Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու․ 29.09.2021

  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը, փորձիր կետադրել։
  2. Գտիր գոյականները, որոշիր դրանց քերականական հատկանիշները։

Տեքստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո դա հին ու իմաստուն երկիր էր աղքատ, սակայն վեհ մի երկիր՝ որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք հայերս թողել էինք ու հեռացել անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում կոկորդ խեղդում անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անորեն բռնակալն իր սուրը կառկառեցեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը և միլինավոր անբասիր սրտեր խոցխոցեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան և անհամար հույսեր նվիրական, եթերային ի դերև ելան։ Հատուկ կենտ մարդիկ փրկվեցին այդ անորեն հաշվեհարդարից։

Աչքի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, կոթողները- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, տաճարները- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մտքեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, կամարների- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, մագաղաթներ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մարգարիտներով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, մանրանկարներով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, երկիր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, գեղջուկի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, տքնությամբ- գործիական հոլով, -ա ներքին հոլովում, հողերն- ուղղական հոլով,-ի արտաքին հոլովում, բերք- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, կյանք- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, իմաստությանը- տրական հոլով, -ա ներքին հոլովում, ամենը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, անուրջ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, ամպի- սեռական հլով, -ի արտաքին հոլովում, քուլայի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, երկրից- բացառական հոլով, -ի արտաքին հոլովում, հայերս- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սուգ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, արտասուք- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, հեծկլտոցը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, ճիչերը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սիրտ- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, կոկորդ- հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, խորշակը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, երկրի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, բռնակալն- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սուրը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, գեղջուկի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, հյուղը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, սրտեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, երազներ- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, հույսեր- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, մարդիկ- ուղղական հոլով, -ու արտաքին հոլովում, հաշվեհարդարից- բացառական հոլով, -ի արտաքին հոլովում։

Թողնել մեկնաբանություն