Posted in Առանց կարգի

Ճամբարային յոթերորդ օրը՝ թանգարանում

Հունվարի 17-ը՝ ճամբարային 7-րդ օրը սկսվեց ճամբարային ընդհանուր պարապմունքով, որից հետո հավաքվեցինք ընկեր Վարդանի դասասենյակում, նախապատրաստվեցինք և քաղաքային երթուղայինով շարժվեցինք դեպի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան։ Այս եզակի թանգարանում մենք ծանոթացանք մեր պապերի, տատերի 200 տարվա պատմություն ունեցող կենցաղին։ Առաջին սրահում արտացոլված էր փայտագործությունը ու դրա կիրառումը կենցաղի մեջ։

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ մի անկյուն, որտեղ առանձնացված էին ձեռքի աշխատանքներ մանր իրերի վրա, ինչպիսիք են լուցկին, ցորենի հատիկները, բրինձը, այլ։

Դրանից հետո տեսանք նաև մետաղյա աշխատանքներ։

 Շատ գեղեցիկ, մանրակրկիտ արված ձեռքի աշխատանքներ կային, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ նկարում պատկերվածը։ Դրանից հետո արդեն անցանք ժանյակագործությանը, իսկ հետո՝ գորգագործությանը։

Գորգագործության սրահում էքսկուրսավարը հաղորդեց, որ գորգի արժեքը կարող ես իմանալ՝ նայելով գորգի վրայի տարեթվի և անվան առաջին տառի առկայությանը, եթե դրանք առկա են գորգի վրա, ուրեմն այն արժեքավոր է։ Նաև իմացանք վիշապագորգերի մասին, որոնց մասին նախկինում ես չէի տեսել և ոչ էլ լսել։ Գորգերի հարուստ սրահի ուսումնասիրությամբ էլ ավարտեցինք մեր շրջայց-պարապմունքը թանգարանում։ 

Ինձ ամեն ինչ դուր եկավ, քանի որ տեսա ու լսեցի շատ բաներ, որոնց մասին նախկինում չգիտեի։

Թողնել մեկնաբանություն