Posted in Գրականություն

Չարլի Չապլինի նամակը դստերը

Չարլի Չապլինի նամակը դստերը

Վերլուծություն

Նամակը շատ ջերմ էր, ամբողջ կարդալու ընդացքում կարծես թե կարմիր գծով ընդգծված լինի Չապլինի սերը դեպի իր դստերը՝ Ջերալդինաին։Չապլինը՝ նամակը սկսում է ցույց տալով իր կարոտը և իր ունեցած վստահությունը, որ իր աղջիկը պիտի լիներ հենց այնպես ոնց որ դարձել էր, ու նա դրանով հպարտ էր։ Նա հիշում էր՝ թե ինչպես էր հեքիաթներ պատմում, թե ինչ գեղեցիկ էր իր աղջիկը ու այս ամենից հետո, նա մի շատ կարևոր բան է նշում ասելով թե, որ բեմին էլ որ լինի մտածի այն ապրողների մասին, ովքեր որ աղքատ են բերելով իր օրինակը։Փորձում է դստերը հասկացնել, որ շնորհակալ լինի այն ամենի համար ինչ որ ունի ու որ գնահատի մուրացող ու դողալով պարողին էլ։Ասում է, որ կյանքը միյան բախկացաց չէ պարից ու ուրախությունից նորից բերելով ինքն իրեն օրինակ։Կարծում եմ որ այս նամակը շատ բան կարող է փոխած լինի իր դստեր մեջ, քանի որ շատ խորն է ու իրոք ունի այնպիսի ուժ որ փողի մարդու աշխարհայացքը։Ինքս կարդալով հասկացա, որ թեկուզ եթե ես լինեմ ինչ որ մեկը որը շատ կարևոր կհամարվի դրանից ոչ մի մարդ ու կենդանի էակ չպիտի կորցնի իր կարևորության չափը։

Թողնել մեկնաբանություն