  և  օրգանական), բերեք օրինակներ:

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

Ձու, կաթ, մածուն և այլն:

  • ի՞նչ է  ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզըինչպիսի՞  նյութեր  են  ստացվում  բույսերում լուսասինթեզի  հետրանքով (անօրգանական  և  օրգանական):

ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը դա ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է:

  • որո՞նք են  ածխաջրածինների  բնական  աղբյուրները:

Ածխաջրերի բնական աղբյուրներից է նավթը, բնական գազը, թերթաքարը, ածուխը:

  • ինչու՞ է  նավթը  համարվում  <<սև  ոսկի>> :

Քանի որ այն թանկարժեք հումք է համարվում։

  • ինչպիսի՞  նյութեր են  պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք  բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

  • Ապակի. Այն հայտնաբերվում է բնականաբար և արտադրվում է նաև մարդու կողմից `սիլիցիումի, ալյումինի, կրաքարի և այլ հումքի խառնուրդների մեջ բարձր ջերմաստիճանի կիրառումից:
  • Սիլիկոն. հիմնականում սիլիցիումից և թթվածնից կազմված միացություն, որն օգտագործվում է պրոթեզների արտադրության համար և նաև որպես սոսինձ և մեկուսիչ:
Posted in Առանց կարգի

Գրիգոր Զոհրապ “Ռեհանը”

Այս նովելում ներկայացվում է մի երիտասարդի մասին էր, որը սիրահարվել է առաջին հայացքից ։ Ամենաշատը նրան գրավել են աղջկա մազերը: Աղջկա դեմքն այնքան էլ գեղեցիկ չի եղել, սակայն մեկ է դուրեկան էր։ նրանք չեն շփվել քանի որ աղջիկը իր հոր և հորեղբոր հետ է եղել։ Հետևելով՝ նրանց հասել է մի նոր կառուցած տան մոտ, կանգնել է աղջկա պատուհանի տակ ու շարունակել է նայել նրա մազերին։ Երբ ծագել է արևը, տղան հասկացել է, որ ամբողջ գիշեր հիացել է պատուհանագոքին դրված ռեհանով։

Posted in Պատմություն

Թեմա 31.Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/ Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․

1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններից մեկն էր Սարիղամիշի ճակատամարտը։ Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90–հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ. դեկտեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով: Այդ գործողություններից են 

ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, 

բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում հասցնելը, 

գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն